20:10 03.03.2018
Կինոաշխարհի գլխավոր մրցանակին՝ Օսկարին, հաշված օրեր են մնացել: Այն տեղի կունենա մարտի 5-ին, Երևանի ժամանակով 05:00-ին: Մինչ այդ շատ հարցեր են կուտակվել կինոսիրողների մոտ: SHANTNEWS-ը ներկայացնում է ամենաշատ քննարկված հարցերի պատասխաններ սպասվող մրցանակաբաշխության մասին:
Ո՞վ է վարելու
Երկրորդ տարին անընդմեջ մրցանակաբաշխության վարողի մարտականությունները ստանձնել է շոումեն Ջիմմի Քիմմելը: Հեռուստահաղորդավարը մտահոգված է և ասել է, որ այս տարի իր համար ավելի դժվար կլինի այդ միջոցառումը վարելը՝ կապված անցած տարվա ծրարների շփոթությամբ պայմանավորված սկանդալով:
«Կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կկարծեն, որ ես չպետք է այդ թեմայով կատակներ անեմ բեմից: Իհարկե, չեմ բացառում, որ կլինեն մարդիկ, որոնք կբարկանան, եթե ես գոնե մեկ կատակ չանեմ անցած տարվա ծրարների շփոթության մասին: Այնպես որ, ամեն պարագայում ինձ կքննադատեն»,- ասել է Քիմմելը:
Ինչու՞ է այս տարի մրցանակաբաշխությունը սովորականից ուշ անցկացվում
Սովորաբար Օսկարի մրցանակաբաշխությունը տեղի է ունենում փետրվարի վերջին: Ընդունված կարգից այս շեղումը պայմանավորված է Օլիմպիական խաղերով: Փետրվարի 25-ից աշխարհը հետաքրքրված է Օլիմպիական խաղերով և այդ ընթացքում մրցանակաբաշխությունը կտուժեր, քանի որ մարդկանց մեծամասնությունը ուղղակի տարված կլիներ սպորտով և բաց կթողներ տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը:
Արդյո՞ք կշփոթեն հաղթողների ծրարները
Ինչպես գիտեք, անցած տարվա Օսկարը շատերի մոտ հիշվեց հաղթող ֆիլմի ծրարը մեկ այլ անվանակարգում հաղթած ֆիլմի ծրարի հետ շփոթելու պատմությամբ: Սկզբում «Լավագույն ֆիլմ» ճանաչեցին «Լա լա լենդը», իսկ հետո բաղձալի արձանիկը վերցրին և հանձնեցին իրական հաղթողին՝ «Լուսնի լույսը» ֆիլմին: Իսկ այս ամենի մեղավորը մրցանակաբաշխության կազմակերպիչներից մեկն էր: Նրա անուշադրության արդյունքում սխալ ծրարն էր հայտնվել հաղորդավարների ձեռքում:
Այս տարի ծրարների փոխանակության գործընթացը ավելի է բարդացել և լուրջ վերահսկողություն է սահմանվել: Եթե նախկինում կուլիսների երկու կողմում կանգնում էին աստղերին ծրար փոխանցող աշխատակիցները, ապա այս անգամ նրանց թիմին կավելանա ևս մեկը, որը տեղում կվերահսկի վերոհիշյալ երկուսի աշխատանքը, իսկ ևս երկու հոգի մոնիթորներով կհսկեն կուլիսները: Ինչպես նաև բոլոր աշխատակիցներին արգելվել է մրցանակաբաշխության ընթացքում օգտվել իրենց սմարթֆոններից կամ լափթոփներից:
Կլինե՞ն արդյոք նոր ֆլեշմոբներ
Սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալներից հետո տարբեր հասարակական շարժումների մասնակիցները, այդ թվում նաև աստղերի մի մասը նման մասշտաբային իրադարձությունները բաց չեն թողնում՝ ևս մեկ անգամ քննադատելու և վեր հանելու Հոլիվուդում առկա խնդիրները: «Ոսկե գլոբուսի» ժամանակ բոլոր աստղերը ներկայացան սև զգեստներով և կրում էին Time’s Up կրծքանշանը: Իսկ կլինի՞ արդյոք նման ֆլեշմոդ Օսկարի ժամանակ, դեռ պարզ չէ: Ջիմմի Քիմմելը այս հարցին պատասխանել է.
«Իրավիճակը մոտավորապես այսպիսին է՝ հիմա դուք ցանկանում եք թռչել մի ջրի մեջ, որի ջերմաստիճանը չգիտեք: Դե կարող եմ ասել՝ թռչենք, տեսնենք ինչ կլինի»:
Կարճ ասած, մրցանակաբաշխության հաղորդավարը ուզել է ասել. «Օրը կգա, բարին էլ հետը»:
Մրցանակաբաշխությանը ներկա կլինե՞ն սեռական ոտնձգության մեջ մեղադրված հայտնիները
Արդեն պաշտոնապես հայտարարել են, որ Օսկարին ներկա չի լինի անցած տարի «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած Քեյսի Աֆլեքը: Ըստ Օսկարի կանոնակարգի՝ նա այս տարի պետք է արձանիկ հանձներ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթողին, սակայն սցենարը այլ զարգացում կունենա:
Հայտնի չէ, թե սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող Ջեյմս Ֆրանկոն ներկա կլինի մրցանակաբաշխությանը, թե ոչ: Բայց հատկանշական է, որ մինչև մեղադրանքները, դերասանը արձանիկի հավակնորդներից մեկն էր և նույնիսկ հասցրել էր «Ոսկե գլոբուսի» արժանանալ: Բայց մեղադրանքից հետո նրան Օսկարի հավակնորդների ցուցակում անգամ չընդգրկեցին, իսկ Vanity Fair ամսագրի Օսկարյան շապիկից նրան «ջնջեցին»:
11:30 21.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի ավելի քան 2 միլիոն բնակիչներ կանգնած են սովամահության վտանգի առաջԳազայի հատվածի ավելի քան 2 միլիոն բնակիչ սովամահության վտանգի տակ է Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման պատճառով: Այս մասին ասվում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հայտարարության մեջ, որը տեղադրվել է Telegram ալիքում: «Գազայում ավելի քան երկու միլիոն քաղցած մարդ կարող է մահանալ սովից, իսկ ավելի քան 650,000 երեխա տառապում է ծանր թերսնումից», -ասվում է հայտարարության […] ...
11:13 21.07.2025
Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնում է Կիև՝ դեսպանների հետ հանդիպմանՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր կլինի Կիևում։ Նա կմասնակցի դեսպանների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Բարոն X-ում: «Ես մեկնում եմ Կիև։ Ես կմասնակցեմ դեսպանների համաժողովին և Ֆրանսիայի անունից կվերահաստատեմ մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ազատությանը», – գրել է նա։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև լուսանկար է հրապարակել […] ...
11:00 21.07.2025
Սևանա լճում ջրափրկարարները մի շարք քաղաքացիների օգնել են ափ հասնելՀուլիսի 20-ին, ժամը 15։30-ին Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են, որ երկու քաղաքացի (դեռահաս) հեծանվանավակով ափից մոտ 800 մ հեռացել են և չեն կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարներն ափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացիներին։ Հուլիսի 20-ին, ժամը 15։50-ին քաղաքացին դիմել է Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարներին առ այն, […] ...
10:45 21.07.2025
Բժիշկները Թուրքիայի ծովափերին հանգստացողներին զգուշացնում են վտանգավոր մանրէների մասինԹուրքիայի ծովափնյա հանգստավայրերում հանգստացողներին կոչ են արել զգուշանալ, քանի որ վտանգավոր Vibrio մանրէով վարակվելու վտանգի կա։ Մանրէն կարող է խոլերա առաջացնել, երկուշաբթի օրը գրել է Milliyet թերթը ՝ հղում անելով Ստամբուլի Ֆլորենս Նայթինգեյլ հիվանդանոցի ուրոլոգիայի մասնագետ, բժիշկ Ուգուր Աֆերինի հայտարարություններին։ «Վերջին ուսումնասիրությունների ընթացքում Մարմարա, Եգեյան և Միջերկրական ծովերի ափերին հայտնաբերվել է «Vibrio parahaemolyticus» և «Vibrio […] ...
10:32 21.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։ Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր […] ...
10:20 21.07.2025
Ղրղզստանում երկրաշարժ է տեղի ունեցելՂրղզստանում տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Օշում: Այս մասին հայտնել է հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ կանխատեսումների մոնիթորինգի կենտրոնը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Տաշքենդի ժամանակով ժամը 10:38-ին: Նշվում է, որ էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 4 բալ: «Անդիջանի շրջանում (Ուզբեկստանը Ղրղզստանի հետ սահմանին) զգացվել է 2-3 բալ ուժգնությամբ ցնցում», – […] ...