19:30 25.11.2022
Նոյեմբերի 24-ին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կայացել է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ համագործակցությամբ իրականացվող Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման ծրագրի կառավարման խորհրդի 1-ին նիստը։
Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության շարունակական համագործակցությունը՝ ուղղված ՀՀ կառավարության՝ ոռոգման ոլորտի ընթացիկ բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։ Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր, ինչպես նաև կառավարման կոմիտեի կողմից հաստատվեցին ծրագրի օպերատորի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները։
Արարատի և Արմավիրի մարզերում ոռոգվող գյուղատնտեսության զարգացման՝ 10 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհային ծրագիրը միտված է աջակցելու ժամանակակից պահանջներին համապատասխան ոռոգման համակարգերի զարգացմանը՝ նպաստելով ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմանը և ոռոգման ենթակառուցվածքների բարելավմանը, հողերի կոնսոլիդացիայի արդյունքում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև ֆերմերների համար խորհրդատվական ծառայությունների և նոր ֆինանսական գործիքների հասանելիության ապահովմանը։
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնել22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...
21:38 11.07.2025
Միշտ կլինեմ մադրիդիստա․ ՄոդրիչԼուկա Մոդրիչը Real Madrid TV-ի հետ զրույցում ամփոփել է ակումբում անցկացրած 13 տարիները․ «Սա իմ տունն է: Ինձ ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե ինչի եմ հասել այստեղ: «Ռեալն» ինձ ամեն ինչ տվել է, և ես ամբողջ կյանքում շնորհակալ կլինեմ: Ես միշտ լինելու եմ մադրիդիստա: Ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ակումբում ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ լինելն անհավանական է: […] ...
21:27 11.07.2025
Դանիան 8 միլիոն դոլար կհատկացնի Մոլդովայի ռազմականացմանըԴանիան մոտ 8 միլիոն դոլար է հատկացնում Մոլդովայի ռազմականացմանը՝ երկու երկրների միջև նոր պաշտպանական համաձայնագրի շրջանակներում, ուրբաթ օրը հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։ «Դանիան և Մոլդովան սկսում են համագործակցություն պաշտպանության ոլորտում՝ Մոլդովայի ռազմական կարողությունները և ինքնապաշտպանության կարողությունները ամրապնդելու համար։ Համաձայնագրի շրջանակներում Պաշտպանության նախարարությունը չորս տարվա ընթացքում 50 միլիոն կրոն (մոտ 7,8 միլիոն դոլար) է ներդնում […] ...