Գլխավոր դատախազը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Գլխավոր դատախազը Իրանի դեսպանի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

16:08 22.11.2022

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 22-ին ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած պատվիրակությանը:

Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հարուստ փորձառության հիման վրա երկու երկրների իրավապահ կառույցների միջև առկա համագործակցությունը և վստահեցրել է, որ երկուստեք արդյունավետ աշխատանքի հիման վրա այն կընդլայնվի և նոր որակ ձեռք կբերի:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին հանդիպման հնարավորության համար և ընդգծել, որ Իրանի ու Հայաստանի միջև 3000-ամյա պատմամշակութային ամուր կապերը լավ հիմք են բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման համար, ինչն ականառու է հատկապես վերջին երկու տարիների ընթացքում: Այս համատեքստում դեսպան Զոհուրին ընդգծել է, որ Իրանի համար հարևան երկիր Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, որի փոխադարձ լինելը հաստատված է նաև երկու երկրների ղեկավարությունների կողմից: Ի պատասխան Աննա Վարդապետյանի՝ Սյունիքում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ բարձր գնահատականի, դեսպան Զոհուրին վերահաստատել է Իրանի համար Հայաստանի Սյունիքի մարզի կարևորությունն ու ընդգծել, որ մարզի նկատմամբ որևէ պետություն չպետք է ունենա որևէ նկրտում:

Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազը և Հայաստանում Իրանի դեսպանը անդրադարձ են կատարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, որոնք հիմնականում վերաբերել են դատապարտյալների արտահանձնմանն ու քրեական գործերով իրավական օգնությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով արդյունավետ ու օպերատիվ փոխգործակցությանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

18:40 10.07.2025

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

18:33 10.07.2025

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

18:25 10.07.2025

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

18:17 10.07.2025

86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնում

Սյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

18:08 10.07.2025

Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...

SHANTNEWS

18:00 10.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP