23:17 27.11.2022
Շատ շներ բուծողներ կարող են սրտնեղությամբ նկատել, որ իրենց ընտանի կենդանին անընդհատ սնունդ է խնդրում, նույնիսկ եթե կերել է մի քանի րոպե առաջ, սակայն կենդանու այս պահվածքը ռացիոնալ բացատրություն ունի, ասել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի (RKF) նախագահ՝ ՎլադիմիրըԳոլուբևն, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին։
«Պետք է հասկանալ, որ անընդհատ աճող ախորժակը բացատրվում է շների ֆիզիոլոգիական առանձնահատկություններով. նախ՝ դա կարճ մարսողական տրակտն է և ստամոքսի բարձր թթվայնությունը, այս ամենը նպաստում է սննդի արագ մարսմանը, և երկրորդ՝ յուրահատկությանն այն է, որ կենդանին պետք է մոտիվացիա ունենա սնունդ ստանալու համար, քաղցածները դա անում են ավելի հեշտ և մեծ ցանկությամբ»,- ասել է Գոլուբևը։
Ուստի նա հորդորեց հետևել շան սնվելուն, որպեսզի այն հավասարակշռված լինի, և չվախենալ և փորձել լրացնել շան կերը , երբ նա ավելի շատ սնունդ է խնդրում։
Միևնույն ժամանակ, շների մոտ ախորժակի ավելացման պատճառ կարող են լինել նաև առողջական խնդիրները, մասնավորապես՝ նյութափոխանակության խանգարումները, գաստրիտը կամ մակաբույծները, պարզաբանել է Գոլուբևը։ Անբավարար կամ չբալանսավորված սնուցումը նույնպես կարող է հանգեցնել խնդիրների, քանի որ երբ շունը խախտում է սննդակարգը կամ կերակրվում է սեղանից, նա չի ստանում բավարար էներգիա, անհրաժեշտ վիտամիններ և օգտակար տարրեր սննդից:
Համոզվելու համար, որ կենդանին բնական պատճառներով է անընդհատ սնունդ խնդրում, Գոլուբևը խորհուրդ է տվել դիմել անասնաբույժի և բացառել բոլոր առողջական խնդիրները։ Դրանից հետո պետք է ուշադրություն դարձնել կերակրման ռեժիմին ու սննդի որակին և ընտրությանը։
09:10 12.07.2025
ՃՏՊ Նուբարաշենի փողոցում․ կան տուժածներ23:00 11.07.2025
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստըՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության […] ...
22:43 11.07.2025
Բժիշկը հորդորել է կտրատած ձմերուկ չգնելԱմռանը խանութների դարակներում կարելի է գտնել ինչպես ամբողջական, այնպես էլ կտրատած ձմերուկներ: Սննդաբան Մարիա դե Լյուկը Vanitatis-ին տված հարցազրույցում կոչ է արել մարդկանց խուսափել այդպիսսի ձմերուկ գնելուց: «Երբ ձմերուկը կորցնում է իր բնական պաշտպանիչ շերտը՝ կեղևը, խոնավության և շաքարի համադրությունը իդեալական միջավայր է դառնում մանրէների բազմացման համար», – զգուշացրել է բժիշկը։ Նրա խոսքով՝ նման ձմերուկ […] ...
22:30 11.07.2025
Մադրիդի «Ռեալը» համաձայնության է հասել աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեուում» անցկացնելու հարցումՄադրիդի «Ռեալը» ՖԻՖԱ-ի հետ համաձայնության է հասել 2030 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում անցկացնելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Աշխարհի ակումբային առաջնության ընթացքում «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ԱՄՆ-ում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ։ Կողմերը քննարկել են պայմանագրի կնքման մանրամասները: 2030 թվականի աշխարհի առաջնությունը տեղի է ունենալու Իսպանիայում, Մարոկկոյում և Պորտուգալիայում: […] ...
22:14 11.07.2025
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, բայց պայման է ներկայացրելԻրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսման դեպքում Միացյալ Նահանգները պետք է երաշխավորի ռազմական ուժի չկիրառումը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Նա (Արաղչին) ընդգծել է, որ նախևառաջ ԱՄՆ-ն պետք է փոխի իր վարքագիծը և այլևս չհարվածի Իրանին, որից հետո բանակցությունները կարող են շարունակվել», – Tasnim գործակալությունը մեջբերում է Արաղչիի՝ ֆրանսիական Le Monde թերթին […] ...
21:48 11.07.2025
Էրդողանը Քրդական բանվորական կուսակցության զինաթափման գործընթացը կարևոր է համարել Թուրքիայի համարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) կողմից սկսված զինաթափման գործընթացը կարևոր քայլ է անվանել «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» նպատակին հասնելու ուղղությամբ։ «Հուսով եմ, որ «ահաբեկչությունից ազատ Թուրքիայի» մեր նպատակին հասնելու ուղղությամբ այսօր ձեռնարկված կարևոր քայլը կնպաստի դրան հասնելուն», – գրել է նա X-ում։ Սպասվում է, որ Էրդողանը հուլիսի 12-ին ավելի մանրամասն կմեկնաբանի «Քրդստանի […] ...