19:38 07.12.2022
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո իր համար սկզբունքային է եղել երկրաշարժից տուժած քաղաքացիների իրավունքների իրացման խնդիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նա նշել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին:
«Առաջին հարցը, որ դրել եմ, հետևյալն է եղել, որ ներկայացվի այն անձանց ցուցակը, ում նկատմամբ պետությունն ունի պարտավորություն՝ երկրաշարժի աղետի հետևանքների վերացման առումով: Այսօրվա դրությամբ՝ ՀՀ-ն բոլոր այդ քաղաքացիների նկատմամբ պարտավորությունը կատարել է, բացի 28 ընտանիքից, որոնք իրենք են ցանկություն հայտնել իրենց հետ կապված հարցերը լուծվեն Կապսի ջրամբարի կառուցման շրջանակներում տեղի ունեցող պրոցեսների շրջանակում: Այսինքն՝ դե յուրե այս պահին ՀՀ-ն 1988 թվականի երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն»,- ընդգծել է Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Գյումրու զարգացմանը խանգարում են տնակային ավանները: Վարչապետը խնդիր է դրել քաղաքն ամբողջությամբ ազատել տնակներից, ինչից հետո կառավարությունը նամակներ է ստացել, որ տարիներ առաջ բնակիչներն անարդարության զոհ են դարձել և շարունակում են ապրել տնակներում:
«Այս նամակներին արձագանքելով՝ ես տվեցի հանձնարարական՝ պարզել տնակներում ապրող քաղաքացիների՝ տնակներում գտնվելու հանգամանքները: Պարզվեց, օրինակ, որ մարդիկ են ապրում տնակներում, որոնք մոտակա գյուղում ունեն բնակարան, ուստի կարևոր է պարզել տնակներում ապրող անձանց հետ պետության իրավահարաբերությունները»,- ասել է նա:
20:39 25.07.2025
Հայաստանի արհեստները ներկայացված են «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» ցուցահանդեսումՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվել է «Հարավարևելյան Եվրոպայի կենսունակ արհեստները» խորագրով լուսանկարների բացօթյա ցուցահանդեսը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ցուցահանդեսում առանձին ցուցանակով ներկայացվել է նաև Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը, մասնավորապես` գորգագործությունը, դարբնությունը, խաչքարագործությունը և բրդի մշակումը։ Հայաստանի մասնակցությունն ապահովվել է ՀՀ […] ...
20:18 25.07.2025
Խաղողագործությունից մինչև սպառողական ներգրավման տեխնոլոգիաներ. էկոնոմիկայի փոխնախարարը մասնակցել է WineTech Innovation Summit 2025-ինՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է WineTech Innovation Summit 2025 միջազգային համաժողովին, որն անցկացվել է Sevan Startup Summit 2025-ի շրջանակում։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Միջոցառման նպատակն էր քննարկել նորարարության, կայունության և մշակութային ժառանգության փոխկապակցվածությունն ինչպես տեղական, այնպես էլ համաշխարհային գինու և կոնյակի ոլորտներում։ Արման Խոջոյանն իր ելույթում անդրադարձել է խաղողագործությունից մինչև […] ...
19:54 25.07.2025
Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերումԵվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» մրցակցի դաշտում 2-2 հաշիվն է գրանցել չեխական «Բանիկի» հետ։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։ Տիրասպոլի «Շերիֆն» էլ տանը 1-3 հաշվով պարտվել է նիդերլանդական «Ուտրեխտին»։ Մոլդովական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, […] ...
19:32 25.07.2025
Օշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել ենՀուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության […] ...
19:16 25.07.2025
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժություններըՎրաստանի Կրծանիսի ռազմաբազայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 6-ը, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանի երկու երկրում՝ Վրաստանում և Թուրքիայում, ինչը «նպաստում է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»: Թուրքիայում զորավարժությունները սկսվել են հուլիսի 21-ին: Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, […] ...