Իրավիճակը շարունակվելու միտում ունի, ադրբեջանական պահանջները կարող են ընդլայնվել. Մուշեղ Խուդավերդյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+30.09 oC

Իրավիճակը շարունակվելու միտում ունի, ադրբեջանական պահանջները կարող են ընդլայնվել. Մուշեղ Խուդավերդյան

20:15 27.12.2022

Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ «Հորիզոնն» այսօր զրուցել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ: Թուրքագետը նախ պատասխանել է հարցին թե կա՞ն արդյոք Թուրքիայում շրջանակներ՝ իրավապաշտպան կառույցներ կամ ընդդիմադիր ուժեր, որոնք փորձում են քիչ թե շատ օբյեկտիվորեն ներկայացնել վիճակը, ու որքանո՞վ է լսելի հայ համայնքի տեսակետը:

«Ավելի շատ հայ համայնքը զգուշավորություն է դրսևորում, քանի որ Թուրքիան այն երկիրը չէ, որտեղ հնչեն այնպիսի կարծիքներ, որ դուր չգան իշխանություններին և դրան չհետևի պատասխան: Նունը վերաբերում է նաև հայ համայնքին: Ցանկացած խոսք, կոչ կարող է հետևանքներ ունենալ»,- ասել է Մուշեղ Խուդավերդյանը:

Ինչ վերաբերում է Լաչինի այսօրվա խնդրին, ապա թուրքագետի կարծիքով՝ իրավիճակը շարունակվելու միտում ունի, և ադրբեջանցիների պահանջները կարող են ընդլայնվել: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հայատյացության թեմային, հայ-ադրբեջանական հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին, տարածաշրջանային գլոբալ զարգացումներին:
Բոլոր մանրամասները՝ տեսանյությում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 22.07.2025

SHANTNEWS

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

11:48 22.07.2025

Ա Սերիայի ռմբարկուն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Իտալիայի հավաքականի հարձակվող Մատեո Ռետեգին Բերգամոյի «Ատալանտայից» տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադիսիա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Արաբական ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է շուրջ 68 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Ռետեգին 2024/2025 մրցաշրջանում 25 գոլով դարձել էր Իտալիայի Ա Սերիայի ռմբարկու: ...

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

11:42 22.07.2025

Քննարկվել են Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքները

Արդարադատության նախարարի տեղակալներ Օկսաննա Աբրահամյանը և Տիգրան Դադունցն ընդունել են Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող բյուջետային աջակցության վարկային ծրագրի 3-րդ ենթածրագրի իրականացման նպատակով ԱԶԲ հերթական առաքելության պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սնանկության ոլորտում բարեփոխումներին և ՀՀ Սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Կարևորվել է ԱԶԲ-ի […] ...

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

11:36 22.07.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենը պետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնաս

Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2018 թվականին նախաձեռնված Հայանտառ ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի տնօրենի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀՔԿ-ն։ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ անտառտնտեսության տնօրենը 2017-2018 թվականների ընթացքում տեղյակ լինելով տարբեր անձանց կողմից մասնաճյուղի […] ...

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:30 22.07.2025

Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

11:25 22.07.2025

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...

BACK_TO_TOP