Բացահայտվել է Ֆիզիկայի ինստիտուտի կոնստրուկտորի՝ 1990թ. տեղի ունեցած սպանությունը. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Բացահայտվել է Ֆիզիկայի ինստիտուտի կոնստրուկտորի՝ 1990թ. տեղի ունեցած սպանությունը. ՔԿ

17:50 14.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է 1990թ. տեղի ունեցած սպանությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

1990թ. հոկտեմբերի 31-ին Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի դիմացի հատվածում գտնվող լանջին՝ թփուտների մեջ, հայտնաբերվել է Երևան քաղաքի Ֆիզիկայի ինստիտուտի առաջատար կոնստրուկտորի դին: Դիակի արտաքին զննությամբ պարզվել է, որ վերջինիս կրծքավանդակի վերին աջ մասում առկա է հրազենից արձակված գնդակի մուտքի անցք, իսկ մեջքի մասում՝ ելքի անցք:

Տուժողի մարմնից հանված գնդակն ունեցել է 8,2 մմ տրամաչափ և արձակվել է «40-8,2» մակնիշի որսորդական հրացանից:

Սպանության դեպքի առթիվ 1990թ. նոյեմբերի 1-ին Արտաշատի միջշրջանային դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, սակայն որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը պարզված չլինելու հիմքով 1991թ. փետրվարի 2-ին քրեական գործով վարույթը կասեցվել է:

2018 թվականի օգոստոսի 1-ին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա՝ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է, և ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։

Այսպես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու ընկեր դեպքի օրը գնացել են Կոտայքի մարզում գտնվող «Գեղարդ» կոչվող վանքի վերևի հատվածում գտնվող սարեր՝ որսի։ Թփուտների միջից ձայներ լսելուց հետո նրանցից մեկը, կարծելով, թե արջ է, երկու հատ կրակոց է արձակել այդ ուղղությամբ, որից հետո լսվել է ձայն, և հասկացել է, որ մարդու ուղղությամբ է կրակել: Դրանից հետո անմիջապես ընկերոջ հետ մոտեցել են այդ հատված ու նկատել, որ կրակոցի հետևանքով գնդակը դիպել է մի մարդու, որին չեն ճանաչել: Այնուհետև վախից հեռացել են նշված հատվածից՝ դին թողնելով տեղում:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:39 25.05.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 27-ին կեսօրից հետո, 28-30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում մայիսի […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

14:20 25.05.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Գիշերը Արեգակի վրա տեղի է ունեցել ամենաբարձր X դասի հզոր բռնկում, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիան: Ավելի վաղ լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ մայիսի կեսերին Արեգակի վրա տեղի է ունեցել 2025 թվականի ամենահզոր բռնկումը՝ հասնելով X2,7 բալի։ ...

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

13:57 25.05.2025

Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 25-ին` ժամը 10:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:16-ին, մարվել՝ 11:20-ին: Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա: ...

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

13:25 25.05.2025

Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի հեստապարային ակումբներում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել է թվով չորս արձանագրություն, իրականացվել է մեկ վարչական վարույթ: ...

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

12:57 25.05.2025

Սլովակիայի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Մայիսի 25-27-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

12:28 25.05.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ բին Ալ-Հուսեյն Ալ Հաշիմիին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի առիթով: Ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ անկախության 79-րդ տարեդարձի կապակցությամբ։ Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ հանձնառությունը՝ փոխգործակցել Ձեզ հետ երկկողմ հարաբերությունների օրակարգը […] ...

BACK_TO_TOP