Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+23.09 oC

Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ

11:38 05.11.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ջանքերով նոյեմբերի 7-13-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ։

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան 2) տեղի կունենա Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությունը։

Ողջույնի խոսքով հանդես կգան ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի տնօրեն Նունե Սարգսյանը։ ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը կպատմի շաբաթվա միջոցառումների մասին, կներկայացնի մեդիագրագիտության նոր ռեսուրսները՝ ՄՆԿ մշակած և ԿԳՄՍ կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը։ Շնորհանդեսին կհաջորդի պանելային քննարկում մեդիայի ու կրթության ոլորտի մասնագետների հետ՝ Հայաստանում մեդիագրագիտության տարածման հեռանկարների ու խնդիրների շուրջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

11:40 04.07.2025

ԱԺ-ին է ներկայացվել պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արծվիկ […] ...

Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել

11:31 04.07.2025

Բայրամյանն ու «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել

Հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ու ռուսական «Ռոստովը» նոր պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Նոր պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար, ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով: 33-ամյա Բայրամյանը «Ռոստովում» խաղում է 2010 թվականից, թիմի կազմում անցկացրել է 246 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 20 գոլային փոխանցում։   View this post […] ...

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

11:23 04.07.2025

ԵՄ երկրների դեսպանները դրական են արձանագրել ՆԳՆ բարեփոխումները․ ՆԳ նախարարը հանդիպում է ունեցել դեսպանների հետ

Հուլիսի 3-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի և ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, շրջայց է կատարել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում։ Շրջայցի ընթացքում նրանց են ներկայացվել համալիրի շենքային պայմաններն ու ֆունկցիոնալ հնարավորությունները։ ԵՄ երկրների դեսպանների հետ հանդիպմանը Արփինե […] ...

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

11:14 04.07.2025

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 4-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Սեյրան […] ...

«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

11:09 04.07.2025

«Երևանի» մրցակիցները Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ՈւԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական և հիմնական փուլերի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» վիճակահանության արդյունքում հայտնվել է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն «Ֆորսան» (Հյուսիսային Մակեդոնիա), «Էնկամպը» (Անդորրա) և «Մուրատան» (Սան Մարինո): Հանդիպումները կկայանան Հյուսիսային Մակեդոնիայում օգոստոսի 26-ից 31-ը: ...

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը

11:00 04.07.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը իր գործունեության ընթացքում կատարել է անհիմն ծախսագրումներ՝ խուսափելով 305 մլն 37 հզր […] ...

BACK_TO_TOP