20:33 04.07.2025
Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։
«Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ նախագծերի կառավարմանը։
Բացի տեխնոլոգիաների ոլորտում ունեցած նշանակալի դերակատարումից՝ Ռազմիկ Հովակիմյանն ակտիվորեն ներգրավված է նաև սոցիալական և կրթական նախաձեռնություններում։ Նա համագործակցում է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հիմնադրամի՝ Leo Messi Foundation-ի հետ՝ հանդիսանալով Play Time Sports-Tech Holding-ի համահիմնադիրը և գլխավոր տնօրենը, որի նախաձեռնություններն ուղղված են նորարարության խթանմանը և թվային լուծումների զարգացմանը:
Ռազմիկ Հովակիմյանը համահիմնադրել է նաև Firebird AI ընկերությունը, որն ամենամեծ տեխնոլոգիական նախագծերից մեկն է նախատեսում իրականացնել Հայաստանում՝ շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումով արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծում։ Ծրագիրը կամրապնդի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նշանակալի ազդեցություն կունենա տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի վրա՝ բարձրացնելով մեր երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...