Նա բեմի համար էր ծնվել․․․ Այսօր Էլվինա Մակարյանի տարեդարձն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+20.09 oC

Նա բեմի համար էր ծնվել․․․ Այսօր Էլվինա Մակարյանի տարեդարձն է

20:00 16.08.2018

«1950-ին եմ ծնվել՝ օգոստոսի 16-ին, առյուծ եմ հորոսկոպով, վագր՝ տարով, Նապոլեոնի ծնունդից մեկ օր անց եմ ծնվել, նա ամսի 15-ին է ծնվել, էդքան էլ հեռու չի… երկուսս էլ մի բոյի…»,- ասել է Էլվինա Մակարյանը իր հարցազրույցներից մեկում: Այսօր ջազ երգչուհու ծննդյան օրն է։

12 տարեկանից սկսել է իր երաժշտական կարիերան և երիտասարդ հասակում նվաճել ամենահայտնի բեմերը, արժանացել բարձր գնահատանքի և երգչի համար ամենակարևոր մրցանակների։

Կարիերայի սկիզբը 

Նրա կարիերան սկսվել է Համամիութենական քաղաքային դպրոցական օլիմպիադայից, որին այն ժամանակ մասնակցել են Երևանի բոլոր դպրոցների ամենաշնորհալի աշակերտները։ Եվ այդ օլիմպիադային Էլվինա Մակարյանը, դաշնամուրով նվագակցելով, կատարել է Ազնավուրի և Լորետտի երգացանկից ու ստացել է առաջին պատվավոր մրցանակը։

Օլիմպիադայից հետո նրան նկատել է Մարտին Վարդազարյանը և հրավիրել է իր նոր ձևավորված ջազային քառյակի հետ փորձեր անելու։ Շուտով Էլվինա Մակարյանը հենց այդ նույն քառյակի հետ հեռուստատեսությամբ «Օգոնյոկ» հաղորդման ժամանակ երգել է։

«Դա իմ առաջին երգն էր հեռուստատեսությամբ: Անգամ հիշում եմ` ինչ շոր էի հագել՝  տատիկս էր կարել ինձ համար, այ էդ պոլսահայ տատիկս՝  պապայիս մաման, տաքոտ մատերիալ էր՝ կապույտ-սպիտակ գծերով սիրուն շոր էր ու մութ կապույտ բանտ ու գոտի: Երգեցի հեռուստատեսությամբ այդ գործը: Դու մի ասա՝ այդ հաղորդումը նայում է Ռոբերտը Ամիրխանյանն ու հաջորդ օրը մեր տուն է զանգում ու մայրիկիս հետ զրուցում, հրավիրում է ինձ՝ որպես մենակատար, իր խումբ: Տասներեք տարեկանում ես գնում եմ Ռոբերտի վոկալ-ինստրումենտալ «Կռունկ» անսամբլ»,- ասել է երգչուհին  իր վերջին հարցազրույցում, որ տվել էր հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանին: 

Անսամբլի հետ մի շարք երկրներում համերգներ տալուց հետո Էլվինային Կոնստանտին Օրբելյանը հրավիրել է Հայաստանի պետական էստրադային երգչախումբ։ Այդ ժամանակ նա ընդամենը 15 տարեկան է եղել, բայց արդեն ստանում էր ակադեմիկոսի աշխատավարձ` 350 ռուբլի:

Հանդիպում Արամ Խաչատրյանի հետ

Հայաստանի պետական էստրադային երգչախմբի հետ բազմաթիվ համերգների ընթացքում հանդիսատեսը գալիս էր համերգներին, որովհետև գիտեր, որ Էլվինա Մակարյանին են լսելու, և նույնիսկ արտասահմանում առանց Էլվինայի երգչախումբը ոչ մի տեղ չէր գնում։ Նրան ամենուր սպասում էին։

Մի անգամ երգչախմբի փորձերից մեկի ժամանակ դահլիճում է եղել նաև Արամ Խաչատրյանը և միայն Էլվինա Մակարյանի ելույթից հետո է կոմպոզիտորը կանգնել և ծափահարել։ Իսկ հետո երգչուհուն ասել է․

«Էս ինչ հրաշք է, ինչո՞ւ այս հրաշքի մասին ես ոչինչ մինչև հիմա չգիտեմ…։ Էլվինոչկա, ես արդեն քո մեծ ընկերն եմ, երբ Մոսկվա ժամանես, անպայման ինձ հյուր կգաս»։

«Ուր եք տղաները» երգի բումը

1973 թվականին «Ուր եք տղաները» երգը հիացրել էր բոլորին, և թերթերն ու պարբերականները միայն այդ երգի ու Էլվինայի զգացմունքային կատարման մասին էին գրում։ Այդ ժամանակ երգչուհին 23 տարեկան էր և Երիտասարդ ձայների համամիութենական մրցույթին ստացել էր «Գրան պրի» մրցանակը: Մինչ այդ ոչ մի հայ երգիչ չէր ստացել այդ մրցանակը։

Երգը հայերեն էր և ամբողջ ԽՍՀՄ-ով և սոցիոլիստական ճամբարով թնդում էր։ Միութենական բոլոր թերթերը գրել էին․

«Էլվինայի երգը հասկանալու համար թարգմանություն պետք չէ` երգի կատարողականի զգացմունքայնությունն ու տաղանդը բարձր է ցանկացած թարգմանությունից»։

Ընտանիքը

Լեգենդար երգչուհին երեք անգամ է ամուսնացել, ունեցել է որդի և դուստր։ Առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում լրագրող Լեոնարդ Միքայելյանի հետ։ Միասին ապրել են հինգ տարի և ունեցել է իր առաջնեկին՝ Զառային։ Օրբելյանը երբ իմացել է երգչուհու ամուսնության լուրը ափսոսանքով ասել է, որ սխալ ժամանակ է ընտրել․

«Աղջիկս, ո՞ւր ես շտապում, դու բեմի համար ես ծնվել: Քեզ Աստված ամեն ինչ տվել է, ի՞նչ է, վախենո՞ւմ ես չամուսնանալուց: Մի ամուսնացիր, ես քեզ մեկ տարուց խոստանում եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ դարձնել՝  որ ոչ ոք էդ տարիքում անգամ չի էլ երազում»։

Երկրորդ ամուսինը Ռոմիկ Ավանեսովն է եղել։ Երգչուհին հանուն ընտանիքի և ամուսնու հրաժարվել է կարիերան Մոսկվայում շարունակել, մինչդեռ այնտեղ հատուկ նրա համար քաղաքի կենտրոնում բնակարան էին գնել և խոստանում էին գլխապտույտ հաջողություններ։ Երկրորդ ամուսնու հետ ապրեց մինչև 1980 թվականը։

Պայքար երգելու ձևի, ոճի ու թեմատիկայի համար

Խորհրդային տարիներին երգիչները պայքարում էին երգելու իրավունքի համար, իսկ Էլվինա Մակարյանը՝ երգելու ձևի, ոճի և թեմատիկայի համար։ 1980-ականներին Կոմկուսի Կենտկոմը փաստորեն «տնային կալանքի» է ենթարկում նրան՝ վճարելով աշխատավարձ՝ աշխատանքի չգնալու պայմանով։
Հեռուստառադիոպետկոմի նախագահը մի օր ժողով է արել, որին ներկա են եղել Օֆելյա Համբարձումյանը, Նորայր Մնացականյանը և շատ այլ հայտնի երգիչներ ու երաժիշտներ։ Իսկ ժողովին քննարկում էին Մակարյանի երգերի բովանդակությունն ու Պետկոմից հանելու հարցը։
Էլվինա Մակարյանին ասել են, որ կամ պետք է երգել սովորի ինչպես, օրինակ, Ռաիսա Մկրտչյանը կամ․․․
Ամբողջ աշխարհում Էլվինա Մակարյանի երգերը ընդունում էին այնպիսին, ինչպիսին որ կար, իսկ Հայաստանում Հեռուստառադիոպետկոմի նախագահը ասել է ․

 «Դե գնա, այնտեղ էլ մնա, բա խի՞ ես գալիս այստեղ: Դու ի՞նչ գործ ունես այստեղ, սովետական բան չկա քո երգելու մեջ»:

Այդ ժամանակ ԱՄՆ-ից հրավեր է ստանում, տղայի հետ մի քանի շաբաթով զբոսաշրջության մեկնում։ Այդ օրերին ստորագրում են Հեռուստառադիոպետկոմից նրան ազատելու հրամանը։ Մայրը զանգահարում է և ասում, որ կարող է հետ գալու մասին չմտածել, մնալ ԱՄՆ-ում։ Երգչուհին հարկադրաբար հաստատվում է ԱՄՆ-ում։

1990-ականներ։ Վերադարձ Հայաստան

Թողարկել է երեք ձայնասկավառակ, բացել է սեփական ստուդիան, նկարահանել տեսահոլովակներ, գրել երգեր։

1990-ականների սկզբներին վերադարձավ Հայաստան: Նորանկախ հայրենիքում երգչուհին ունեցավ մի քանի հիթեր՝ «Յարո ջան», «Երևան»: Մինչև 90-ականների վերջ Էլվինան մնաց և ստեղծագործեց հայրենիքում, որից հետո ընդմիշտ մեկնեց ԱՄՆ, որտեղ շարունակեց իր գործը սեփական ստուդիայում մինչև 2007 թվականը։

2007 թվականի հուլիսի 9-ի առավոտյան Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած՝ սեփական բնակարանում։ Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Միայն մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպան է եղել և կյանքին վերջ է դրել ատրճանակի օգնությամբ։

 

 

Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP