ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.90
  • 436.91
WEATHER
+25.09 oC

ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ

21:00 04.11.2022

Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:

Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։

«Պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու շրջանների և Լաչինի միջանցքի երեք երթուղիներով։

Ուղեկցվել է Ադրբեջանի Հանրապետության չորս ավտոշարասյուն Շուշի-Լաչին և Շուշի-Զարիսլու երթուղիների երկայնքով։

ՌԴ խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

17:50 04.06.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվին։ Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար։ Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է […] ...

Լուկա Մոդրիչը տեղափոխվում է «Միլան»

17:46 04.06.2025

Լուկա Մոդրիչը տեղափոխվում է «Միլան»

Խորվաթիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ավագ Լուկա Մոդրիչը տեղափոխվում է «Միլան», հաղորդում է Calciomercato-ն: Խորվաթ լեգենդար ֆուտբոլիստը համաձայնել է առաջարկին ու տեղափոխվելու է Իտալիա: Մոդրիչը մինչ այդ «Ռեալի» կազմում կմասնակցի Աշխարհի ակումբային առաջնությանը, իսկ հետո ազատ գործակալի կարգավիճակ կստանա: Մոդրիչը 2012 թվականից է հանդես գալիս «Ռեալի» կազմում: ...

Հետախուզվողը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում

17:40 04.06.2025

Հետախուզվողը հայտնաբերվել է Ձորաղբյուր գյուղում

Համայնքային ոստիկանության օպերատիվ վերլուծական վարչության և Մարաշի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 3-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերել և Մարաշի բաժին են ներկայացրել Երևանի բնակիչ 35-ամյա մի տղամարդու։ Նա մայիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից […] ...

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

17:32 04.06.2025

Ներկայացվել է Ներքին գործերի նախարարության` 2024 թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

ՀՀ ներքին գործերի նախարարությանը 2024 թվականին հաստատված ծրագրով հատկացվել է 91 մլրդ դրամ: Ճշտված թիվը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, փաստացի կատարողականը եղել է 98 մլրդ դրամ, որը կազմում է ծրագրված ցուցանիշի 97.2 տոկոսը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային […] ...

Հայկական Docus ստարտափը ներդնում է արհեստական բանականությամբ առողջապահական առաջին լուծումը Հայաստանում

17:24 04.06.2025

Հայկական Docus ստարտափը ներդնում է արհեստական բանականությամբ առողջապահական առաջին լուծումը Հայաստանում

Առողջապահության ոլորտում տեխնոլոգիական և գիտական առաջընթացի խթանման, բժշկի և բուժառուի միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հիվանդությունների վաղ կանխարգելման մշակույթի ձևավորման նպատակով արհեստական բանականությամբ աշխատող առողջապահական օգնական` հայկական Docus ստարտափը մշակել է համակարգ, որի միջոցով մարդիկ կարող են հետևել իրենց առողջական վիճակին, ստանալ լաբորատոր հետազոտությունների վերլուծություն և անհատականացված առաջարկներ։  Հայաստանում առաջին անգամ առողջապահական ոլորտում ներդրվում […] ...

Երեք ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններով

17:17 04.06.2025

Երեք ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններով

«Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Վալերի Ծառուկյանը կարող է հեռանալ ակումբից, հաղորդում է «РБ Спорт»-ը։ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երեք նորեկները` Կալինինգրադի «Բալթիկան», Մոսկվայի «Տորպեդոն» և «Սոչին»։ Երեք ակումբներն էլ մտադիր են ամրապնդել կազմն ու թիմ հրավիրել Ծառուկյանին։ Հայազգի ֆուտբոլիստը «Նիժնի Նովգորոդ» է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 31 խաղում խփել է 4 գոլ, […] ...

BACK_TO_TOP