Իրանը վերացնում է բարքերի ոստիկանությունը և մտածում հիջաբների վերացման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+23.67 oC

Իրանը վերացնում է բարքերի ոստիկանությունը և մտածում հիջաբների վերացման մասին

16:45 04.12.2022

 

Իրանի իշխանությունները վերացրել են բարքերի ոստիկանությունը ողջ երկրում լայնածավալ բողոքի ակցիաների ֆոնին այն բանից հետո, երբ իրանցի երիտասարդ կնոջ մահից հետո, որը կալանավորվել էր սխալ հիջաբ կրելու համար և կարճ ժամանակ անց մահացել: Կիրակի օրը՝ դեկտեմբերի 4-ին, հայտնում է AFP գործակալությունը՝ երկրի գլխավոր դատախազին հղումով։

«Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին հայտարարել է, որ վերացվել է իրավասու մարմինների կողմից»,- նշում է France Presse-ը։

Ինչպես հայտարարել է Մոնթազերին, « Բարքերի ոստիկանությունը դատական ​​համակարգի հետ կապ չունի»։

Իր հերթին The Guardian թերթը հայտնել է, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են վերանայել կանանց կողմից հիջաբի պարտադիր կրման մասին օրենքը։

«Ե՛վ խորհրդարանը, և՛ դատական ​​համակարգը աշխատում են այս հարցի շուրջ՝ արդյոք անհրաժեշտ են օրենքում որևէ փոփոխություն»,- ասել է Մոնթազերին:

Միաժամանակ, ըստ թերթի, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին շաբաթ օրը հայտարարել է, որ երկրի հանրապետական ​​ու իսլամական հիմքերը սահմանադրորեն ամրագրված են։

«Սակայն կան սահմանադրությունը կյանքի կոչելու ուղիներ, որոնք կարող են ճկուն լինել», – ասաց նա:

Իրանում բողոքի ակցիաներ են անցկացվում սեպտեմբերի կեսերից։ Պատճառը ծագումով քուրդ 22-ամյա ուսանող Մահսա Ամինիի մահն էր։ Նա բերման էր ենթարկվել ոստիկանություն հիջաբը սխալ կրելու պատճառով։ Մահսա Ամինիի մահից հետո իրանցիները սկսեցին բողոքել քաղաքացիների կյանքին իշխանությունների  ​​միջամտության դեմ և պահանջում էին կառավարության հրաժարականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

11:00 18.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

10:33 18.05.2025

Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասին

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

10:00 18.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարը

Մայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

23:59 17.05.2025

ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցել

Կալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

23:52 17.05.2025

Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5»-ը բախվել է վթարված «Toyota»-ին և կողաշրջվել

Մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող վթարված «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան, իսկ «Toyota»-ն եղել է կայանված քանի որ բախված է եղել «Nissan» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի փաստով ՊԾ […] ...

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

23:44 17.05.2025

Տաշքենդի շրջանում փոշու փոթորկի պատճառով 18,8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Տաշքենդում և Տաշքենդի մարզում մոտ 19 հազար մարդ ժամանակավորապես մնացել է առանց էլեկտրաէներգիայի փոշու փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը։ «Տաշքենդի և տարածաշրջանի էլեկտրացանցի որոշ տարրեր անջատվել են անվտանգությունն ապահովելու համար։ Արդյունքում, Տաշքենդի 8500 և Տաշքենդի տարածաշրջանի ևս 10300 սպառողներ ժամանակավորապես անջատվել են էլեկտրացանցից», – նշվում է հայտարարության մեջ։ Արտակարգ իրավիճակների խմբերն […] ...

BACK_TO_TOP