12:58 11.11.2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը մասնակցել են Շիրակի մարզի Կառնուտ գյուղի միջնակարգ դպրոցի «Սմարթ» ընթերցասրահի բացման արարողությանը:
«Սմարթ» ընթերցասրահը հիմնվել է «Դասավանդի՛ր, Հայաստան», «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ների և անհատ անձանց աջակցությամբ:
«Այս նախաձեռնությունը, հիրավի, ողջունելի է: Ընթերցասրահի բացումը հնարավոր է դարձել համայնքի միասնականության շնորհիվ: Սա վառ օրինակ է, թե համախմբման միջոցով ինչպես կարելի է հաղթահարել բոլոր դժվարությունները, և մեր ապագա սերնդի համար ստեղծել արժանավայել պայմաններ: Երեխաներն էլ, վստահ եմ, հետևելու են այս օրինակին և կյանքում միշտ գտնելու են առաջ գնալու ճանապարհներ»,- ողջույնի խոսքում նշել է Ժաննա Անդրեասյանը և հավաստիացրել, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել դպրոցին հետագա նախաձեռնություններում:
Կառնուտի դպրոցի տնօրեն Հայկուհի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Ժաննա Անդրեասյանին և Արսեն Բաղդասարյանին միջոցառմանը ներկա գտնվելու, դպրոցի անձնակազմին ու սաներին ոգևորելու, ինչպես նաև ընթերցասրահին գրքեր ու խաղեր նվիրելու համար:
Դպրոցի սաները ներկայացրել են նաև ընթերցասրահի ստեղծման գաղափարը, կառուցման ընթացքը, ինչպես նաև հետագա ծրագրերը:
Միջոցառման ընթացքում համագործակցության հուշագիր է կնքվել «Թալինի ավագ դպրոց» և «Կառնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների միջև, որի շրջանակում դպրոցների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցելու և համատեղ նախագծեր իրականացնելու վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանն իր խոսքում շեշտել է, որ դպրոցների միջև համագործակցության նախաձեռնությունն օրինակելի է. «Ուրախ եմ, որ դպրոցները փոխգործակցում են միմյանց հետ. համատեղ ծրագրերն ու փորձի փոխանակումը զարգացման նոր հնարավորություններ կստեղծեն ոչ միայն ուսումնական հաստատությունների, այլև երկու համայնքների միջև»:
Միջոցառմանը ներկա են եղել նաև «Սմարթ» ընթերցասրահի ստեղծմանն աջակցած կազմակերպությունների ներկայացուցիչները, Ախուրյանի համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, դպրոցի նախկին սաներն ու համագյուղացիները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հյուրերը շրջել են դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ:
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...
19:43 15.05.2025
Միրզոյանական 12-րդ մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտորԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 12-րդ հանրապետական մրցույթը, որի աջակիցն է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Մրցույթի նպատակն է հնարավորություն ընձեռնել պատանի կոմպոզիտորներին՝ ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի անդամ: Այս տարի մրցույթին մասնակցում է 20 պատանի կոմպոզիտոր՝ երկու տարիքային խմբերում: Կրտսեր […] ...