Գիտնականները բացահայտել են գենետիկ հիվանդությունների ժամանակ մարդու սեռափոխության մեխանիզմը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+23.09 oC

Գիտնականները բացահայտել են գենետիկ հիվանդությունների ժամանակ մարդու սեռափոխության մեխանիզմը

08:34 24.12.2022

Ինդիանայի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են մոլեկուլային մեխանիզմ, որը հանգեցնում է Սուայերի համախտանիշ ունեցող մարդկանց սեռի ձևավորման խանգարմանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Endocrinology ամսագրում։

Սուայերի համախտանիշը գենետիկ խանգարում է, որի ժամանակ մարդը ծնվում է արական սեռի XY քրոմոսոմներով, բայց կանացի մարմնով: Այս համախտանիշով մարդիկ ունեն ծննդյան ջրանցք և արգանդ, բայց նրանք չունեն գործող ձվարաններ, ուստի կարող են երեխա ունենալ միայն IVF-ից հետո դոնորական ձվի միջոցով: Այս հատկանիշը նաև նախատրամադրում է քաղցկեղի հազվագյուտ ձևերի զարգացմանը:

Հետազոտողները կենտրոնացել են Y SRY քրոմոսոմի ԴՆԹ հատվածի ուսումնասիրության վրա, որը որոշում է ապագա մարդու արական սեռը:

«SRY-ում մեկ ատոմի կորուստը, թթվածնի ատոմը կրիտիկական ամինաթթվի թիրոզինում, նվազեցնում է տղամարդու պատշաճ զարգացման հնարավորությունները: Սովորաբար հայրն ունի XY քրոմոսոմ, իսկ դուստրը՝ XX քրոմոսոմ: Այնուամենայնիվ, պատահում է, որ SRY-ում մուտացիայի պատճառով դուստրերը կրում են XY հավաքածուն: Իրականում նրանք պետք է տղա դառնան, բայց ինչ-որ բան այն չէ։ Էվոլյուցիայի առումով սրանք քայլեր են՝ ուղղված սեռը որոշող նոր գեների զարգացմանը: Մենք ցանկանում էինք պարզել, թե կոնկրետ ինչպես է սեռափոխությունը տեղի ունենում Սվայերի համախտանիշով արգանդում»,- նշել են գիտնականները։

Թիմը ստեղծել է SRY-ում ջրի մոլեկուլների սահմանային շերտի մոլեկուլային դինամիկայի (MD) մոդել՝ երեխայի սեռը որոշելու համար: Մասնագետները պարզել են, որ Սուայերի համախտանիշի սեռափոխության մեղավորը թիրոզինն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանը հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին

19:08 02.07.2025

Գևորգ Պապոյանը հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։ Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել […] ...

ՀՀ ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

19:00 02.07.2025

ՀՀ ԱԳՆ-ն հաջողություններ է մաղթել Եվրոպական խորհրդում նախագահությունը ստանձնող Դանիային

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանին շնորհակալություն է հայտնել Եվրոպական խորհրդում նախագահության ժամկետի ընթացքում կատարած աշխատանքի համար՝ միաժամանակ, հաջողություն մաղթելով ԵԽ նախագահությունը ստանձնող Դանիային։ «Մինչ մենք Եվրոպական խորհրդում Լեհաստանի նախագահության ընթացքում նշեցինք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կարևոր զարգացումները, այժմ բոլորի հայացքները ուղղված են Դանիային՝ մաղթելով վերջինիս հաջող և ազդեցիկ նախագահության ժամկետ ԵՄ խորհրդում»,-այս մասին X-ի իր միկրոբլոգում […] ...

Կոտայքի մարզում «Nissan Murano»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրին

18:54 02.07.2025

Կոտայքի մարզում «Nissan Murano»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել ձորի եզրին

Այսօր՝ հուիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:55-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել խորը ձորի եզրին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է […] ...

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

18:47 02.07.2025

Խուզարկությամբ հայտնաբերվել են գողացված հայելիներ և ոչ միայն. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանությունը հայտնել էր Նուբարաշենի 6-րդ փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Ջիփ Կոմպաս» մակնիշի մեքենայի կողային հայելիների գողության մասին: Դեպքը կատարվել էր հունիսի 9-ին, և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացած օպերատիվ տվյալների իրացման արդյունքում՝ բացահայտվել: Գողության կասկածանքով Նուբարաշենի բաժին էին ներկայացվել 17-ամյա և 21-ամյա երկու երիտասարդներ: Պարզվել էր նաև գողոնի տեղը։ Ըստ տվյալների` 21-ամյա երիտասարդը նույնանման […] ...

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

18:41 02.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը կրկնակի նվազ հաշվով պարտվել է Ռուսաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականն ընկերական խաղում 45 միավորի տարբերությամբ պարտվել է Ռուսաստանի հասակակիցների թիմին` 45-90։ Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Դանիել Կիրակոսյանն էր, որը վաստակել է 13 միավոր։ Հայաստանի թիմը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստման շրջանակներում ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի՝ հուլիսի 6-ին Շվեյցարիայի, իսկ հուլիսի 9-ին` Վրաստանի Մ20 հավաքականների […] ...

60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն

18:36 02.07.2025

60-ամյա կինը հանգուցյալ ամուսնու ապօրինի զենք-զինամթերքը ներկայացրել է ոստիկանություն

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքները շարունակական են: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 30-ին Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին ներկայացած 60-ամյա կինը կամավոր հանձնել է հանգուցյալ ամուսնու որսորդական հրացանը, պարկուճներ և արճիճե մանրագնդակներով տուփեր: Հիշեցում`ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական […] ...

BACK_TO_TOP