20:32 16.11.2022
Պաշտպանը ներկայացրել է ազատությունից զրկված կանանց, անչափահասների ու օտարերկրացիների իրավունքների վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցը
Նոյեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ու ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը ներկայացրել են «Քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված կանանց, անչափահասների և օտարերկրյա քաղաքացիների իրավունքների ապահովման վերաբերյալ ՄԻՊ արտահերթ հրապարակային զեկույցը»։
Զեկույցի հիմքը եղել է 2022թ.-ի մարտին «Աբովյան» ՔԿՀ Պաշտպանի կողմից կատարած այցը, որին հաջորդել է հունիսի 13-ին չհայտարարված մոնիթորինգի այցը։
Ներկայացվել է, որ «Աբովյան» ՔԿՀ-ի որոշ հատվածներում շենքային պայմանները գտնվել են ծայրահեղ անբավարար և սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում:
««Աբովյան» քրեակատարողական հաստատությունում բացակայել են հղի կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված հատուկ խցերն ու կացարանները, հաստատության կողմից չեն ապահովվել նաև երեխաների առանձնահատկությամբ պայմանավորված պահման պայմանները։ Բոլոր խցերը չեն, որ կահավորված են եղել երեխայի խնամքի ու զարգացման առանձնահատուկ պահանջներին համապատասխան, օրինակ՝ խցերում բացակայել են երեխայի օրորոցը կամ մանկական մահճակալը, լոգանքի ու խնամքի այլ պայմանները»,- ասուլիսի ընթացքում ասել է Գրիգորյանը։
Նաև արձանագրվել է, որ ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժինն աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, կան մի շարք բացթողումներ, այդ թվում՝ դեղորայքի տրամադրման գործընթացի կազմակերպման հարցում։
Ազատությունից զրկված անչափահաս անձինք և ՔԿՀ-ում ծնողների հետ բնակվող երեխաները զրկված են դեղորայքային միջամտություն պահանջող առաջին բժշկական օգնության պատշաճ կազմակերպման հնարավորությունից: ՄԻՊ-ն արձանագրել է նաև ՔԿՀ-ում պահվող ժամկետանց դեղորայք:
Արձանագրվել է, որ չեն պահպանվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ազատությունից զրկված անձանց նկատմամբ յուրաքանչյուր անգամ բուժում սկսելու կապակցությամբ վերջիններիս իրազեկված համաձայնության պատշաճ ստացումը և դրա իրականացման նկատմամբ հսկողությունը:
Ներկայացվել է, որ բացթողումներ են արձանագրվել սննդի կազմակերպման, լոգանքի և անձնական հիգիենայի, լվացքի, զբոսանքի և զբաղվածության ապահովման, կարճատև և երկարատև տեսակցությունների, արտաքին աշխարհի հետ կապի կազմակերպման հարցերում։ Արձանագրվել է, որ մեծահասակներին տրվող սնունդը գրեթե նույն պարբերականությամբ ու բաղադրությամբ տրվում է նաև մինչև երեք տարեկան երեխաներին.
«Միայն մեկ երեխայի դեպքում է նշանակված եղել մանկական սնունդ, այն էլ իրականացվել է՝ նորմատիվներին անհամապատասխան»,- նշել է Պաշտպանը։
Ինչ վերաբերում է լոգանքը կազմակերպելուն` Գրիգորյանը նշել է, որ խցային պայմաններում չկան երեխաների լոգանքը կազմակերպելու համար։ Այն ապահովվում է ընդհանուր կարգով.
«Երեխաների լոգանքը կազմակերպվում է մեծահասակների հետ նույն պայմաններում, ինչն անընդունելի է։
Գործնականում կանայք իրենց սենյակներում փոքրիկ թեյնիկներով փորձում են ապահովել երեխայի լոգանքի հնարավոր պայմանները, ինչը շարունակում է խնդրահարույց լինել»։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև ազատությունից զրկված օտարերկրացի անձանց իրավունքների ապահովմանը։ Այս անձանց համար լեզվական խոչընդոտը ու գործնականում թարգմանության ծառայությունների բացակայությունը վերջիններիս պատժի կրման պայմաններում դարձնում են ծայրահեղ խոցելի:
Նաև մտահոգիչ է «Աբովյան» քրեակատարողական հաստատությունում ծառայողների սեռային բաշխվածությունը։ Ընդհանուր 135 աշխատակիցներին ընդամենը 36-ն են կին, այդ կանանցից 13-ը քաղաքացիական ծառայողներ են. «Հատկապես պահվող կանանց մեծամասնության պայմաններում սա համարվում է ոչ լավ պրակտիկա և չի օգնում ծառայության արդյունավետ իրականացմանը։
Այցի արդյունքների ամփոփումից հետո Պաշտպանի հաստատությունը հանդես է եկել թվով 66 կոնկրետ առաջարկներով՝ արձանագրված խնդիրների լուծման համար։ Քննարկումներ եղել են պետական մարմինների հետ.
«Մեր այցից հետո Արդարադատության նախարարությունը մեզ տեղեկացրել է, որ լայնամասշտաբ վերանորոգումներ են սկսել քրեակատարողական հիմնարկում։ Ինքս հոկտեմբերին այցելել եմ, տեսել եմ, որ վերանորոգումն իրականացվում է, բայց պահման պայմանների մեջ վերանորոգումը կամ ֆիզիկական աղքատիկ պայմանները խնդիրների շատ փոքր մասն են։ Պահման պայմանները ենթադրում են այն ամբողջ կոմպլեքսը, որի վերաբերյալ մենք 66 առաջարկություն ենք ներկայացրել»,-ասել է Գրիգորյանը։
13:48 08.07.2025
Ինչո՞ւ է Մբապեն երկար մնացել մարզադաշտում «Բորուսիայի» դեմ խաղից հետո«Ռեալ Մադրիդը» Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղից հետո հայտնվել է անսպասելի իրավիճակում։ Թիմի կազմն արդեն ավտոբուսում է եղել, սակայն Կիլիան Մբապեն բացակայել է։ Ֆրանսիացի հարձակվողը ստիպված է եղել ավելի երկար մնալ մարզադաշտում՝ դոպինգ-ստուգում անցնելու համար։ Արդյունքում, «Ռեալը» ստիպված է եղել մեկնել առանց նրա, հայտնում է Marca-ն։ Մբապեն դուրս է եկելթիմի հեռանալուց մոտ մեկ ժամ ուշ։ Նրան […] ...
13:40 08.07.2025
«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրը՝ ԳյումրիումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային լայնածավալ ծրագիրը։ Ստրասբուրգում հաջողությամբ կայացած ցուցադրությունից հետո ծրագրի մշակութային ուղերձը տեղափոխվում է Հայաստան. հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում կկայանա միջոցառման հանդիսավոր բացումը։ Ծրագրի նպատակն է ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, որտեղ համադրվում են հայկական […] ...
13:32 08.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 8-13-ըԵրևանում հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 1820 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու […] ...
13:25 08.07.2025
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել Աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլԲաթումիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ: Դանիելյանը 2-0 հաշվով հաղթել է Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովային: Մկրտչյանը 1.5-0.5 հաշվով առավելության է հասել Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի նկատմամբ: Հաջորդ փուլում Էլինա Դանիելյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովայի […] ...
13:18 08.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 100-ըԱՄՆ Տեխաս նահանգի վեց շրջաններում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 104-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իշխանություններին։ Տեխասի նահանգապետ Գրեգ Աբբոտը հայտարարել է, որ ավելի քան 20 նահանգային գործակալություններ արձագանքում են ջրհեղեղի հետևանքների վերացմանը։ Նա ասել է, որ փրկարարները շարունակում են տասնյակ անհետ կորածների որոնումները։ Այս աշխատանքներին ներգրավված է ավելի քան 1700 անձնակազմ […] ...
13:10 08.07.2025
Երևանի պարեկները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երիտասարդի․ հայտնաբերվել է 36 փաթեթՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հուլիսի 5-ին` ժամը 16.35-ին, Կոմիտասի պողոտայում ձերբակալել ու իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Նանսենի փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդու․ կասկածը՝ թմրամիջոցի իրացում՝ փաթեթները տեղադրելով։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց տարբեր գույների ժապավեններով 36 փաթեթ` լցված սպիտակ բյուրեղանման զանգվածներով, որոնց ընդհանուր քաշն […] ...