99-ամյա մարզիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

99-ամյա մարզիկը համաշխարհային ռեկորդ է սահմանել

20:07 02.03.2018

99-ամյա ավստրալացին լող մարզաձևում համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ջորջ Կորոնեսը 50 մետր տարածությունը հաղթահարել է ընդամենը 56.12 վայրկյանում՝ այդպիսով դառնալով իր տարիքային սանդղակում լավագույն ցուցանիշն ունեցող մարզիկը: Մի քանի տարի առաջ նա այս տարածությունն անցել էր 35 վայրկյանում:

Նշենք, որ նախկին ռեկորդն այս մարզաձևում 2014 թվականին սահմանել էր բրիտանացի Ջոն Հարիսոնը, որը նույն տարածությունը հաղթահարել էր 1 րոպե 32 վայրկյանում:

«Ինձ համար սա հավասարակշռված լող էր: Ես պատրաստ էի ուժգին հարվածել լողավազանի հակառակ կողմի պատին»,- վստահությամբ ասել է Կորոնեսը:

Նրա խոսքով՝ նման հաջողության հասնելու գործում մեծ ազդեցություն են ունեցել նաև հանդիսատեսի բուռն ծափահարություններն ու ցուցաբերած աջակցությունը:

Աղբյուրը հայտնում է, որ միջոցառումը կազմակերպվել էր հատուկ 99-ամյա մարզիկի համար, որպեսզի նա ռեկորդ սահմաներ:

Ջորջը պատմել է, որ լողով սկսել է զբաղվել դեռևս երիտասարդ տարիներին, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին թողել է մարզաձևը: Նորից սկսել է լողալ միայն այն ժամանակ, երբ արդեն թոշակառու էր: Նրա խոսքով՝ այսկերպ կարողանում է պահպանել իր առողջությունն ու ֆիզիկական լավ վիճակը:

Ջորջն այժմ նոր ռեկորդ սահմանելու մտադրություն ունի: Առաջիկայում պատրաստվում է ևս մեկ ռեկորդ գերազանցել. այս անգամ նա ազատ լողով 100 մետր տարածություն կհաղթահարի:

«Ինձ այլևս երիտասարդ չես անվանի, բայց համոզված եմ, որ կհաղթահարեմ այդ տարածությունը»,- ասել է մարզիկը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

16:52 09.06.2025

Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը

ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

16:45 09.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

16:38 09.06.2025

Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

16:30 09.06.2025

«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

16:22 09.06.2025

Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներում

Հունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

16:14 09.06.2025

Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ

Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...

BACK_TO_TOP