16:10 15.08.2018
Այսօր Գյումրիում քննարկում է կազմակերպվել համայնքների խոշորացման գործընթացի, գրանցած հաջողությունների ու ստեղծված դժվարությունների մասին: Քննարկմանը մասնակցել են Սարապատ խոշորացված համայնքի 14 գյուղերի ներկայացուցիչներն ու մի շարք հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, ովքեր ուսումնասիրություն են արել գյուղական համայնքներում ու պարզել, որ խոշորացումից շահել են հիմնականում փոքր գյուղերը, մեծ և համեմատաբար շատ բյուջե ունեցող գյուղերում էլ դժգոհ են՝ իրենց հավաքագրածով հարևան համայնքներում է գործ արվում:
«Եթե մի համայնքի բյուջեն շատ է, մյուսինը փոքր, այս պարագայում միավորվում են ու հավասար պետք է բաժանենք, բնական է, խոշոր համայնքներին ձեռք չի տալիս այդ գործընթացը, ու սկսվում են դժգոհությունները»,- ասել է խոշորացված Սարապատի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Համլետ Ավետիսյանը:
Ստեղծված իրավիճակի պատճառը առանց համայնքների ներկայացուցիչների կարծիքն ու աշխարհագրական դիրքը հաշվի առնելով՝ խոշորացման գործընթացը սկսելն էր:
«Ճիշտ է, քննարկումներ տեղի ունեցան, առաջարկություններ եղան մարզպետարանի կողմից այլընտրանք այդ փնջերի համար, բայց դրանք հաշվի չառան, ոնց որ նախատեսված էր այդ խոշորացումը, այդպես էլ եղավ»,- նշել է Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանը, իսկ Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանն էլ այն կարծիքին է, որ ստեղծված խնդիրների կողքին կան նա ձեռքբերումներ:
«Երբ որ մենք տարիներ շարունակ խոսում էինք, որ ավագանու ինստիտուտը փոքր քաղաքային ու գյուղական համայնքներում ոչ այդքան արդյունավետ ու ոչ այդքան կայացած գործընթաց է, խոշորացված համայնքների պարագայում մենք ունեցանք մրցակցային ավագանի և մեծ դիմելիության տենդենց ավագանու շարքերը համալրելու համար»,- ասել է Շիրակի փոխմարզպետը:
Շիրակի մարզում խոշորացման ծրագիրը շրջանցել է Ախուրյանի տարածաշրջանի 10 գյուղերն ու Արթիկի տարածաշրջանը: Գյուղացիները խոշորացման ծրագրի շարունակականության կարիքը չեն տեսնում, իսկ շարունակելու դեպքում առաջարկում են հաշվի առնել նախորդների փորձը:
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...
23:09 10.05.2025
Ամբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայիԱմբողջ Աբխազիան մնացել է առանց էլեկտրաէներգիայի ուժեղ քամու պատճառով։ Այս մասին TASS-ին հայտնել է Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Դելիբալթյանը։ «Սուխումի, Գուլրիպշի, Գուդաուտայի շրջաններում քամու ուժեղ պոռթկումները հանգեցրին նրան, որ ամբողջ հանրապետությունում էլեկտրաէներգիա չկա։ Որոշ տեղերում ծառեր են տապալվել, Սուխումի մի վայրում տանիքը պոկվել է առանձնատնից», – ասել է Դելիբալթյանը։ Փոխնախարարի խոսքով՝ ընկած […] ...
22:47 10.05.2025
Պայթյուն՝ ավտոմեքենայում․ մեկ տուժած հոսպիտալացվել էՄայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել «Toyota» մակնիշի ավտոմեքենայում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ […] ...
22:37 10.05.2025
Ալոնսոն հայտարարել է, որ մրցաշրջանից հետո հեռանում է «Բայերից»Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ 2024/25 մրցաշրջանից հետո հեռանալու է գերմանական ակումբից: «Մենք ակումբի հետ համաձայնեցրել ենք, որ սրանք իմ վերջին երկու խաղերն են «Բայերի» ղեկին: Ես պարտական եմ «Բայերին», իմ խաղացողներին և անձնակազմին, ակումբի բոլոր աշխատակիցներին և վերջապես հիանալի երկրպագուներին: Շնորհակալություն»,- ասել է նա: Չաբի Ալոնսոն նաև […] ...
22:30 10.05.2025
Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:21 10.05.2025
Նոր Նորքի ծեծկռտուքը, տրանսպորտը, աղբահանությունը. Հայկ Գրիգորյանի հարցազրույցը քաղաքային խնդիրների վերաբերյալՎերջին օրերին լրահոսում բուռն քննարկումների տեղիք տվեց Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը: Միաժամանակ մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում են քաղաքային կառավարման ու ենթակառուցվածքների հարցերը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...