13:11 08.12.2022
Գյումրեցի Մարինե Նուրոյանի ընտանիքը հրաշքով է փրկվել 88-ի երկրաշարժին։ 34 տարի է անցել այդ մղջավանջային օրերից, բայց 64-ամյա տիկին Մարինեն ամեն ինչ մանրամասն հիշում է ու պատմում, թե ինչպես փրկվեցին ինքն ու մանկահասակ դուստրերը։ 1988-ին նա 30 տարեկան էր։ Տիկին Մարինեի հետ հանդիպումը կազմակերպել էր Գյումրիի «Վառեմ-մարեմ արվեստանոց»-ը։
«Մեզ երկրորդ օրը հանեցին փլատակներից։ Ես լսում էի պապայիս լացի ձայնը, գոռում էի, բայց ինձ չէին լսում։ Էրեխեքս շոր չունեին հագնելու, մամայենցս տանն էլ պստիկ էրեխա չկար, շոր չկար, մենք փլատակների տակից ելել էինք, պստիկս էրկու տարեկան չկար, գիրկս էր, որոշեցինք գնալ հրապարակ, էնտեղ շոր էին բաժանում։ Հենց հարևանը տեսավ՝ աչքի լույս տվեց պապայիս, ասաց՝ էրեխեքդ սաղ են մնացել»,- հուզմունքով վերհիշում է տիկին Մարինեն։
Եվ երեք երեխաների հետ հրապարակ գնալու ճանապարհին էլ տեսել է փողոցներով անցնող լուսանկարիչների․․․ Պատահական արված լուսանկարն էլ՝ երեք երեխաներ հետ, դառնում է ճակատագրական։ Այն հայտնի դարձավ ամբողջ աշխարհին։
«Նկարել է Մխիթարը, իր հետ շատ ենք հանդիպել, «Արմենպրես»-ի թղթակիցն է։ Միամիտ նկարեց, ո՞վ գիտեր, թե ինչ պիտի լիներ»,- ասում է տիկին Մարինեն։
«Մեզ գտան ավստրիացիները լուսանկարի հետքերով, գնացել էին Սլաբոդկա թաղամաս, տատիս վերցրել էին, եկել մեր տուն։ Ասացին, որ ուզում են տուն տան ավստրիական գյուղում։ Ես վախենում էի, թե էս ինչ է, ովքեր են, ինչ են ուզում։ Մեզ տարան էդ թաղամաս, ցույց տվեցին ու ասացին, որ էստեղ մեզ տուն են տալու, ես նոր էդ ժամանակ հավատացի․․․Ընձի ստեղ դոմիկ չէին տա, իսկ ավստրիացիները տուն տվեցին»,- ասում է կինը:
Մինչ օրս տիկին Մարինեն ու իր ընտանիքն ապրում են Գյումրիի Ավստրիական թաղամասում։ Երկրաշարժից առաջ ապրել են Գերցեն թաղամասի 9 հարկանի շենքի 5-րդ հարկում։
2008-ին՝ երկրաշարժի 20-րդ տարելիցի կապակցությամբ, ևս մեկ լուսանկար հայտնվեց, որտեղ այս անգամ տիկին Մարինեն թոռների հետ է։ 20 տարի անց նորից նույն լուսանկարիչն է նկարել։
19:54 25.07.2025
Հայ ֆուտբոլիստները եվրոգավաթային մրցաշարերումԵվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Լեհաստանի գավաթակիր «Լեգիան» մրցակցի դաշտում 2-2 հաշիվն է գրանցել չեխական «Բանիկի» հետ։ Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը` փոխարինման դուրս գալով 74-րդ րոպեին։ Տիրասպոլի «Շերիֆն» էլ տանը 1-3 հաշվով պարտվել է նիդերլանդական «Ուտրեխտին»։ Մոլդովական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Սերոբյանը, […] ...
19:32 25.07.2025
Օշականցի երիտասարդի դանակահարությունը Արագածոտնի քրեական ոստիկանները բացահայտել ենՀուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով բուժօգնության է դիմել Օշական գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին երիտասարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ավտոտնակում երկաթյա իրերի վրա ընկնելու հետևանքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության […] ...
19:16 25.07.2025
Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժություններըՎրաստանի Կրծանիսի ռազմաբազայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժությունները կտևեն մինչև օգոստոսի 6-ը, հաղորդում է երկրի պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալներով՝ Agile Spirit 2025 զորավարժություններն անցկացվում են տարածաշրջանի երկու երկրում՝ Վրաստանում և Թուրքիայում, ինչը «նպաստում է տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը»: Թուրքիայում զորավարժությունները սկսվել են հուլիսի 21-ին: Մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, […] ...
19:07 25.07.2025
Մրգավետ գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրացանըՇարունակվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 23-ին Մրգավետ գյուղի 40-ամյա բնակիչը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում […] ...
18:55 25.07.2025
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականից ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանոթանալով և մտերիմ հարաբերություններ հաստատելով բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողի հետ, վերջինիս հետ եկել է հանցավոր համաձայնության՝ կաշառքի դիմաց 2024-2025 թթ. ընթացքում ՀՀ ներկրված […] ...