11:20 16.12.2022
Բռնության նոր ալիք սկսվեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը փակեցին Լաչինի միջանցքով գնացող ճանապարհը՝ առանց ռուս «խաղաղապահների» արձագանքի: Այն ստեղծվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու նպատակով։ Այս մասին գրում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում: Հավելում է.
«Լաչինի միջանցքը փակելու քարոզչական նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռ ամիսներ առաջ: Ակնհայտ է, որ այդ սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի պետական իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով կտրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությունից, հետևաբար նաև արտաքին աշխարհից։ Ադրբեջանն արդեն իսկ դադարեցրել է բնական գազի հոսքը դեպի Արցախ, զրկել Արցախը դեղորայքից, սննդից ինչպես նաև մանկական սննդից և ծանր խնդիրներով հիվանդներին դեպի Երևան տեղափոխումից։ Եվ այս ամենն այն ժամանակ, երբ Արցախը ենթարկվում է խստաշունչ ձմռան:
Լեռնային Ղարաբաղը կանգնած է սկսվող պարենային և հումանիտար ճգնաժամի առաջ:
Ստեղծված իրավիճակն ուղղակիորեն հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, համաձայն որի.
ա) Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի վերահսկողության տակ:
բ) Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու ապրանքների տեղաշարժի անվտանգությունը Լաչինի միջանցքով:
Հետևաբար, Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունը։
Ադրբեջանի վարքագիծը բացահայտում է Արցախի և Սյունիքի հայերի նկատմամբ ցեղասպանությունը շարունակելու Բաքվի մտադրությանը:
Բացի մեր գործողություններից, մենք՝ որպես Կիպրոս-Արցախ բարեկամության խումբ կոչ ենք անում Կիպրոսի Հանրապետության կառավարությանը և Ներկայացուցիչների պալատին, ինչպես նաև կիպրացի պատգամավորներին խնդրել միջազգային հանրությանը, այդ թվում՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաությանը ու անդամ երկրներին, ԵՄ-ն և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պատասխանատվություն ստանձնել և ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու անմեղ մարդկանց դեմ այս հանցագործությունը, մարդկության դեմ այս դաժան հանցագործությունը»։
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...