Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+10.09 oC

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը

20:02 17.11.2022

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք:

«Զառ» ուսումնական կենտրոնը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանումն է, որտեղ իրականացվում են խաղաղապահ ուժերի վարժանքները, զորավարժությունները, անձնակազմի պատրաստության և խաղաղապահ առաքելությունների նախապատրաստական պլանների համապատասխան պարապմունքները, կազմակերպվում են զինծառայողների վերապատրաստման դասընթացները:

Կենտրոնի գործունեության նպատակն է կատարելագործել խաղաղապահ ուժերի բրիգադի զինծառայողների, ՀՀ ԶՈՒ համազորային ստորաբաժանումների և գործընկեր պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների մարտական պատրաստության մակարդակը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հեռանկարում ամրապնդել գործակցությունը միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոնների հետ, անդամակցել միջազգային խաղաղապահ կրթական հաստատություններին, նախապատրաստել միջազգային չափանիշներին համապատասխան հրահանգիչներ, պլանավորել և իրականացնել առավել լայնածավալ զորավարժություններ:

«Զառ» ուսումնական կենտրոնի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են մի քանի փուլով: Այսուհետ հայ խաղաղապահները հնարավորություն կունենան իրենց վարժանքները և առաքելությունների նախապատրաստությունն իրականացնել առավել բարելավված և ժամանակակից չափանիշներին համապատասխանող պայմաններում:

Վարչապետը շրջել է վերակառուցված ուսումնական մասնաշենքերով, ծանոթացել կատարված աշխատանքներին, նյութատեխնիկական բազային, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների անցկացման համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև հետևել նոր մարտավարական արգելագոտու հաղթահարման ցուցադրական պարապմունքին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է․ Գերմանիայում ուզում են, որ նրան հեռացնեն հավաքականից

09:00 30.04.2025

Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է․ Գերմանիայում ուզում են, որ նրան հեռացնեն հավաքականից

Գերմանիայում ուզում են, որ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին հեռացնեն հավաքականից, հայտնում է Goal-ը։ ՖԻՖԱ-ի նախկին մրցավար Տորստեն Կինհոֆերը, որն այժմ ֆուտբոլային փորձագետ է աշխատում, գերմանացի պաշտպանի` «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում (2-3) դրսևորած վարքագիծը որակել է «խայտառակություն»։ «Ռյուդիգերի պահվածքը խայտառակություն է։ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչը պետք է մտածի` նման խաղացողը կարո՞ղ է ներկայացնել […] ...

Մալիի ազգային համաժողովն առաջարկել է կառավարման նոր համակարգ

08:52 30.04.2025

Մալիի ազգային համաժողովն առաջարկել է կառավարման նոր համակարգ

Մալիում բոլոր քաղաքական և հասարակական ուժերի ազգային համաժողովի մասնակիցները հավանություն են տվել ընթացիկ անցումային շրջանի ավարտին երկրի նոր պետական ​​համակարգի վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին հայտնում է malijet պորտալը։ Ակնկալվում է, որ ներկայիս ժամանակավոր նախագահ, բանակի գեներալ Ասիմի Գոյտան նախագահի պաշտոնը կստանձնի 2025 թվականից՝ հնգամյա մանդատով և վերընտրվելու հնարավորությամբ՝ հետևելով Սահելի պետությունների դաշինքի (ASS) Համադաշնության իր […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:43 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

08:33 30.04.2025

«Ռեալը» մեծ հարգանքով հրաժեշտ կտա Անչելոտիին

Կառլո Անչելոտին այս ամռանը կհեռանա «Ռեալից», մադրիդյան ակումբը ցանկանում է նրան հրաժեշտ տալ մեծ հարգանքով, հաղորդում է Relevo-ն: Իտալացուն կվճարվի նրա պայմանագրով սահմանված ամբողջ աշխատավարձը, և նա կստանա ակումբի ցմահ դեսպանի դեր մարզչական կարիերան ավարտելուց հետո։ «Ռեալը» հստակեցրել է, որ չի խանգարի 65-ամյա մասնագետի` Բրազիլիայի հավաքականը գլխավորելուն։ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է, որ մարզիչը հեռանա լիակատար […] ...

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

08:25 30.04.2025

Սիրիան աջակցում է պաղեստինցիներին և պահանջում է հրադադար Գազայում․ ԱԳՆ

Սիրիայի իշխանություններն աջակցում են պաղեստինցիներին եւ պահանջում են Գազայի հատվածում անհապաղ հրադադար հաստատել։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ ալ-Շիբանին՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների առջև։ «Մենք աջակցում ենք Պաղեստինի ժողովրդին Գազայի հատվածում: Մենք պահանջում ենք Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցում և մարդասիրական օգնության անխոչընդոտ […] ...

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

08:16 30.04.2025

ՄԱԿ-ի դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ Սուդանի ցեղասպանության գործով

Արդարադատության միջազգային դատարանը մայիսի 5-ին որոշում կկայացնի ԱՄԷ-ի դեմ միջանկյալ միջոցների մասին՝ Սուդանի հայցով, որը Աբու Դաբիին մեղադրում է Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան խախտելու մեջ։ Այս մասին ասված է իշխանության հայտարարության մեջ։ Սուդանը մարտին հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ մեղադրելով ԱՄԷ-ին Սուդանում, մասնավորապես Արևմտյան Դարֆուր նահանգում բնակվող մասալիթ էթնիկ խմբի նկատմամբ կոնվենցիայի […] ...

BACK_TO_TOP