11:42 22.10.2022
Ռուսական «Ռոստովի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտան Խորեն Բայրամյանը մեկնաբանել է Թուրքիայի հետ Եվրո-2024-ի որակավորման նույն խմբում հայտնվելու փաստը ու ասել, թե ում է ցանկանում տեսնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
«Երկար տարիներ Հայաստանի ու Թուրքիայի հավաքականները չեն առանձնացվել տարբեր խմբերում, այնպես որ, նման վիճակահանությունը սպասելի էր: Միշտ էլ պատրաստ էինք խաղալ Թուրքիայի հետ, եթե հայտնվեինք նույն խմբում, ամեն ինչ կարգին է: Սա լրացուցիչ մոտիվացիա է ֆուտբոլիստների համար: Կարծում եմ՝ հետաքրքիր հանդիպումներ կլինեն: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կցանկանայի տեսնել Վալերի Գեորգիևիչին: Եթե Կարպինը գլխավորեր հավաքականը, նրա հետ հաստատ դուրս կգայինք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլ»,- Բայրամյանի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է Եվրո-2024-ի որակավորման փուլի D խմբում, որտեղ մրցակիցներն են Թուրքիան, Խորվաթիան, Ուելսն ու Լատվիան:
Խորեն Բայրամյանն ազգային հավաքականում ելույթ է ունենում 2020 թվականի սեպտեմբերի 5-ից և անցկացրած 21 խաղում խփել է 2 գոլ:
10:08 29.06.2025
Նիդերլանդների Մ19 հավաքականը` Եվրոպայի չեմպիոնՆիդերլանդները պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոնական տիտղոսը: Ռումինիայում ավարտված մրցաշարի եզրափակչում վճռորոշ է եղել ինքնագոլը. գնդակը սեփական դարպասն ուղարկել է Իսպանիայի Մ19 հավաքականի և «Վալենսիայի» երկրորդ թիմի դարպասապահ Ռաուլ Խիմենես Լատորեն: ...
10:00 29.06.2025
Նիկոլ Փաշինյանը խարույկի շուրջ զրուցել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և խարույկի շուրջ զրուցել նրանց հետ: Չորրորդ անգամ անցկացվող այս մրցաշարի նպատակն է նպաստել դպրոցականների շրջանում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացմանը, ինչպես նաև ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությանը: Վարչապետը ողջունել է մասնակիցներին և շնորհավորել նրանց եզրափակիչ փուլին […] ...
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...