15:59 17.08.2018
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամփոփել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գործունեության 100 օրը:
• Վարչապետի աշխատակազմի կանոնադրության և աշխատակարգի, նախարարությունների, տեսչական մարմինների կանոնադրությունների մշակման և ընդունման աշխատանքների համակարգում,
• Կառավարության ծրագրի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում,
• Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպման, քաղաքացիական ծառայութան բարեփոխումներին առնչվող մի քանի տասնյակ իրավական ակտերի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում,
• Կառավարության նիստերի նախապատրաստում,
• Նախարարական չորս կոմիտեների ամենշաբաթյա նիստերի նախապատրաստում և վարում,
• ՀՀ Պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների համակարգում, կառուցվածքային և գործառնական բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում,
• Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ձևավորում, աշխատանքների համակարգում, նիստերի վարում, Ընտրական օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակման համակարգում, հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ՀՀ Քրեական օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի կազմում,
• Համայնքներին սուբվենցիաների տրամադրման ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգում, մինչ այս պահը համայնքների ճանապարհների, հրապարակների, մանկապարտեզների, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանը և վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանն ուղղված 33 ծրագրի հաստատում,
• Տեսչական մարմինների բարեփոխումների և տեսչական գործունեության քաղաքականության ընդհանուր համակարգում, այդ թվում՝ Երևանի տարածքում գործող գազալցակայանների գործունեության՝ սահմանված տեխնիկական անվտանգության կանոններին համապատասխանեցման քաղաքականության ընդհանուր համակարգում,
• Մի շարք միջազգային նախաձեռնություններին մասնակցության աշխատանքների համակարգում, այդ թվում՝
– Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան (OGP-Armenia) աշխատանքային խմբի գործունեության և Չորրորդ գործողությունների ծրագրի մշակման համակարգում,
– Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) բազմաշահառու խմբի աշխատանքների համակարգում,
• ԱԺ-ի հետ կառավարության և վարչապետի աշխատակազմի աշխատանքների համակարգում,
• Համակարգման ենթակա ոլորտների նախարարությունների և պետական մարմինների հետ շարունակական աշխատանքներ,
• Այց Դուշանբե և մասնակցություն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, մի շարք համաձայնագրերի և որոշումների ստորագրում, այդ թվում՝ մտավոր սեփականության շուկայի, ստանդարտացման, էներգետիկայի ինովացիոն զարգացման, էլեկտրոնային սարքավորումների թափոնների և այլ խնդիրների վերաբերյալ,
• Այց Հռոմ և հանդիպումներ մի շարք գործարարների հետ,
• Այց Վաշինգտոն և հանդիպումներ ԱՄՆ մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ պետքարտուղարության, Սենատի և Կոնգրեսի, ինչպես նաև հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հանդիպում-քննարկում «Կարնեգի» հաստատությունում,
• Այց ՄԱԿ-ի գրասենյակ (Նյու Յորք) և կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված քայլերի վերաբերյալ Հայաստանի առաջին կամավոր ազգային զեկույցի ներկայացում,
• Բազմաթիվ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, աջակցության և համագործակցության տարբեր ծրագրերի քննարկում,
• Հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարձրացմանն ուղղված քայլերի մշակման աշխատանքների ընդհանուր համակարգում,
• Տարբեր ներդրումային առաջարկների շուրջ հանդիպումներ և քննարկումներ, երբեմն՝ առաջացած խնդիրների լուծման մշակում (այդ թվում՝ Հին Երևանի ծրագրով),
• Տարբեր հրատապ և/կամ խնդրահարույց հարցերի շուրջ հանդիպումներ և քննարկումներ, լուծումների մշակման աշխատանքներ, այդ թվում՝
– Կաթի մթերման գնի հարցի շուրջ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումներ, խնդրի կարգավորում,
– «Նաիրիտի» տեխնիկական անվտանգությունը հոգացող 116 աշխատակիցների ներկայացուցիչների հետ հանդիպում, նրանց՝ 2018-ի հունվարի 1-ից չվճարված աշխատավարձերի վճարման աշխատանքների կազմակերպում,
– Հանդիպում Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների հետ, մասնակցություն խնդիրն ուսումնասիրող աշխատանքային խմբի կազմավորմանը,
– Այց Արմավիրի մարզի՝ կարկուտից և փոթորկից տուժած մի շարք համայնքներ, տուժած տնտեսություններին կառավարության կողմից աջակցության հնարավորության և չափի ճշգրտման աշխատանքների համակարգում:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...