08:47 16.12.2022
Թամարա անունով զբոսաշրջիկը, անտեղյակ հղիության մասին, ինքնաթիռում գնացել է զուգարան ու անսպասելի երեխա է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է New York Post (NYP) թերթը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոլանդական KLM Royal Dutch Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը Էկվադորից Իսպանիա մեկնում էր Հոլանդիա՝ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին:
Ուղեւորուհին ասել է, որ հղիության նշաններ չի ունեցել, ուստի երեխայի հանկարծակի ծնունդն իսկական անակնկալ է եղել իր համար։
«Նիդեռլանդներ վայրէջք կատարելուց մի քանի ժամ առաջ մի կին ստամոքսացավ ունեցավ և որոշեց գնալ զուգարան: Ի զարմանս իրեն, երկու կծկումներից հետո նա հանկարծակի երեխա ունեցավ»,- ասվում է հրապարակման մեջ։ «Թամարան գաղափար անգամ չուներ, որ հղի է, և ապշած էր այս իրադարձությունից»:
Անսպասելի ծննդաբերությունից հետո նորաթուխ մորն օգնել են երկու բժիշկներ և մի բուժքույր Ավստրիայից, ովքեր եղել են ինքնաթիռում։ Կինը որոշել է որդուն անվանել Մաքսիմիլիանո՝ ի պատիվ ծննդաբերությունից հետո իր կողքին գտնվող ուղեւորներից մեկի։ Երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել Շիպհոլ օդանավակայանում, կնոջն ու երեխային դիմավորել է բժիշկների խումբը և տեղափոխվել Հարլեմի քաղաքային հիվանդանոց Spaarne Gasthuis Haarlem Zuid: Մայրն ու նորածինը այժմ լավ են։
Ավելի վաղ բրիտանական օդանավակայանում երեխայի հետ ճանապարհորդող 30-ամյա կինը անվտանգության կանոնների պատճառով չի կարողացել կրծքի կաթը տեղափոխել ինքնաթիռ։ Ճանապարհորդը խոստովանել է, որ իր թռիչքից երեք օր առաջ կաթ է մղել, և արտասվել է, երբ օդանավակայանի անվտանգության աշխատակիցները նրան ձերբակալել են անվտանգության անցակետում:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...