17:16 25.11.2022
ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաև: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մասին իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված երկօրյա համաժողովի բացման ժամանակ:
Ալեն Սիմոնյանը, բարձրացնելով անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի, սննդի կամ առողջության իրավունքի հարցը, կարծիք է հայտնել, որ կարեւոր է գործել վերջին զարգացումներին համահունչ, քանզի զանազան ճգնաժամերն ազդում են բոլորի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի վրա եւ ստեղծում դժվարություններ:
«Մեր երկրում տարվում է քաղաքականություն, որի նպատակն էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը մեծացնելն է, պահանջարկի դեպքում արեւային էներգիայի արտադրության ընդլայնումը, տնտեսության բոլոր ոլորտներում էներգախնայողության խթանումը, այդ թվում՝ արդյունաբերության եւ շինարարության մեջ բարձր արդյունավետության սարքավորումների մատակարարման ավելացումը, ինչպես նաեւ էկոլոգիապես մաքուր մեքենաների տարածման խթանումը եւ տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը»,- նշել է խորհրդարանի նախագահը:
Ընդգծելով հատկապես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» նախագծի հետ վստահելի ու երկարաժամկետ գործընկերությունը՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել գործակցությունը Շվեդիայի խորհրդարանի հետ եւ Շվեդիայի կառավարության ներդրումը Հայաստանում խորհրդարանական մոդելի զարգացման գործում:
Համաժողովի անցկացման կարեւորությանն ու նպատակայնությանը բացման խոսքում անդրադարձել են Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:
Կլիմայի փոփոխությունը Հայաստանի համատեքստում, ՀՀ կլիմայի փոփոխության օրակարգը եւ պարտավորությունները ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
Նախարարի տեղեկացմամբ իր ղեկավարած կառույցի տիրույթում է ՀՀ կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը:
«ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը կանաչ եւ կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձեւավորումն է»,- նշել է նախարարը, ապա ներկայացրել առաջիկա ծրագրերն ու մեր երկրի մի շարք համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները կանաչ տնտեսության համակարգ ունենալու վերաբերյալ:
Հարցուպատասխանի ձեւաչափում ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հակոբ Ասլանյանն ու Մաթեւոս Ասատրյանն անդրադարձել են կանաչապատման դերին՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համատեքստում: Կարեւորվել է նաեւ դպրոցական ծրագրերում բնապահպանական առարկաներն ավելի խորքային ուսումնասիրելու անհրաժեշտությունը:
Խորհրդարանական վերահսկողությունը բնապահպանական գործողության եւ կլիմայի փոփոխությունների համատեքստում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հայաստանում կլիմայի փոփոխության կայուն զարգացման համատեքստում անդրադարձել է կլիմայի փոփոխության աճող ազդեցություններին՝ ընդգծելով, որ ներկայումս կլիմայական անվտանգության հետ կապված քաղաքական պահանջարկ կա աշխարհում:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում կլիմայի հետ կապված պարտավորությունների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը:
Ըստ պատգամավորի՝ կլիմայի փոփոխության խնդիրը վերաբերում է ամբողջ աշխարհին: «Աշխարհաքաղաքական զարգացումները, բացի այն, որ ուղիղ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, նաեւ թելադրում են առաջնահերթությունների այլ տրամաբանություն»,- նշել է նա:
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն անդրադարձել է կլիմային ուղղված ֆինանսավորմանն ու բյուջեի վերահսկողությանը:
Համաժողովի ընթացքում Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Մարլեն Լունդ Կոպարկլինտը ներկայացրել է Շվեդիայի խորհրդարանի փորձը կլիմայի հետ կապված պարտավորությունների վերահսկողության ոլորտում:
Համաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան», ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի եւ ՄԱԶԾ Բանգկոկի տարածաշրջանային գրասենյակի «Գենդերազգայուն եւ ռիսկերի վրա հիմնված կայուն զարգացման գլոբալ ծրագրի» եւ ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:
Համաժողովի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության անվտանգային ռիսկերի վերաբերյալ ամենավերջին գիտական փաստերն ու ապացույցները, ազգային բարենպաստ միջավայրում կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերի վերաբերյալ փաստերը, ինչպես նաեւ դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցություններն ու առաջնահերթությունները:
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...
21:17 11.07.2025
Ժաննա Անդրեասյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի ԿԳՄՍ նախարար Գիվի ՄիքանաձեինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Թբիլիսիում Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեին։ այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Շնորհավորելով գործընկերոջը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել, որ Գիվի Միքանաձեի գործունեության արդյունքում կրթության, գիտության […] ...
21:10 11.07.2025
ԱՄՆ-ը մեծացրել է Ուկրաինային տրամադրվող պաշտպանական բյուջեի օգնությունըԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեն «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է, որ 2026 թվականի պաշտպանության բյուջեն հաստատվել է, և այն նախատեսում է Ուկրաինային տրամադրվող անվտանգության օգնության ավելացում մինչև 500 միլիոն դոլար։ Քվեարկությունը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Համապատասխան հանձնաժողովի ներկայացուցչի խոսքով՝ օրինագծի օգտին քվեարկել է 26 անդամ, իսկ դեմ՝ միայն մեկը: Այժմ օրինագիծը պետք է հաստատվի […] ...