Գյումրիի քաղաքապետը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները քննարկել են փողոցաշինական ծրագրերի ընթացքին, լուսավորության ցանցի արդիականացմանը վերաբերող հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

Գյումրիի քաղաքապետը և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները քննարկել են փողոցաշինական ծրագրերի ընթացքին, լուսավորության ցանցի արդիականացմանը վերաբերող հարցեր

19:22 02.11.2022

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ բանկի փոխտնօրեն Յան Ջեննինգսի։ Հյուրերի կազմում են եղել նաև «Կանաչ քաղաքներ» ծրագրի քաղաքային տրանսպորտի գծով խորհրդական Վիհի Մոհան, եվրասիական ենթակառուցվածքի խմբի անդամ Անդրեյ Մաքսիմովը և (ՎԶԵԲ) բանկի ֆինանսական վերլուծաբան Կարինե Լալաֆարյանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գյումրու համայնքապետարանի ոլորտային պատասխանատուներ: Տեղեկացնում են Գյումրիի համայնքապետարանից։

Վարդգես Սամսոնյանը ողջունել է հյուրերի այցը Գյումրի, մանրամասն ներկայացրել ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում Գյումրիում իրականացված աշխատանքները, խոսել ասֆալտապատման ծավալների, լուսավորության ցանցի արդիականացման և մի շարք այլ հարցերի մասին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում ընդգծել է, որ Գյումրու «Անի» թաղամասի փողոցները խիստ անբարեկարգ են և առավել նպատակահարմար կլինի ՎԶԵԲ ծրագրով լուսավորության ցանցի համար նախատեսված գումարը նպատակաուղղել տվյալ փողոցների հիմնանորոգմանը։

Իր խոսքում Յան Ջեննինգսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա համայնքի ղեկավարից մանրամասն հետաքրքրվել «Անի» թաղամասի փողոցների, քաղաքի տրանսպորտային ցանցի (երթուղիներ, մեքենաներ), դրա սպասարկման, առկա խնդիրների, դրանց վերացման համար անհրաժեշտ միջոցների, նախատեսվող աշխատանքների մասին։

Հանդիպման ավարտին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ հյուրերը շրջել են ՎԶԵԲ փողոցաշինական ծրագրի շրջանակներում հիմնանորոգված և շահագործման հանձնված փողոցներում, ապա նաև՝ Անի թաղամասում։ Տեղում ծանոթացել են տվյալ թաղամասի փողոցների ընդհանուր վիճակին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 04.06.2025

SHANTNEWS

Օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ

17:55 04.06.2025

Օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ ընդունելության կարգի նախագիծը: Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ քոլեջներ կամ ուսումնարաններ, պետք է ԿԳՄՍ նախարարություն առձեռն, իսկ դիմում- հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո […] ...

ՏԿԵ նախարարն ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

17:50 04.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվին։ Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է […] ...

Լուկա Մոդրիչը տեղափոխվում է «Միլան»

17:46 04.06.2025

Լուկա Մոդրիչը տեղափոխվում է «Միլան»

Խորվաթիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ավագ Լուկա Մոդրիչը տեղափոխվում է «Միլան», հաղորդում է Calciomercato-ն: Խորվաթ լեգենդար ֆուտբոլիստը համաձայնել է առաջարկին ու տեղափոխվելու է Իտալիա: Մոդրիչը մինչ այդ «Ռեալի» կազմում կմասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը, իսկ հետո ազատ գործակալի կարգավիճակ կստանա: Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս «Ռեալի» կազմում: ...

Հետախուզվողը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում

17:40 04.06.2025

Հետախուզվողը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում

Համայնքային ոստիկանության օպերատիվ վերլուծական վարչության և Մարաշի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 3-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և Մարաշի բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդու։ Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից […] ...

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

17:32 04.06.2025

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությանը 2024 թվականին հաստատված ծրագրով հատկացվել է 91 մլրդ դրամ: Ճշտված թիվը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, փաստացի կատարողականը եղել է 98 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրված ցուցանիշի 97.2 տոկոսը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային […] ...

BACK_TO_TOP