Ադրբեջանից քայլերի ակնկալիքներ չկան. Կիրակոսյանը կարևորում է ՄԻԵԴ որոշումը քաղաքական հարթակներում օգտագործելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Ադրբեջանից քայլերի ակնկալիքներ չկան. Կիրակոսյանը կարևորում է ՄԻԵԴ որոշումը քաղաքական հարթակներում օգտագործելը

15:37 22.12.2022

Եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի փակման հարցով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու որոշումից հետո ադրբեջանական կողմից քայլերի ակնկալիքներ չկան: Որոշումը պետք է օգտագործվի քաղաքական և դիվանագիտական հարթակներում:

«Արմենպրես»-ի սրահում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` պատասխանելով հարցին, որ եթե Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը, ապա ինչ գործիքակազմեր կարող են կիրառվել:

«Ադրբեջանի կողմից քայլեր չենք էլ ակնկալում: Ցավոք, գործիքակազմն ունի սահմանափակումներ: Ֆորմալ առումով Եվրոպայի կոնվենցիայի շրջանակներում հետևյալ քայլերի հնարավորություն կա: Նախ գոյություն ունի Նախարարների կոմիտեի հարթակ, որին Դատարանը կարող է ծանուցել կիրառած միջոցների մասին, իսկ Նախարարների կոմիտեն, լինելով Եվրոպայի խորհրդի հիմնական քաղաքական մարմինը, հետևում է նաև Դատարանի վճիռների և որոշումների կատարման ընթացքին: Նախարարների կոմիտեն անհրաժեշտության դեպքում պետք է քննարկի և միջամտի այս հարցերին, հասկանա, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ քաղաքական առումով, որպեսզի ավելի ուժեղացնի Ադրբեջանի նկատմամբ ճնշումը: Բնականաբար, այստեղ ևս ընթացակարգեր կան, ընդհուպ մինչև Եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից իր պարտավորության խախտման վերաբերյալ հարցի բարձրացում, ԵԽ անդամության զրկման հարց, բայց դրա համար շատ երկար ճանապարհ դեռ կա»,- ասաց Կիրակոսյանը:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի կարծիքով՝ Եվրոպական դատարանի որոշումը ճիշտ է և առնվազն օբյեկտիվ իրականությունը արտացոլում է, որը կարող է օգտագործվել քաղաքական և դիվանագիտական հարթակներում:

«Սա պետք է օգտագործվի քաղաքական առումով, որովհետև այս որոշման ազդեցությունը կախված է նաև մեր դիվանագիտական և քաղաքական աշխատանքից»,- եզրափակեց Կիրակոսյանը:

Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը ուսումնասիրել է ՀՀ կառավարության ներկայացրած` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջը: Եվրոդատարանը որոշում է կայացրել ապահովել «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Միաժամանակ, Եվրոպական դատարանը որոշել է առաջնահերթություն տալ Հայաստանի ներկայացրած թիվ 4 գանգատին՝ Դատարանի կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

15:52 08.07.2025

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […] ...

2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

15:44 08.07.2025

2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին […] ...

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

15:36 08.07.2025

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

15:28 08.07.2025

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

15:20 08.07.2025

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

15:13 08.07.2025

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։  ...

BACK_TO_TOP