20:56 03.03.2018
Լինդոն Ջոնսոն. ԱՄՆ 36 րդ նախագահ. 1963—1969
«Իմ հարեմը»
Իր սիրուհիներին Ջոնսոնը քնքշորեն անվանում էր «իմ հարեմը»: 30 տարի շարունակ նա սիրային կապի մեջ էր հայտնի հրատարակիչ Էլիս Գլասի կնոջ հետ: Ասում էին՝ ԱՄՆ 36-րդ նախագահը անգամ մտադիր է եղել բաժանվել կնոջից և ամուսնանալ սիրուհու հետ: Բայց սիրային հանգույցը քանդվեց քաղաքական պատճառներով:
Բայց ամեն ինչ՝ հերթով: Լինդոն Ջոնսոնը ԱՄՆ ամենահայտնի նախագահներից մեկն է եղել: 1963 թվականին, երբ նա դեռ փոխնախագահ էր, իր նախաձեռնությամբ ԱՄՆ-ի վարչակազմը սկսեց Վիետնամի հետ պատերազմը: 1965 թվականին սրվեցին հարաբերությունները Դոմինիկյան Հանրապետության հետ:
Ջոնսոնի ղեկավարման տարիներին սրվեցին նաև Նահանգների ներքին խնդիրները: 36-րդ նախագահը պատմության մեջ մնաց որպես պրեզիդենտ՝ բացարձակապես առանց ռասայական նախապաշարումների, քանի որ սիրային կապ էր հաստատել մի հմայիչ սևամորթ երիտասարդ կնոջ հետ:
Ջոնսոնը երազում էր ամեն ինչում նմանվել Ջոն Քենեդուն, բայց գերադասում էր դա թաքցնել՝ իր կուռքի մասին թունոտ ակնարկներ անելով: «Ես «ձեռքի հետ» ավելի շատ սիրային արկածներ եմ ունեցել, քան Քենեդին՝ հսկայական ջանքերի շնորհիվ»,- սիրում էր կրկնել նախագահը: Բացի այդ, շատ էր սիրում ցուցադրել և հպարտանալ իր սիրուհիներով՝ միաժամանակ չփչացնելով հարաբերությունները կնոջ հետ:
Դեռ քոլեջում սովորելու տարիներին բավական հայտնի լովելաս էր: Ընկերներին միշտ պատրաստակամորեն պատմում էր իր սիրային քաջագործություենների մասին, ամենայն մանրամասնությամբ նկարագրում յուրաքանչյուր հանդիպումը: Ու քանի որ ոչ այնքան բարեկեցիկ ընտանիքից էր, հատկապես հպարտանում էր, երբ հաջողացանում էր հանդիպել ապահովված ընտանիքի աղջիկների հետ: Բայց քանի որ երազում էր դառնալ քաղաքական գործիչ, կարողանում էր խուսափել լուրջ հարաբերություններից:
Շուտով նրա բախտը բերեց, հանդիպեց Կլաուդիա Բերդ Թեյլորի հետ: Ամերիկացիները նրան անվանում էին Լեդի Բերդ: Հարուստ գործարարի դուստր էր: Անուսնացան 1934 թվականին: Առաջին հերթին կնոջ շնորհիվ 3 տարի անց Ջոնսոնն ընտրվեց որպես կոնգրեսմեն: Ու սկսվեց մի նոր սիրավեպ՝ հրատարակիչ Չառլզ Մարշի կնոջ՝ Էլիս Գլասի հետ: Էլիսն անընդհատ բարձրաշխարհիկ ընդունելություններ էր կատարում Լոնգլիի իր առանձնատանը: Դա 18-րդ դարի չքնաղ մի կառույց էր, որտեղ միշտ մարդաշատ էր: Էլիսը բարեգերծական գործունեություն էր ծավալում՝ օգնելով հրեա փասխտականներին: Կոնգրեսմեն Ջոնսոնը սկսեց օգնել նրան: Շատ արագ գործնական հարաբերությունները վերածվեցին սիրայինի: Դա մեծ ռիսկ էր երկուսի համար, որովհետև Գլասի ամուսինը՝ Մարշը, միանգամից կարող էր խաչ քաշել Ջոնսոնի քաղաքական կարիերայի վրա:
Ջոնսոնի կինն այդ ամենի մասին գիտեր բայց «աչք էր փակում»: Երբ Ջոնսոնը հերթական անգամ պատրաստվում էր գնալ Լոնգլի, Լեդի Բերդը, ամուսնուն ազատություն տալու համար, հեռանում էր Թեքսաս կամ Վաշինգտոն:
Ի վերջո, այդ ամենի մասին իմացավ հայտնի հրատարակիչ Մարշը՝ Գլասի ամուսինը: Նա հսկայական սկանդալ սարքեց և քաղաքական գործչին վռնդեց սենյակից: Թեև կարճ ժամանակ անց հանդարտվեց: Այս պատմությունը շարունակվեց մինչև 1967 թվականը, երբ Մարշը հրաժարվեց օժանդակել Վիետնամի պատերազմին:
Շուտով Ջոնսոնի սիրային արկածները համալրվեցին ևս մեկով, բայց ոչ վերջինով: 1948 թվականին Լինդոնը ծանոթացավ գովազդային ֆիրմայում աշխատող Մադլեն Բրաունի հետ: Մի առիթով Բրաունը պատմել էր. «Նա նայում ինձ այնպես, ինչպես շոգ ամռանը՝ պաղպաղակին»:
Բրաունը որդի ծնեց Լինդոնի համար և տեղափոխվեց Լինդոնի գնած տուն: Լինդոնը նրան ամեն ինչով ապահովում էր՝ սպասուհի, մեքենա, զարդեր: Նրանց սիրային կապը ձգվեց 21 տարի: Ամեն անգամ Թեքսաս գնալիս Ջոնսոնը հանդիպում էր սիրուհուն և որդուն, սակայն նրանց գոյության փաստն աշխատում էր թաքցնել կնոջից և երկու երեխաներից:
Մադլենն, իհարկե, միակն ու վերջինը չէր: Նախագահն անխնա օգտագործում էր իր դիրքը՝ կանանց քաշելով իր անկողին: Հետախուզական դաշնային Բյուրոյի գործակալները նույնիսկ վստահեցնում էին, թե լեդի Բերդը տեսել է ամուսնուն Սպիտակ Տան Օվալաձև սենյակում մերկ քարտուղարուհու հետ և տիեզերական հանգստությամբ ասել է.«Դա նախագահի բնավորության գծերից մեկն է»:
Կլաուդիա Թեյլորը, չնայած ամուսնու կոպտությանն ու անթիվ դավաճանություններին, իսկապես շատ էր սիրում նրան: Ջոնսոնը բոլորի ներկայութմաբ քննադատում էր կնոջը, վերաբերվում ինչպես սպասուհու, բայց լեդի Բերդն ասում էր, որ ամուսինը ստիպում է զգաստանալ բոլորին. «Նա մարդկանցից սպասում է ավելին, քան նրանց թվում է, թե կարող են տալ թե ֆիզիկական թե հոգական տեսանկյունից»:
Տարիներ անց լեդի Բերդը լրագրողների կբացատրի.
«Ախր հասկացեք, իմ ամուսինը սիրում է մարդկանց ընդհանրապես, իսկ մարդկանց կեսից ավելին կանայք են: Կարծում եք, ես կարո՞ղ եմ նրան հետ պահել մարդկության կեսի հետ շփումից: Վստահցնում եմ ձեզ՝ դա ոչ ոք չի կարող անել»:
1955 թվականին Կլաուդիան հասկացավ, որ բառի բուն իմաստով նախագահի սիրտն իր ձեռքում է: Բժիշկներն ախտորոշեցին սրտի կաթված: Հիվանդանոցի ամբողջ ճանապարհին Լինդոնը բռնել էր կնոջ ձեռքն ու շշնջում էր. «Միայն թե դու մնա կողքս ու ձեռքս բաց մի թող, ես պետք է հասկանամ, որ դու ինձ հետ ես, որպեսզի կարողանամ պայքարել հիվանդության դեմ»: Կլաուդիան խնամեց նրան մինչև լրիվ առողջանալը: Իսկ դրանից հետո Նախագահի կյանքն ընկավ նախկին հունի մեջ՝ աշխատանք և մարմնական վայելքներ:
1962 թվականին Լինդոնն ուղևորվեց Հնդկաստան: Նախագահի ուղեկիցը Ջեքին էր՝ Քենեդիի քույրը: Բայց դա չէր բավարարում Ջոնսոնին: Չէ՞ որ նպատակը Քենեդիի հետ մրցելն էր: Հերթական «զոհը» Քենեդիի անձնական ինքնաթիռի բորտ ուղեկցորդուհին էր: Շուտով այդ աղջիկն անցավ նախագահի անձնական ենթակայության տակ և դարձավ քարտուղարուհի:
Ջոնսոնը 6 քարտուղարուհի ուներ: Նրանցից 5-ի հետ սիրային կապի մեջ էր: Սիրով զբաղվում էր ամենուր՝ ինքնաթիռի մեջ, նավի վրա, սեփական կաբինետում, առանձնատանը: Ու առանձնապես չէր էլ թաքցնում այդ ամենը: Անգամ խորհուրդներ էր տալիս մյուս քաղաքական գործիչներին՝ կանանց հետ անլուծելի թվացող բոլոր հարցերը լուծել անկողնում: Այդպես նա հարթեց մամուլի հետ իր «կնճռոտ» հարցերը՝ «Վաշինգտոն Պոստի» լրագրողի հետ ննջարանում հանդիպելով:
Ջոնսոնի շրջապատում Ամերիկայի ամենագեղեցիկ կանայք էին: Նախագահն ատում էր տգեղ ու տձև կանանց: Նրա օգնականները մատակակարում էին բոլոր այն գեղեցկուհիներին, ում վրա թեկուզ մեկ րոպե կանգ էր առնում նախագահի հիացական հայացքը:
Շրջապատում ասում էին. «Թեև նա Թեքսասի ռամիկներից է, բայց իրեն պահում է թուրքական սուլթանի պես»:
Շարունակելի ….
16:52 09.06.2025
Ներկայացվել է մի շարք գերատեսչությունների՝ 2024 թ. եկամուտների և ծախսերի կատարողականըԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները: Մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ խոսել են ծախսային ծրագրերի ու թվային ցուցանիշների վերաբերյալ, պատասխանել պատգամավորների հարցերին: Կադաստրի կոմիտեն իրականացրել է 1 ծրագիր եւ 13 միջոցառում: 2024 թվականի ավարտին մեկ միջոցառում կատարված չի եղել: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն […] ...
16:45 09.06.2025
Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա պատանին հայտնաբերվել էՀունիսի 6-ին հաղորդվել էր 14-ամյա Հայկազ Առաքելյանի անհետ կորելու մասին։ Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 7-ին նա հայտնաբերվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...
16:38 09.06.2025
Վթար Երևան-Գյումրի ճանապարհին․ 39-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՀունիսի 6-ին՝ ժամը 16:30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 28-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին: 39-ամյա և 12-ամյա ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 39-ամյա Սիրանուշ Բ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...
16:30 09.06.2025
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային մրցույթ. հաստատվել է 2 հայտՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը: Մասնագիտական խմբի գնահատման արդյունքում 2 հայտ կստանա դրամաշնորհային աջակցություն։ «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի իրականացումն ընդգրկված է ԿԳՄՍ նախարարության բյուջեում և իրականացվում է «Գրահրատարակչության և գրադարաններ» ծրագրի «Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում: Դրամաշնորահյին մրցույթի առանցքային նպատակն է հայկական […] ...
16:22 09.06.2025
Անչափահասները՝ ոստիկանության ուշադրության կենտրոնում․ միջոցառումներ մանկատներումՀունիսի 5-ին և 6-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անչափահասների հետ աշխատանքներ իրականացնող ծառայողներն այցելել են Խարբերդի մասնագիտացված և Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ։ Համայնքային ոստիկանության, «Ընտանիք և համայնք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Փալանչո» մանկապատանեկան տիկնիկային թատրոնը հանդես է եկել Ռուբեն Մարուխյանի «Իսկական ընկերը» տիկնիկային ներկայացումով։ Նախաձեռնության նպատակն էր երեխաներին պարգևել դրական հույզեր, առավել հետաքրքրացնել նրանց առօրյան և […] ...
16:14 09.06.2025
Զննությամբ հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 67-ամյա տղամարդը Նոր Գեղի գյուղում գտնվող մի անասնագոմին կից հողատարածքում աճեցնում, մշակում է թմրաբույսեր և պահում թմրամիջոց: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունիսի 5-ին կատարված զննությամբ նշված հողամասում հայտնաբերվել է կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...