12:19 16.12.2022
2021 թ. ապրիլի 14-ին ընդունված ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով, որպես նոր մասնագիտացված դատարան, ձեւավորվել է Հակակոռուպցիոն դատարանը: Հակակոռուպցիոն գործերով արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով 2022 թ. փետրվարի 9-ին ընդունվել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որով ստեղծվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը: Ներկայացված իրավակարգավորումների համատեքստում ստեղծվել է իրավիճակ, երբ գործում են հակակոռուպցիոն գործեր քննող մասնագիտացված դատարաններ Առաջին ատյանում եւ Վճռաբեկ դատարանում: Սակայն Վերաքննիչ քրեական դատարանում չկա առանձին դատարան, որը կքննի այդ հարցերը: Այս մասին Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը` ներկայացնելով ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Կառավարության հեղինակած նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում ստեղծվելու է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը: Դատարանը կազմված է լինելու 12 դատավորներից, որոնցից 6-ը զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով, 6-ը` հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների քննությամբ:
Ըստ Արմենուհի Հարությունյանի` փոփոխություններով նոր դատավորների թիվ ավելացնելու անհրաժեշտություն չի առաջանալու:
Նախագծով կկարգավորվեն նաեւ Վերաքննիչ դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վերաբերյալ կարգավորումները:
Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ստացել են բազմաթիվ առաջարկներ պատգամավոր Արփինե Դավոյանից, որոնք համատեղ կարգով քննարկվել եւ ընդունվել են:
Ծավալուն աշխատանքի արդյունքում նախատեսվել են փոփոխություններ, որոնք ուղղված են դատավորների` ողջամիտ ժամկետների դատական վարույթների պահպանմանն ուղղված հարցերին:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ ԲԴԽ-ն նախաձեռնել է մի շարք քննարկումներ` դատաիրավական բարեփոխումների իրականացման հարցերի վերաբերյալ: Օրենսդրական նախաձեռնությունը մանրամասն քննարկվել է դատական իշխանության ներկայացուցիչների հետ: Նա կարեւորել է առաջարկների ընդունումը` դատական իշխանության բեռնաթափման եւ առավել արդյունավետ արդարադատություն իրականացնելու համար:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը, հակիրճ ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, մասնավորապես, կարեւորել է դատարանների նախագահներին վերապահված նոր լիազորությունները, ըստ որոնց` հնարավորություն կստեղծվի ԲԴԽ սահմանված կարգով մշտադիտարկում իրականացնել դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ:
Եզրափակիչ ելույթում Արմենուհի Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ծավալուն աշխատանքի համար` դատական համակարգի ծանրաբեռնվածությունն էականորեն թեթեւացնելու ուղղությամբ ներկայացված առաջարկությունների համար:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...
22:05 03.07.2025
Իլհամ Ալիևը Ստեփանակերտում հյուրընկալելու է Իրանի նախագահինԱյսօր Իլհամ Ալիևի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել «Տնտեսական համագործակցության կազմակերպության» գագաթնաժողովը: Ադրբեջանի նախագահը այն որոշել է անցկացնել գրավված Ստեփանակերտում: Ինչո՞ւ հենց Արցախում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: ««Տնտեսական համագործակցության կազմակերպությունում» այժմ նախագահում է Ադրբեջանը: Այն ռոտացիոն կարգով է փոխանցվում: Նախագահող պետությունը իրավասու է ինքը որոշել, թե իր երկրի ո՞ր քաղաքում է անցկացվելու […] ...
21:50 03.07.2025
Թրամփը Պուտինի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման հարցըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրել է Ուկրաինայում ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։ «Քննարկվել է ուկրաինական հարցը։ Դոնալդ Թրամփը կրկին բարձրացրել է ռազմական գործողությունների արագ դադարեցման հարցը», – լրագրողներին ասել է Ուշակովը։ ...
21:40 03.07.2025
«Հայաստան» հիմնադրամը Գյումրիում ևս մեկ բնակելի կկառուցի․ զրույց ՀՀՀ տնօրենի ժ/պ Զարուհի Ազնաուրյանի հետ«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստն է օրերս տեղի ունեցել, և այդ նիստի արդյունքների մասին «Հեռանկարը» զրուցել է հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանի հետ։ Անդրադարձ է եղել հիմնադրամի անցած տարի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին, նաև առաջիկա նախագծերին։ «Հեռանկարում ունենք կառուցելու ևս մեկ շենք Գյումրիում երկրաշարժից տուժած ընտանիքների համար։ Հիմնադրամի նախկին […] ...
21:28 03.07.2025
30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում․ ՖյուրիԲռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին խոսել է կարիերան շարունակելու և UFC-ում մենամարտելու հնարավորության մասին։ «Այլևս ոչ մի մենամարտ: Ես կարող եմ պատկերացնել, որ մի օր հանդես կգամ UFC-ում, եթե նրանք մեծ գումար վճարեն: 30 միլիոն դոլարն ինձ համար մանրադրամ է, ես 500 միլիոն եմ ուզում», – ասել է Ֆյուրին: 37-ամյա բրիտանացին […] ...