Մրգավետ համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել և պաշտոնավարումը կասեցնելու նախաձեռնություն իրականացվել. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+12.09 oC

Մրգավետ համայնքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել և պաշտոնավարումը կասեցնելու նախաձեռնություն իրականացվել. ՔԿ

15:48 03.01.2023

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում 2022թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված և քննվող քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավարի կողմից կեղծ դիպլոմ ձեռք բերելու և օգտագործելու մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Արտաշատ համայնքի Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ն, իմանալով, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, ձեռք է բերել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարության «Կ.Ա.Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-Ռուսաստանի պետական ագրարային համալսարան»-ի դիպլոմ: Այնուհետև այն փաստաթղթաշրջանառության մեջ դնելով՝ ներկայացրել է Արտաշատ համայնքի ղեկավարին և վերջինիս 2021 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ նշանակվել ու մինչ օրս հանդիսանում է Մրգավետ բնակավայրի վարչական ղեկավար:

Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ Գ.Ս.-ն չի ուսանել բարձրագույն մասնա­գիտական կրթության «Մոսկվայի Կ.Ա.Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա» Դաշնային պետական կրթական հաստատությունում և նրա անձնական գործերում եղած՝ համապատասխան սերիայի դիպլոմ կոնկրետ գրանցման համարով նշված բուհի կողմից չի տրվել:

Վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին միջնորդություն է ներկայացվել Մրգավետ վարչական բնակավայրի ղեկավար Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Դրա հիման վրա վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար։

Որոշում է կայացվել Գ.Ս.-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել պաշտոնավարման կասեցումը, որն ուղարկվել է հսկող դատախազին՝ համաձայնություն ստանալու համար:

Գ.Ս-ի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

23:49 30.04.2025

Հութիները հարվածներ են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում իսրայելական թիրախներին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները չորս անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Թել Ավիվում և Աշկելոնում գտնվող իսրայելական թիրախներին։ Այս մասին հայտարարել է հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը կրկնակի գործողություն են իրականացրել՝ երեք «Յաֆա» անօդաչու թռչող սարքերով հարձակվելով օկուպացված Ջաֆա շրջանում գտնվող իսրայելական թշնամու կարևոր ռազմական օբյեկտների վրա, ինչպես նաև մեկ […] ...

Փարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի

23:43 30.04.2025

Փարպի գյուղում բեռնատարը տապալել էր գազախողովակը, վարորդը դիմել էր փախուստի

Ապրիլի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Վանաձոր M3 ավտոճանապարհին՝ Փարպի գյուղի վարչական տարածքում բեռնատար ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով այն ընկել է և ամբողջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բեռնատարի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Մինչ գազի աշխատակիցները վթարն էին վերականգնում, պարեկները՝ գումարտակի հրամանատար […] ...

BACK_TO_TOP