09:30 24.11.2022
Ուկրաինացի փախստականները իռլանդական RTE Radio 1-ի եթերում բողոքել են Դուբլինի հյուրանոցից վտարվելու համար, որտեղ նրանք ապրում էին մայիսից։
Մոտ 200 փախստական մի քանի ամիս է, ինչ ապրում է Դուբլինի Կլոնդալկին արվարձանում գտնվող հյուրանոցում: Անցյալ շաբաթ նրանք ծանուցում են ստացել, որ նոյեմբերի 28-ից կտեղափոխվեն դեռևս անհայտ վայր: Միջադեպը «շոկ» է առաջացրել ուկրաինացիների շրջանում, հայտնում է Ռիա Նովոստին:
Ինչպես հայտարարել է Կլոնդալկինում բնակվող ուկրաինուհիներից մեկը, իրենք ցանկանում են մնալ նույն տեղում։
«Մենք ընկճված էինք, շփոթված ու վհատված, երեխաները կընկճվեն»,- ասել է կինը։
Նրա խոսքով, մեկ այլ բացասական կետ կապված է այն հանգամանքի հետ, որ հյուրանոցում ապրող փախստականների կեսը աշխատանք է գտել տարածքում, եթե վերաբնակեցվի, կկորցնի այն։
Տեղի դպրոցներից մեկի տնօրեն Սիոբհան Մաքկիրանը, որտեղ տեղավորվել են փախստական երեխաներ, ասում է, որ ինքը և իր գործընկերները նույնպես «շոկի մեջ են»:
«Մենք պատկերացում չունենք, թե ուր են նրանք գնում: Մենք բացարձակապես պատկերացում չունենք, թե ինչ կյանքի են նրանք պատրաստվում: Այն, ինչ մենք հաստատ գիտենք, այն է, որ ուր էլ որ գնան, նրանք պետք է ամեն ինչ նորից սկսեն, ինչը շատ դժվար է: Դա սարսափելի է: Նրանք ձայնի իրավունք չունեն, նրանք անպաշտպան են այն հարցում, թե որտեղ են հայտնվում», – ասել է Մաքքիրանը:
Միևնույն ժամանակ, տեղական Ինտեգրման վարչությունից RTE-ին հայտնել են, որ «բնակարանների աննախադեպ պահանջարկի պատճառով նրանք պետք է կատարեն տեղափոխություններ»:
Այժմ Իռլանդիայում ապրում է 42000 ուկրաինացի և 16000 ապաստան հայցող։
13:44 09.06.2025
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի13:37 09.06.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում ջուր չի լինի«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ից մինչև հունիսի 11-ը ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ, Արարատ և Վեդի քաղաքների, Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, […] ...
13:31 09.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 6-ից 9-ըԲացահայտվել է 215 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 21-ական դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ հոգեկան ներգործության, 11-ական դեպք՝ խուլիգանության ու անձնական ունեցվածքի գողության,10-ական դեպք՝ խարդախության և […] ...
13:24 09.06.2025
Գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 2-ից 8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 595 դեպք, որից 195-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 124, փլուզման՝ 4, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, արդյունաբերական կեղտաջրերի մաքրման կայաններում վթարի, քարաթափման, ուժեղ քամու, տեղատարաո անձրևի, երկրաշարժի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, կեղծ ահազանգի՝ 9, ուժեղ կարկուտի, որոնողափրկարարական, թունավորման՝ 3-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման՝ […] ...
13:17 09.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՀունիսի 9-11-ը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի օվկիանոսի հարցերով երրորդ համաժողովին։ Նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով համաժողովի բացման նիստում։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ՝ համաժողովին ներկա տարբեր պետությունների ղեկավարների և գործընկերների հետ՝ նպատակ ունենալով քննարկել բնապահպանական և միջազգային համագործակցության օրակարգային հարցեր։ ...
13:11 09.06.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 459 մլն դրամի վնասը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող խանութի ցանցերի միջոցով գործունեություն իրականացնող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չեն վճարվել: Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և […] ...
13:00 09.06.2025
Իրանը պատրաստ է առաջիկա օրերին պատասխանել ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրի առաջարկինԻրանը առաջիկա օրերին կպատասխանի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու ԱՄՆ առաջարկին, հայտարարել է Իսլամական Հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի խոսնակ Բեհրուզ Կամալվանդին։ «Իրանի պատասխանը ԱՄՆ-ի գրավոր առաջարկին գրեթե պատրաստ է և կփոխանցվի առաջիկա օրերին», – նրա խոսքերն է մեջբերում իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Իրանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրեցին բանակցությունների […] ...