08:22 17.11.2022
Շաքարային դիաբետի մասին կարող են վկայել մի շարք ոչ ակնհայտ նշաններ, որոնց թվում են, մասնավորապես, վերքերի դանդաղ ապաքինումը և խմելու մշտական ցանկությունը, զգուշացրել է էնդոկրինոլոգ Յուլիա Իվչենկոն։ Որոշ այլ ախտանիշներ, որոնք վկայում են վտանգավոր էնդոկրին հիվանդության զարգացման մասին, ռուս բժիշկը թվարկել է «Բժիշկ Պիտեր» հրատարակությանը տված հարցազրույցում:
Ինչպես հայտարարել է Իվչենկոն, շաքարախտի վտանգներից մեկն այն է, որ այն կարող է երկար ժամանակ առանց ախտանիշների զարգանալ։ Հիվանդության միակ դրսեւորումը կարող է լինել միայն ավելացած հոգնածությունը և անբացատրելի թուլությունը: Սակայն, բացի վերքերի դանդաղ ապաքինումից, հիվանդության առաջին ախտանշանները կարող են լինել ոտքերի ցավը, տեսողության կտրուկ նվազումը և մաշկի սնկային վնասվածքները: Տղամարդիկ կարող են տառապել էրեկտիլ դիսֆունկցիայից, իսկ կանայք՝ անհիմն քաշի կորստից։
Նաև, ըստ էնդոկրինոլոգի, սկզբնական փուլում շաքարախտը կարող է դրսևորվել ինտենսիվ ծարավի զգացումով և որպես հետևանք՝ օգտագործվող հեղուկի քանակի ավելացմամբ։ Մարդը կարող է սկսել ավելի հաճախ զուգարան գնալ, այդ թվում՝ գիշերը, և բողոքել մաշկի և լորձաթաղանթների քորից։
Իվչենկոն հավելել է, որ եթե դուք կասկածում եք արյան շաքարի բարձր մակարդակի կամ շաքարախտի մասին, ապա պետք է որքան հնարավոր է շուտ դիմեք բժշկի և անցնեք բոլոր անհրաժեշտ թեստերը, որպեսզի հիվանդությունը չսկսվի։ Սակայն ախտանիշների բացակայությունը ամենամյա կանխարգելիչ հետազոտությունից հրաժարվելու պատճառ չէ, եզրափակեց նա։
Ավելի վաղ սրտաբան Իվան Էֆրեմկինը խոսել է ինֆարկտի և ինսուլտի առաջին նշանների մասին։ Մասնագետի խոսքով՝ հիվանդությունների ախտանիշներից են սրտխառնոցը, փսխումն ու ցավը որովայնի վերին հատվածում, մահվան վախի ուժեղ զգացումը։ Միևնույն ժամանակ, շաքարային դիաբետով հիվանդները կարող են չունենալ ցավային սինդրոմ:
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...
13:10 08.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...
13:09 08.07.2025
ՃՏՊ Կանիաշիր գյուղի սկզբնամասում․ կան տուժածներ և զոհՀուլիսի 8-ին, ժամը 11:43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանիաշիր գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը մահացել է։ Չորս տուժած տեղափոխվել է […] ...
13:07 08.07.2025
«Միլանը» և «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են Թեո Էրնանդեսի տրանսֆերըԻտալական «Միլանը» և Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» համաձայնեցրել են ֆրանսիացի պաշտպան Թեո Էրնանդեսի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով «Միլանը» կստանա 25 միլիոն եվրո Էրնանդեսի համար, իսկ Թեոն առաջիկա օրերին կստորագրի պայմանագիր «Ալ-Հիլալի» հետ։ Անցած մրցաշրջանում Էրնանդեսը մասնակցել է 49 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նրա գործող պայմանագիրը […] ...
13:02 08.07.2025
Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ միջադեպըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: «Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»: Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,-նշված է հաղորդագրության մեջ: Ազգային ժողովում քննարկվում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից […] ...
12:55 08.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել աշխատանքի համարԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ են կատարվել։ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված […] ...