18:11 09.12.2022
Բիշքեկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Իր խոսքում Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի Նիկոլ Վլադիմիրի,
Մենք բոլորովին վերջերս ենք հանդիպել Երևանում, որտեղ Դուք, կարծում եմ՝ կհամաձայնեք՝ հաջող անցկացրեցիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն այն մթնոլորտի համար, որ ստեղծել էիք՝ բոլորիս համար բազմաթիվ կարևոր հարցերի բաց քննարկման համար։ Այսօր այստեղ ենք հանդիպում։ Մենք, ինչպես միշտ, օգտագործում ենք նման ձևաչափերը երկկողմ բանակցությունների համար։
Եվս մեկ անգամ ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Ռուսաստանը շարունակում է մնալ առաջատար առևտրատնտեսական գործընկեր. Հայաստանի ապրանքաշրջանառության ավելի քան 30 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին՝ առաջատար ներդրողներից մեկը, գուցե նույնիսկ հիմնական ներդրողը՝ ներդրումների մոտ 40 տոկոսը։ Այս տարվա առաջին տասը ամիսներին ապրանքաշրջանառության աճը կազմում է 67 տոկոս։ Սա շատ լուրջ, լավ, դրական ցուցանիշ է։
Այնուամենայնիվ, հարցեր միշտ կան, և ես ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար»:
Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի։
Այսօր մենք բավական հաջող, կառուցողական նիստ ունեցանք և փաստացի արդեն քննարկել ենք տնտեսական հարցերի ողջ շրջանակը՝ նեղ և ընդլայնված կազմերով։
Դուք արդեն խոսեցիք մեր փոխադարձ առևտրաշրջանառության աճի մասին, որն իսկապես տպավորիչ է։ Հուսով եմ՝ Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների բարելավման հետ մեկտեղ կհաջողվի պահպանել նկատվող դինամիկան։
Իհարկե, մեր օրակարգը շատ հագեցած է։ Վստահ եմ, որ այսօր կքննարկենք նաև տարածաշրջանային հարցեր։ Մեր տարածաշրջանում իրավիճակը, ցավոք, շարունակում է լարված մնալ, և ուզում եմ նշել, որ մեր տարածաշրջանում գլխավոր հարցը, իհարկե, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղյան կարգավորումը։
Ցավոք, վերջերս մենք նաև տեսանք լարվածության աճ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Վստահ եմ՝ Դուք տեղեկացված եք, որ վերջերս փակվել էր Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղում շատ մեծ մտավախություններ կան այդ կապակցությամբ։ Իհարկե, մենք մշտապես քննարկում ենք այդ հարցերը։ Հուսով եմ, որ այսօր մեզ կհաջողվի քննարկել տարածաշրջանային անվտանգության բոլոր կարևոր հարցերը»:
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:30 12.07.2025
Դոնարուման օգնել է ՊՍԺ-ի պաշտպանին համբուրել կնոջըՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի ՊՍԺ – «Ռեալ Մադրիդ» խաղից հետո հետաքրքիր դրվագ է գրանցվել։ Փարիզյան թիմի բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն թիմի հաղթանակից հետո մոտեցել է տրիբունային, որտեղ գտնվում էր իր կինը և ցանկացել համբուրել նրան։ Սակայն փորձը ձախողվել է։ Բերալդոյին օգնության է հասել թիմի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման, որը գրկել և վեր է բարձրացրել […] ...