20:00 15.11.2022
Գեղարքունիքի մարզի 5 բնակավայրերի գյուղացիական տնտեսություններում շուտով ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից կներդրվի գյուղատնտեսական նոր ծրագիր, որի նպատակը արեւային կայանների տեղադրման միջոցով գյուղատնտեսության զարգացման հնարավորությունների ստեղծումն է մարզի համայնքներում։
Ծրագրի ներդրման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով այսօր Գեղարքունիքի մարզպետարանում մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող, Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին։
Ըստ ծրագրի համակարգողի ներկայացման՝ նույն ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանի առաջարկությամբ պետք է ընտրվեն սահմանամերձ 5 գյուղական բնակավայրեր, որոնցից յուրաքանչյուրում կտեղադրվի 20 կիլովատտ հզորության արեւային կայան։ Բացի այդ, յուրաքանչյուր բնակավայրից կընտրվեն 15-ական ընտանիքներ, որոնք աջակցություն կստանան գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների, նաեւ՝ մրգերի եւ բանջարեղենի չորանոցների տեսքով։
«Տեղադրված արեւային կայաններից յուրաքանչյուրի շահագործման դեպքում տարեկան գոյանում է 1,5 միլիոն դրամի տնտեսում, որից 1 միլիոն դրամն ուղղվում է գյուղատնտեսության զարգացման ծրագրերին, իսկ 500 հազար դրամը մնում է համայնքապետարանի տրամադրության տակ։ Որպես ծրագրի շահառու պետք է հանդիսանան առաջին հերթին սոցիալապես անապահով եւ բազմազավակ ընտանիքները, որոնք իրենց տրամադրության տակ ունեն տնամերձ հողամասեր։ Ծրագրի կողմից կանցկացվեն համապատասխան դասընթացներ, կտրամադրվեն մորու եւ մոշի տնկիներ եւ կաթիլային ոռոգման համակարգ ու չորանոցներ՝ չրեր պատրաստելու համար։ Ծրագիրը ոչ միայն կխթանի այս տնտեսությունների զարգացմանը, այլ նաեւ կապահովի կայուն եկամուտներ։ Նման ծրագիր մենք ներդրել ենք Շիրակի մարզում եւ ստացել ենք գոհացուցիչ արդյունքներ։ Հուսամ, որ Գեղարքունիքի մարզում էլ այն հաջող քննություն կբռնի, եւ ամենայն հավանականությամբ, 2023 թվականի փետրվարին մենք ձեր միջոցով կընտրենք հաջորդ գյուղական ու սահմանամերձ 5 բնակավայրերի նոր տնտեսություններին»,-ներկայացրել է Վահան Առաքելյանը։
«Հավանություն տալով ծրագրի բովանդակությանն ու կարեւորելով նրա նշանակությունը՝ հստակեցրի այն համայնքների անունները, որոնց վարչական կազմի մեջ մտնող բնակավայրերի տնտեսություններում շուտով կտրվի ծրագրի մեկնարկը։
Շեշտեցի, որ նման ծրագրի ներդրումը շատ կարեւոր նշանակություն կունենա սահմանամերձ բնակավայրերի կարիքավոր ընտանիքների սոցիալական դժվարին վիճակի բարելավման տեսանկյունից։
Մենք ընտրում ենք սահմանամերձ երկու համայնք՝ Վարդենիսը եւ Ճամբարակը։ Իսկ բնակավայրերի եւ գյուղացիական տնտեսությունների ընտրությունը կկատարենք համայնքապետարանների եւ բնակավայրերի վարչական ղեկավարների ներկայացմամբ։
Մեր կողմից կարվի հնարավորը, որպեսզի ծրագրի շահառու դառնան միայն սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերը։ Ինքս էլ միայն դրական ու տեսանելի արդյունքներ եմ ակնկալում ծրագրի ընթացքից։ Միաժամանակ առաջարկեցի՝ ցանկալի արդյունքներ ապահովելու նպատակով էլեկտարէներգիայի արտադրության միջոցով տնտեսված գումարների հաշվին ստեղծել ծրագրի իրականացման ընթացքը մշտադիտարկող մասնագետի հաստիք, որի գործունեության շնորհիվ ծրագիրը կդառնա ավելի բովանդակային ու կենսունակ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետը։
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը15:28 08.07.2025
Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետԻրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...
15:20 08.07.2025
Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...
15:13 08.07.2025
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ ՊեսկովՌուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։ ...
15:05 08.07.2025
Ղազախստանի հարավում 4.7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԵվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել Ղազախստանի հարավում՝ Ժամբիլի շրջանում: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Լուգովոյ բնակավայրից 16 կմ և Տարազի շրջանային վարչական կենտրոնից 126 կմ հեռավորության վրա, Ղրղզստանի հետ սահմանից ոչ հեռու։ Էպիկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
14:53 08.07.2025
ՀՀ ՄԻՊ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...