22:06 23.11.2022
Ջորջիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ցածր կամ չափավոր սթրեսը լավ է ուղեղի աշխատանքի համար, հատկապես երբ խոսքը վերաբերում է աշխատանքային հիշողությանը: Հետազոտությունը հրապարակվել է Neuropsychologia ամսագրում:
Հետազոտությանը մասնակցել է 1000 կամավոր, ովքեր հայտնել են իրենց սթրեսի մակարդակը և ենթարկվել են ՄՌՏ սկանավորման՝ իրենց աշխատանքային հիշողությունը գնահատելու թեստեր կատարելիս:
Մասնակիցների ուղեղի ՄՌՏ վերլուծությունը ցույց է տվել, որ ցածր կամ չափավոր սթրեսը կարող է ստիպել ուղեղի այն մասերին, որոնք պատասխանատու են հիշողության համար, ավելի արդյունավետ կերպով կատարել իրենց աշխատանքը: Այն սուբյեկտները, ովքեր բողոքում էին սթրեսի խրոնիկական բարձր մակարդակից, ընդհակառակը, ցույց են տվել ուղեղի այս հատվածների ակտիվության նվազում։
Գիտնականների կարծիքով՝ հիպոկամպուսում ուժեղ սթրեսի ազդեցության տակ առաջանում են նեյրոբորբոքային պրոցեսներ, որոնք հանգեցնում են նեյրոնների դեգեներացիայի և մահվան և, ի վերջո, հուզական խանգարումների և հիշողության կորստի: Քրոնիկ սթրեսը կարող է նաև մարդկանց ավելի զգայուն դարձնել հիվանդությունների նկատմամբ՝ սկսած սրտխառնոցից և միգրենից մինչև զարկերակային բարձր ճնշում և սրտի հիվանդություն:
12:11 09.06.2025
Times of Israel․ ԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցըԱՄՆ-ը քննարկում է Լիբանանում ՄԱԿ-ի ուժերին աջակցությունը դադարեցնելու հարցը, հաղորդում է «Times of Israel» թերթը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։ «Աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ը դեռևս որոշում չի կայացրել ՅՈՒՆԻՖԻԼ-ին ապագա աջակցության վերաբերյալ, բայց ցանկանում է խոշոր բարեփոխումներ, որոնք կարող են նշանակել աջակցության դադարեցում»,-գրում է հրատարակությունը։ Հրատարակությունը հիշեցնում է, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի մանդատը տարին մեկ անգամ երկարաձգվում […] ...
12:05 09.06.2025
Աֆղանստանը կոչ է արել վերացնել երկրի դեմ պատժամիջոցներըԱֆղանստանի էկոնոմիկայի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը վերացնել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Էկոնոմիկայի նախարարությունը կարծում է, որ այս պատժամիջոցների շարունակությունը բացասաբար է անդրադառնում առևտրի և ներդրումների վրա, ինչպես նաև նպաստում է երկրում աղքատության և գործազրկության աճին, հաղորդում է Ariana news տեղեկատվական պորտալը։ «Աֆղանստանի դեմ գործող տնտեսական պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում այնպիսի հիմնական տնտեսական ցուցանիշների […] ...
11:50 09.06.2025
Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի իշխանություններին ներողություն խնդրել սարսափելի վարքագծի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին ներողություն խնդրել իրենց պաշտոններում սարսափելի աշխատանքի համար՝ Լոս Անջելեսում շարունակվող բողոքի ցույցերը համարելով իրենց ձախողումներից մեկը։ Հունիսի 7-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալների դեմ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից անցկացված ռեյդը վերածվեց ցուցարարների հետ բախումների: Նույն […] ...
11:40 09.06.2025
Թենեսիում ուղևորատար ինքնաթիռ է կործանվելԱՄՆ Թենեսի նահանգում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հայտնում են տեղական իշխանությունները։ «Թենեսիի մայրուղային պարեկը օգնել է Թուլահոմայի ոստիկանությանը Օլդ Շելբիվիլ ճանապարհին տեղի ունեցած ինքնաթիռի վթարի վայրում», – ասվում է պարեկային ծառայության կողմից սոցիալական ցանցերում տարածված հայտարարության մեջ։ Ինքնաթիռում, ըստ գնահատականների, եղել է 16-20 մարդ։ Վիրավորներից մի քանիսը ուղղաթիռով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ։ Ինքնաթիռը վթարի է […] ...
11:35 09.06.2025
Ասադի հրաժարականից հետո Սիրիա է վերադարձել ավելի քան 400,000 փախստականԱվելի քան 400,000 փախստական է վերադարձել Սիրիա հարևան երկրներից՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականից հետո, հայտարարել է Սիրիայի ծովային նավահանգիստների և ցամաքային սահմանային անցակետերի վարչության հաղորդակցության տնօրեն Մազեն Ալուշը։ «Նախորդ ռեժիմից ազատագրվելուց հետո երկիր ցամաքային սահմանային անցակետերով վերադարձել է ավելի քան 400,000 սիրիացի», – ասել է Ալուշը «Ալ Իխբարիա» հեռուստաընկերությանը։ Նրա խոսքով՝ մայիսին մոտ […] ...