Անցած օրվա ընթացքում բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 8 դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Անցած օրվա ընթացքում բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 8 դեպք

10:33 15.11.2022

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության՝ 11, ընտանեկան բռնության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 3-ական, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, սպանության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու, փաստաթղթի ոչնչացման, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ու աշխատանքի պաշտպանության կանոնների խախտման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 8, բնակարանային գողության և վրաերթի՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 20-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

14:30 08.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

14:20 08.07.2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

14:11 08.07.2025

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ

18-ամյա ռուս թենիսիստուհի Միրա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս է եկել «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ: «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակչում աշխարհի 7-րդ ռակետը երկու սեթում 6-2, 6-3 հաշվով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 10-րդ ռակետ Էմմա Նավարոյին: Անդրեևան կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի աշխարհի 35-րդ ռակետ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Բելինդա Բենչիչի հետ: ...

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

14:03 08.07.2025

Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական […] ...

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

13:55 08.07.2025

Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները շարունակվում են

Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է հուլիսի 7-ից, հաղորդում է BFMTV-ն։ Հրդեհն ընդգրկել է 2000 հեկտար տարածք։ Հուլիսի 8-ի առավոտյան դրությամբ, ըստ դեպարտամենտի պրեֆեկտուրայի, վիրավորվել է տասը մարդ, այդ թվում՝ հինգ հրշեջ և մեկ երեխա։ Այրվել է արհեստանոց և ախոռ, որտեղ սատկել է երեք ձի։ Բոցերը տարածվել են վեց բնակելի շենքերում, […] ...

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

13:48 08.07.2025

Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո

«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...

BACK_TO_TOP