Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+32.09 oC

Պուտինն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի անվտանգության հարցը

13:50 24.12.2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ջերմորեն շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Պետությունների ղեկավարներն անդրադարձել են նաև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցերի, որոնք վերաբերում են, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը»,-ասվում է հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ն երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

12:11 21.07.2025

ՀՀ-ն երբեւէ որեւէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը եւ դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակ

Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

12:07 21.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...

SHANTNEWS

12:00 21.07.2025

SHANTNEWS

Բացահայտվել են ՀՀ ՆԳՆ և ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից շուրջ 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքեր

11:46 21.07.2025

Բացահայտվել են ՀՀ ՆԳՆ և ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից շուրջ 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձը, իր ծառայողական  լիազորություններն օգտագործելով մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՆԳՆ պաշտոնատար անձը, 2025 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում մի շարք անձանցից ձևական գործնական քննություն ընդունելու,  դրական գնահատելու  և նրանց վարորդական վկայականներում մեկ դեպքում «B», երկու այլ դեպքերում՝ «BE» և «CE» կարգեր ավելացնելու գործընթացը կազմակերպելու համար, իրեն օժանդակող 3 անձանց միջոցով նրանցից պահանջել և ստացել է համապատասխանաբար 180.000, 250.000 և 350.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ վերը նշված պաշտոնատար անձը նրանցից ընդունել է ձևական քննություններ և նշանակել դրական գնահատականներ՝ վերջիններիս  տրամադրելով  համապատասխան կարգերի վարորդական վկայականներ: Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության համապատասխան բաժնի գլխավոր հարկային տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս,  հանդիսանալով ստուգող խմբի ղեկավար, նույն բաժնի երկու այլ գլխավոր հարկային տեսուչների հետ 2024 թվականի սեպտեմբերի 19-ից 2025 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում հարկային համալիր ստուգում է իրականացրել վերը նշված ՆԳՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակած անձանցից մեկին պատկանող ընկերությունում: Ստուգման ընթացքում հարկային տեսուչը նշված ընկերությունում առաջիկա 3 տարիների ընթացքում ստուգումներ չիրականացնելու համար տնտեսվարողից պահանջել է խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերված և նախկինում չկատարված՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի չափով  հարկային պարտավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ՊԵԿ գլխավոր տեսուչն անձամբ ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 3.963.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը: Կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն և տալուն օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի  պաշտոնատար անձին և ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին:  Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:   ...

ՀԱՄԱՍ. Գազայի ավելի քան 2 միլիոն բնակիչներ կանգնած են սովամահության վտանգի առաջ

11:30 21.07.2025

ՀԱՄԱՍ. Գազայի ավելի քան 2 միլիոն բնակիչներ կանգնած են սովամահության վտանգի առաջ

Գազայի հատվածի ավելի քան 2 միլիոն բնակիչ սովամահության վտանգի տակ է Իսրայելի կողմից անկլավի շարունակական շրջափակման պատճառով: Այս մասին ասվում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հայտարարության մեջ, որը տեղադրվել է Telegram ալիքում: «Գազայում ավելի քան երկու միլիոն քաղցած մարդ կարող է մահանալ սովից, իսկ ավելի քան 650,000 երեխա տառապում է ծանր թերսնումից», -ասվում է հայտարարության […] ...

Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնում է Կիև՝ դեսպանների հետ հանդիպման

11:13 21.07.2025

Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնում է Կիև՝ դեսպանների հետ հանդիպման

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն այսօր կլինի Կիևում։ Նա կմասնակցի դեսպանների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնել է Բարոն X-ում: «Ես մեկնում եմ Կիև։ Ես կմասնակցեմ դեսպանների համաժողովին և Ֆրանսիայի անունից կվերահաստատեմ մեր անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ազատությանը», – գրել է նա։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նաև լուսանկար է հրապարակել […] ...

BACK_TO_TOP