18:59 26.12.2022
Առնվազն 50 մարդ է մահացել ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով։ Հայտնում էNBC News-ը։
Զոհերի մեծ մասը՝ առնվազն 14-ը, եղել են Նյու Յորք նահանգի արևմուտքում գտնվող Բուֆալո քաղաքում, որտեղ ավելի քան մեկ մետր ձյուն է տեղացել։
«Կանադայի մոտ գտնվող Մեծ լճերից մինչև Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով Ռիո Գրանդե փոթորիկը վերջին տվյալներով առնվազն 50 մարդու կյանք է խլել… Մահվան դեպքեր են գրանցվել 12 նահանգներում՝ Կոլորադո, Իլինոյս, Կանզաս, Կենտուկի, Միչիգան, Միսսուրի, Նեբրասկա, Նյու Յորք, Օհայո, Օկլահոմա, Թենեսի և Վիսկոնսի», – հաղորդում է հեռուստաալիքը:
Բուֆալոյի ոստիկանությունը, որը մեջբերում է NBC-ն, ասում է, որ մահացածները եղել փողոցներում և մեքենաներում:
Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոկուլը CNN-ին տված հարցազրույցում բնական աղետն անվանել է «Բուֆալոյիպատմության ամենաավերիչ փոթորիկը»: Քաղաքում և նրա շրջակայքում մոտ 15,000 մարդ մնում է առանց էլեկտրաէներգիայի, և վերանկանգնումը հետաձգվում է մինչև երեքշաբթի:
13:30 22.07.2025
Ռոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնիցՌոբերտ Տեր-Աբրահամյանը հեռացել է ռուսական «Կռիլյա Սովետովի» գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի նոր գործադիր տնօրեն է դարձել Թարխան Ջաբրաիլովը, ով 2025 թվականի հունվարից «Կռիլյա Սովետովի» տնօրենների խորհրդի անդամ էր։ ...
13:20 22.07.2025
Էրդողանի գրասենյակը պատասխանել է Ուկրաինայի առաջնորդների մակարդակով հանդիպման վերաբերյալ հարցինԹուրքիայում Ուկրաինայի հարցով առաջնորդների մակարդակով հանդիպման կոնկրետ ամսաթվեր չկան, սակայն Անկարայի առաջարկը մնում է ուժի մեջ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են հանրապետության նախագահի աշխատակազմից։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախաձեռնել էր Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Թուրքիայում՝ հակամարտության վերջնական կարգավորման և հրադադարի համաձայնագրի ստորագրման համար։ «Ոչ, կոնկրետ ժամկետներ չկան։ Սա առաջարկ է, […] ...
13:12 22.07.2025
Հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատարԱյլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 22-ին՝ ժամը 09։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի, Առինջ բնակավայրի Բ թաղամասի (ամբողջությամբ), Վերին Պտղնի բնակավայրի (մասնակի) գազասպառողների գազամատակարարումը։ Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։ Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00։ Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիան»: ...
13:09 22.07.2025
Վրաստանն արտաքսել է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներիՎրաստանի Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները արտաքսել են 25 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների։ Այս մասին հաղորդվում է դեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ վերջին օրերին տեղի ունեցած միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Ադրբեջանի, Հայաստանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Իրանի, Նիգերիայի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքացիներ։ Արտաքսված անձանց արգելվում է մուտք […] ...
13:00 22.07.2025
Ուկրաինայի վարչապետը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ավելի շատ գումար կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից և ԱՄՆ-իցՈւկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ, հավանաբար, լրացուցիչ ֆինանսավորում կխնդրի Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) և Միացյալ Նահանգներից։ Հուլիսի սկզբին ԱՄՀ-ի հաղորդակցության տնօրեն Ջուլի Կոզակը հայտարարեց, որ հիմնադրամը Ուկրաինայի ներկայիս վարկային ծրագրի հաջորդ վերանայումը կանցկացնի 2025 թվականի վերջին: Կիևի համար ընդլայնված ֆինանսավորման գործիքը նախատեսված է մինչև 2027 թվականը: «Եթե բազային սցենարը ենթադրում է, որ հակամարտությունը […] ...
12:50 22.07.2025
Յոկիչը «մրցել է» գնացքի հետԱմերիկյան «Դենվեր Նագեթսի» սերբ բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչը Չինաստանում «մրցել է» արագընթաց գնացքի հետ: Նրան տեսանկարահանողները հետաքրքրվել են, թե արդյոք հանրահայտ բասկետբոլիստը հաղթել է գնացքին: Յոկիչը պատասխանել է` «իհարկե»։ ...