21:46 09.11.2022
Չնայած միջազգային հանրության բազմաթիվ հայտարարություններին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն ունի, Ադրբեջանը շարունակում է պնդել, թե այդ հակամարտությունը ինքը լուծել է 44-օրյա պատերազմի ժամանակ: Ավելին` օրերս էլ ադրբեջանական զինված ուժերը կրակել էին Խրամորթում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների վրա: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Ադրբեջանից հնչող հայտարարությունների և Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումների մասին ընթացող քննարկումների շուրջ «Հորիզոն»-ի հարցերին պատասխանել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:
Հարցին, թե քանի որ հարցի լուծման տարբերակներից գոնե մեկում, կարծես թե, խոսք է գնում Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ շփման մասին, ինչպե՞ս է Ստեփանակերտը պատկերացնում Բաքվի հետ ուղիղ շփումները, ի՞նչ մեխանիզմներով, Բաբայանը պատասխանել է.
«Տեսեք, այդ շփումները, որը մի քանի տարբերակում ձեր ասած նշվել է, նախ այնտեղ նշված է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները Ադրբեջանի մեջ ինչ-որ կերպ կարգավորվեն, նոր այդ շփումները լինեն, այսինքն` ի՞նչ է դա նշանակում, մենք պետք է լինենք, ըստ այդ մոտեցումների, Ադրբեջանի կազմում, և նրանք ապահովեն մեր անվտանգությունը, իրավունքները, ազատությունը և այլն: Իհարկե, անհեթեթություն է, անընդունելի բան է, պարզապես ցեղասպանության արտոնագիր է»:
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...