12:17 31.12.2022
ՀՀ ՄԻ պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ, որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Անցնող 2022 թվականը լի էր ներքին ու արտաքին մարտահրավերներով, որոնցից շատերի հաղթահարման ուղղությամբ դեռ պետք է միասին աշխատենք։
2020 թվականի աղետաբեր պատերազմի վերքերը դեռ չբուժած՝ 2022-ի սեպտեմբերին ճաշակեցինք Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի դառնություններն ու մարդկային և այլ կորուստները։ Մեր երկրի սահմանամերձ մի շարք բնակավայրերում ապրող մարդկանց խաղաղ կյանքը կանխամտածված կերպով խոցվեց, իրենց համայնքում ապրող անմեղ մարդկանց պատճառելով նյութական ու հոգեբանական վնասներ։ Որպես հաստատություն, մենք աշխատեցինք հավաքագրել խախտումների վերաբերյալ բոլոր փաստերն ու դրանք հետևողական կերպով ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու դերակատարններին։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ու անձամբ իմ անունից գլուխ եմ խոնարհում իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր հերոս տղամարդկանց ու կանանց անմար հիշատակին:Անցնող տարում Պաշտպանի հաստատությունն իր մանդատի շրջանակներում ջանքեր գործադրեց գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Մենք շարունակեցինք աշխատել անհետ կորած ու բռնի անհետացած մեր եղբայրների վերաբերյալ տեղեկություններ ստանալու, նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել ամբողջությամբ լուծել այս հարցերը, ուստի, գալիք տարում մենք կբազմապատկենք մեր ջանքերը ամենօրյա, ամենժամյա աշխատանքով իրականացնելու հաստատության նաև այս առաքելությունը։
Պաշտպանի հաստատությունն աշխատանքներ իրականացրեց ադրբեջանական ագրեսիայից տուժած ընտանիքների համար պետության ու հասարակական դերակատարների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտը հասանելի դարձնելու ուղղությամբ։ Մենք աշխատեցինք հայրենադարձված մեր ռազմագերիների հետ՝ միջազգային հանրությանը ներկայացնելու հայ զինվորների նկատմամբ կատարված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը՝ որպես պետական մակարդակով իրականացվող ադրբեջանական հայատյացության քաղաքականության դրսևորում։
Տարին հարուստ էր նաև երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության համար առաջացած մարտահրավերներով։ Պաշտպանի հաստատությունում աշխատեցինք անձանց խաղաղ հավաքների, կարծիքի ազատ արտահայտման իրավունքների ապահովման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ու խախտումների վերացման, անազատության մեջ գտնվող, փակ ու կիսափակ հաստատություններում պահվող անձանց, խոցելի այլ խմբերի իրավունքների երաշխավորման ու պաշտպանության ուղղությամբ։ Բևեռացված ու ծայրահեղ խոսքը շարունակեց մնալ մեր ուսումնասիրությունների ու մտահոգությունների նշանակետում։ Ցավոք, այս ուղղությամբ առաջընթաց չունենք։
Բայց մենք նաև ներգրավեցինք ու ոգեշնչեցինք երիտասարդների ու երեխաների՝ ստեղծելով
Պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդների խորհուրդը։ Քաջալերեցինք կանանց քաղաքական ու տնտեսական ակտիվացման նախաձեռնություններն ու ձևավորեցինք Պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով խորհուրդը, որը հատկապես մարզային կանանց կազմակերպությունների խնդիրները բարձրացնելու և լուծումներ գտնելու ձևաչափ է։Մարտահրավերները շատ են. այսօր էլ արդեն 20-րդ օրն է, որ արգելափակված է Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնելով 120 հազար խաղաղ մարդկանց, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների ու շուրջ 9 հազար հաշմանդամություն ունեցող անձանց։ Խախտված են անձանց ազատ տեղաշարժի, նվազագույն կենսամակարդակի ապահովման, բժշկական խնամք ստանալու, կրթության և այլ իրավունքներ։ Ծնողներն ու երեխաները մնացել են արգելափակված ճանապարհի երկու կողմերում։ Պաշտպանի հաստատությունը շարունակում է միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ներկայացնել ճգնաժամի փաստերն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության այլ ապացույցները, ինչպես նաև պահանջել միջազգային հումանիտար ու մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին գործել՝ չբավարարվելով հայտարարություններով։
Այս տարի Պաշտպանի հաստատությունն էլ ավելի ամրացավ՝ անցնելով դժվարություններով ու հաղթահարելով ճգնաժամային իրավիճակները՝ համբերության, համագործակցության, մասնագիտական շարունակական զարգացման ու նվիրումի միջոցով։
Ի հեճուկս դժվարություններին ու մարտահրավերներին՝ մեր սրտերում տեղ կա նաև լավատեսության ու հույսի համար, մենք ուժ և կամք ունենք շարունակելու մեր աշխատանքը նշված բոլոր մարտահրավերների հաղթահարման, մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության համար բարենպաստ միջավայրի ստեղծման ու մեր բոլորի անվտանգ ապագան կերտելու համար։
Բոլորիս մաղթում եմ համբերություն, շրջահայացություն, ուժ և կորով։
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»։
23:59 23.07.2025
Կենտրոնի բակերն ազատվում են ապօրինի ավտոտնակներիցԿենտրոն վարչական շրջանի Արամի 64 հասցեի բակային տարածքից ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված ավտոտնակները: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բակը կբարեկարգվի, զավթված տարածքների փոխարեն կձևավորվի հանգստի հարմարավետ գոտի: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 23.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 22-ից 23-ըԲացահայտվել է 128 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 15 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, 4 դեպք՝ […] ...
23:56 23.07.2025
Համաքաղաքացուն մարմնական վնասվածք պատճառած 63-ամյա տղամարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխել Երևանի բնակիչ 45-ամյա տղամարդու: Երևանի քրեական ոստիկանների և Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդուն մարմնական վնասվածք է պատճառել 63-ամյա համաքաղաքացին։ Նա Դանիել Վարուժան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և […] ...
23:55 23.07.2025
Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմինՀուլիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ կամրջի տակ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Այս պահին փրկարարները հատուկ ճոպաններ են […] ...
23:52 23.07.2025
Խոշոր հրդեհ Սյունիքի մարզում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտիՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև վանքից Կապան տանող ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, hրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապար մարել այն, սակայն վագոն-տնակը […] ...
23:49 23.07.2025
Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնի ATP-500 կարգի մրցաշարինԱշխարհի 16-րդ ռակետ, Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը բացատրել է, թե ինչու չի մասնակցում Վաշինգտոնում մեկնարկած ATP-500 կարգի մրցաշարին, հայտնում է Чемпионат-ը: «Շատ լարված մրցաշրջան է։ Միշտ կան զոհողություններ, որոնք պետք է անել։ «Ուիմբլդոնում» ուշ ավարտեցի մրցաշրջանը, բավարար ժամանակ չունեի՝ ծածկույթը փոխելու և մարզվելու համար։ Գիտեի, որ չեմ խաղա Վաշինգտոնի մրցաշարում»,- ասել է Խաչանովը։ […] ...