Քննարկում ենք գյուղացիներին կանխիկ գումար հատկացնելու հարցը. նախարարը` տուժած արմավիրցիներին աջակցելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Քննարկում ենք գյուղացիներին կանխիկ գումար հատկացնելու հարցը. նախարարը` տուժած արմավիրցիներին աջակցելու մասին

21:11 13.08.2018

Արմավիրի մարզի մի շարք համայնքներում օգոստոսի 10-ի երեկոյան տեղացած կարկուտը և ուժեղ քամին աղետալի վնասներ են հասցրել թե՛ գյուղատնտեսությանը, թե՛ շինություններին: Առավել շատ տուժել են Մրգաշատ, Բամբակաշատ, Ալաշկերտ, Սարդարապատ համայնքները: Shantnews.am-ի հետ բացառիկ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտնել է, որ գյուղացիները դրամական աջակցություն կստանան, այն էլ՝ առձեռն:

«Ինչպե՞ս է եղել մինչ այժմ. գնահատվել է վնասը, հետո, ելնելով պետության հնարավորություններից, գումարը փոխանցվել է հողի հարկի կամ ջրի վարձի վճարման համար: Հիմա մենք քննարկում ենք կանխիկ գումար հատկացնելու հարցը, որպեսզի գյուղացին կարողանա ճիշտ տնօրինել գումարային աջակցությունը: Դա մեր նախարարության մոտեցումն է, քննարկում է եղել վարչապետի հետ: Այդ հակվածությունը կա»,- ասաց նախարարը:

Արթուր Մկրտչյանը վնասի և աջակցության համամասնության մասին խոսելիս հորդորեց հաշվի առնել բյուջետային միջոցները:

«Գումարի քանակը կախված է պետության հնարավորություններից: Կգնահատենք վնասը, աջակցություն կցուցաբերենք, կփորձենք առավելագույնս դա անել: Երեկ, երբ այցելեցի մարզ, գյուղացիները բողոքում էին, որ նախորդ տարիներին բոլորին տրվել է նույն գումարը՝ անկախ նրանից շատ է կորցրել, թե քիչ: Պետք է հստակեցնենք՝ շատ կորցրածը շատ գումար պիտի ստանա, քիչ տուժածը՝ համեմատաբար քիչ»,- ասաց Խաչատրյանը:

Նշեց, որ կառավարության առաջնահերթություններից է կարկտապաշտպան ցանցերի լայն տարածումը հանրապետությունով մեկ:

«Այսօրվա բյուջեում ունենք 2018 և 2019 թվականների համար ծրագիր, որով սուբսիդավորում ենք այն վարկերը, որոնք ուղղված են կարկտապաշտպան ցանցեր տեղադրելուն: 7 տարով վարկեր են, տարեկան 2 տոկոսով: Այսինքն՝ խիստ սուբսիդավորված վարկեր են: Երբ շրջում էի համայնքներում, հարյուրավոր հա այգիներ էին վնասվել, բացի 5 հա-ից, որը կարկտապաշտպան ցանցի տակ էր: Ներդրումներն արդարացված են, չնայած նախնական գումարը կարող է մի փոքր բարձր լինել»,- ասաց Խաչատրյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ այս տարվա սեպտեմբերից Վանաձորում սկսելու է գործել իտալական տեխնոլոգիաներով ցանցեր արտադրող գործարան: Արդյունքում կարկտապաշտպան ցանցերի գներն ավելի կիջնեն, մատչելիության մակարդակն էլ կբարձրանա:

«Հակակարկտային կայանների ու կարկտապաշտպան ցանցերի ներդրումը կնվազեցնի ռիսկերը, դրանից բացի, մենք հաջորդ տարվա մարտից պիլոտային ծրագիր կսկսենք գյուղատնտեսության ապահովագրության վերաբերյալ: Փորձնական ծրագրի համար ընտրվել են Արարարտի, Արմավիրի, Շիրակի մարզերը»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

13:57 25.05.2025

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

13:25 25.05.2025

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:57 25.05.2025

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

12:28 25.05.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...

BACK_TO_TOP