22:14 01.11.2022
Սոչի մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է պաշտոնապես ընդունել, ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը: Ինչո՞ւ չստորագրվեց այդ փաստաթուղթը: Ըստ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի, անհամաձայնություն է եղել 15 կետերից մեկի շուրջ:
«15-րդ կետը Ադրբեջանին որևէ կերպ ձեռնտու չէ, այդտեղ խոսվում է ԼՂ-ի կարգավիճակը հետագայում պարզելու մասին, փաստացի Ադրբեջանի կուրսը, որը վերաբերում է ԼՂ-ի խնդիրը լուծված լինելուն, այս դեպքում անտեսվում էր: Եվ այդ պատճառով Ադրբեջանը համաձայնություն չէր հայտնել: Դրա համար էլ Հայաստանի վարչապետը հանգիստ ասաց, որ մենք պատրաստ ենք, ևս մեկ անգամ հաստատում ենք, ընդունում ենք այդ համաձայնությունը և պատրաստ ենք ստորագրել, եթե Ռուսաստանը կարողանա, այսպես ասած, չակերտներում, համոզել Ադրբեջանին: Սոչիում Ռուսաստանին դա անել չհաջողվեց և այսպիսով ակնհայտ է, որ առանց այդ կետի համաձայնությունը ստորագրելը Հայաստանի շահերից չէր բխում, այդ կետով համաձայնությունը ստորագրելուն Ադրբեջանը համաձայն չէր: Այդ պատճառով էլ այդ համաձայնությունը չստորագրվեց:
Այդ կետը վերաբերում էր նաև ռուս խաղաղապահների ժամկետի երկարացման խնդրին: Սա Հայաստանի համար խնդիր չէ, և Հայաստանը կարող է ցանկացած պահի այդ ժամկետը երկարաձգել 10, 20 տարով, ինչի մասին վարչապետը մինչև Սոչի մեկնելը հայտարարել էր, բայց Ադրբեջանն ունի այնպիսի գործիք, ինչպիսին 5 տարին լրանալուց 6 ամիս առաջ հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել, և այս պահին իրենց համար անիմաստ է այդ գործիքն իրենք իրենց ձեռքով իրենց ձեռքից բաց թողնեն: Այդ պատճառով է, որ Ադրբեջանը դրա հետ կապված համաձայնություն չի տվել, ես համոզված եմ, որովհետև ինչ-որ համաձայնություն ձեռք բերել և գոնե ինչ-որ առաջընթացի մասին հայտարարելը Ռուսաստանի համար կլիներ բավական լուրջ հայտ՝ ընդդեմ Եվրամիության կամ Արևմուտքի այդ գործընթացների, բայց փաստացի ստացվում է այնպես, որ Ռուսաստանի կողմից որևէ լուրջ հաջողության հասնել, որևէ ուղղությամբ, չհաջողվեց»,-ասաց Ռոբերտ Ղևոնդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...