14:20 24.12.2022
Թբիլիսի կատարած աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել են «Թեգետա մոթորս» ընկերության ղեկավարության հետ.
«Թեգետան գերմանական MAN ավտոբուսների մատակարարն է, որոնց արդեն սպասում են մեր քաղաքացիները:
Այս ավտոբուսները իրենց որակով և հարմարավետությամբ անհամեմատելի են Երևան քաղաքում երբևէ օգտագործված հանրային տրանսպորտի հետ: Դրանց հետագա սպասարկման համար 20 տեխնիկական մասնագետներ կուղևորվեն Մյունխեն՝ ապահովելու նոր ավտոբուսների անխափան սպասարկումը երևանցիներին արդեն այս գարնանը:Ինչպես և խոստացել էինք, գերմանական MAN ավտոբուսների առաջին խմբաքանակը (20 շարժակազմ) շուտով կլինի Երևանում, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կժամանեն բոլոր 87 ավտոբուսները»,-ֆեյսուքյան իր էջում գրել է Տիգրան Ավինյանը:
12:23 21.07.2025
Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին զենք-զինամթերք է հայտնաբերվելԲնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին՝ հուշաղբյուրի մոտ, ռազմամթերք կա։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 4,5 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ՝ 10 փամփուշտով, «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, տարբեր տրամաչափի և տարբեր հրազենների 43 փամփուշտ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել […] ...
12:17 21.07.2025
Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է ՀԷՑ՝ աշխատանքիԱյսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն առաջին անգամ ներկայացել է աշխատանքի։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ, որպես ՀԷՑ ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ, իր լիազորություններն իրականացնելու է իրեն օրենքով վերապահված լիազորությունների ու իրավասությունների շրջանակներում։ Հարցին, թե ինչպես է մուտք գործելու մի ընկերություն, որը սեփական է, նա ասել է. «Ամենայն հարգանքով խոշոր գործարարների, սեփականատերերի նկատմամբ, ում […] ...
12:11 21.07.2025
ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը. Վարչապետի խոսնակՎարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ -Տիկին Բաղդասարյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջազգային մեդիաֆորումի ընթացքում, զարգացնելով «Զանգեզուրի միջանցքի» խոսույթը, հայտարարել է, թե «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը կամ որևէ այլ մեկին», ու հաղորդակցության այդ ուղին ադրբեջանական կողմը դիտարկում է որպես անարգել և […] ...
12:07 21.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 442 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
11:46 21.07.2025
Բացահայտվել են ՀՀ ՆԳՆ և ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից շուրջ 800.000 ՀՀ դրամ և 10.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դեպքերՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով մի շարք անձանց օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար, նրանցից ստացել է տարբեր չափերի կաշառք: Մասնավորապես՝ պարզվել է, որ ՆԳՆ պաշտոնատար անձը, 2025 թվականի հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում մի շարք անձանցից ձևական գործնական քննություն ընդունելու, դրական գնահատելու և նրանց վարորդական վկայականներում մեկ դեպքում «B», երկու այլ դեպքերում՝ «BE» և «CE» կարգեր ավելացնելու գործընթացը կազմակերպելու համար, իրեն օժանդակող 3 անձանց միջոցով նրանցից պահանջել և ստացել է համապատասխանաբար 180.000, 250.000 և 350.000 ՀՀ դրամ կաշառք: Արդյունքում՝ վերը նշված պաշտոնատար անձը նրանցից ընդունել է ձևական քննություններ և նշանակել դրական գնահատականներ՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան կարգերի վարորդական վկայականներ: Նույն քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության համապատասխան բաժնի գլխավոր հարկային տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով ստուգող խմբի ղեկավար, նույն բաժնի երկու այլ գլխավոր հարկային տեսուչների հետ 2024 թվականի սեպտեմբերի 19-ից 2025 թվականի փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում հարկային համալիր ստուգում է իրականացրել վերը նշված ՆԳՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակած անձանցից մեկին պատկանող ընկերությունում: Ստուգման ընթացքում հարկային տեսուչը նշված ընկերությունում առաջիկա 3 տարիների ընթացքում ստուգումներ չիրականացնելու համար տնտեսվարողից պահանջել է խոշոր չափերով՝ 4.000.000 ՀՀ դրամ կաշառք՝ պայմանով, որ վերջինս պետք է կատարի համալիր հարկային ստուգման ընթացքում հայտնաբերված և նախկինում չկատարված՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 17-ին ՊԵԿ գլխավոր տեսուչն անձամբ ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 3.963.900 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար գումարը: Կաշառք ստանալու, տալու, կաշառք ստանալուն և տալուն օժանդակելու համար մեղադրանքներ են ներկայացվել 11 անձի, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի պաշտոնատար անձին և ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչին: Մեղադրյալներից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ...