Բայդենը Թրամփի կողմնակիցներին մեղադրում է ԱՄՆ ընտրական համակարգը խաթարելու փորձի մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+21.09 oC

Բայդենը Թրամփի կողմնակիցներին մեղադրում է ԱՄՆ ընտրական համակարգը խաթարելու փորձի մեջ

09:45 03.11.2022

ԱՄՆ նախկին հանրապետական ​​նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ փորձում են խաթարել ամերիկյան ընտրական համակարգը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։

«Այժմ, սակայն, ծայրահեղական MAGA հանրապետականները կասկածի տակ են դնում ոչ միայն անցած ընտրությունների օրինականությունը, այլև ընտրությունները հիմա և ապագայում: MAGA Հանրապետական ​​կուսակցության ծայրահեղական տարրը այս կուսակցության փոքրամասնությունն է, բայց նրա շարժիչ ուժն է: Այն փորձում է հաջողության հասնել այնտեղ, որտեղ ձախողվեց 2020 թ.-ին, ճնշել ընտրողների իրավունքը և խաթարել բուն ընտրական համակարգը»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի մոտ Դեմոկրատական ​​կուսակցության ազգային կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։

MAGA (Make America Great Again) Թրամփի գլխավոր քաղաքական կարգախոսն է իր 2016 թվականի նախընտրական արշավում, որն ամուր արմատավորված է Միացյալ Նահանգների քաղաքական լեքսիկոնում։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Թրամփի կողմնակիցները «մերժում են [ամերիկացիներին] ձայնի իրավունքը»։

«Ընտրությունների ավարտին սպասելու փոխարեն, դրանցից շատ առաջ և արդեն հիմա նրանք դիմում են ընտրողների, ընտրական հանձնաժողովների աշխատակիցների նկատմամբ բռնության և ահաբեկման»,- հավելել է նախագահը։

«Ամերիկյան ժողովրդավարությունը հարվածի տակ է, քանի որ ԱՄՆ-ի պարտված նախկին նախագահը հրաժարվեց ճանաչել 2020 թվականի ընտրությունների արդյունքները: Նա, ով հրաժարվեց ճանաչել ժողովրդի կամքը, հրաժարվում է ընդունել իր պարտության փաստը: Նա չարաշահեց իր իշխանությունը»,- ասել է նա։Բայդենը։

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Հանրապետական ​​կուսակցության որոշ շրջանակների գաղափարախոսությունն այս փուլում, ըստ էության, վերածվել է կիսաֆաշիստականի։ Դիտորդները անսովոր կոշտ են որակել ԱՄՆ առաջնորդի հարձակումները քաղաքական հակառակորդների վրա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին: Հանրապետական ​​կուսակցությունը խստորեն դատապարտել է Բայդենի հայտարարությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 03.07.2025

SHANTNEWS

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

21:50 03.07.2025

Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական ​​գործողությունների դադարեցման հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց  ՀՀՀ տնօրենի  ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

21:40 03.07.2025

«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

21:28 03.07.2025

30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ Ֆյուրի

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:18 03.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կողբացի փ. 67 շենք, Մաշտոցի պող. 38, 40, 40ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 22, 22ա շենքեր, Սայաթ-Նովայի պող. 8 շենք, Սայաթ-Նովայի պող. 23, 25 շենքեր և […] ...

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

21:08 03.07.2025

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ

Սյունիքի մարզում ընդհանուր ավելի քան 90 կիլոմետրի վրա ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում պետբյուջեի ֆինանսավորմամբ. հատկացումը գերազանցում է 18 միլիարդ դրամը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP