«Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունը հետաձգվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+26.09 oC

«Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ հայտարարության նախագծի քվեարկությունը հետաձգվել է

16:49 13.01.2023

Հայաստանն իր աջակցությունը պետք է հայտնի այն գործողություններին, որոնք միտված են Արցախի ապաշրջափակմանը. այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ի հերթական նիստում: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ» հայտարարության նախագիծը:

Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի կողմից խախտվում է 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Նրա հավաստմամբ ռուս խաղաղապահները պետք է բոլոր ջանքերը ներդնեն Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ: Հիմնական զեկուցողի խոսքով Հայաստանը պետք է հետամուտ լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցում:

Հարակից զեկուցող պատգամավոր Մարիա Կարապետյանը նշել է, որ 2022 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հայտարարության տեքստը շարունակում է ուժի մեջ մնալ, եւ այն արտահայտում է ԱԺ-ի դիրքորոշումը, քաղաքական գնահատականները, պահաջներն ու կոչերը: Ընթացակարգի վերաբերյալ պատգամավորը տեղեկացրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին գումարված նիստին, որում ընդունվել էր հայտարարությունը, նախորդել էր ԱԺ խորհրդի նիստը, որտեղ առաջարկվել էր ընդդիմության ներկայացուցիչներին իրենց եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած տեքստերը համադրել եւ գալ ընդհանուր հայտարարի՝ հայտարարության տեքստն ընդունելով միասնաբար: Մարիա Կարապետյանը նշել է, որ առաջարկն ընդդիմության պատգամավորների կողմից մերժվել էր, եւ նրանք լքել էին նիստերի դահլիճը: Պատգամավորը կոչ է արել հանձնաժողովի անդամներին դեմ քվեարկել հայտարարության տեքստին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կոչ է արել պայքարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, քանի որ դա է նրանց պայքարի նպատակը: «Հայաստանը, Արցախը եւ Սփյուռքը եռամիասնաբար պետք է պայքարեն Արցախի ժողովրդի կամքն իրականացնելու համար»,- ասել է նա:

Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով դեկտեմբերի 14-ի հայտարարությանը, նշել է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երբեւէ չի հավակնել, որ միայն հայտարարության ընդունման արդյունքում Լաչինի միջանցքը կբացվի՝ ի տարբերություն ձեր քաղաքական ուժի, որը պարբերաբար պնդում է, որ դիրքորշման փոփոխության արդյունքում՝ այն է ձեր կողմից բերված հայտարարության ընդունման պարագայում, ըստ էության, միջանցքը կբացվի»:

Հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանը եզրափակիչ ելույթում առաջարկել է նախագծի քվեարկությունը հետաձգել՝ լրամշակման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

10:00 10.07.2025

Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

Հուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի […] ...

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

09:44 10.07.2025

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել իսրայելցի 10 պատանդի

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի 10 պատանդի: Վիճելի հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ասվում է զինյալների Telegram ալիքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: «ՀԱՄԱՍ-ը ցանկանում է, որ բանակցությունները հաջողությամբ պսակվեն և այդ պատճառով համաձայնել է ազատ արձակել 10 պատանդի։ Այնուամենայնիվ, խորհրդակցությունները շարունակվում են […] ...

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

09:31 10.07.2025

ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Ռեալին» ու եզրափակչում է․ ԱԱԱ

«ՊՍԺ»-ն ԱՄՆ-ում ավարտվող աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի երկրորդ մասնակիցն է։ Փարիզյան ակումբը մրցաշարի կիսաեզրափակչում 4-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում դուբլ է գրանցել Ֆաբիան Ռուիսը, աչքի են ընկել նաև Ուսման Դեմբելեն ու Գոնսալու Ռամուշը։ ՊՍԺ-ն եզրափակչում հուլիսի 13-ին կմրցի «Չելսիի» դեմ։   Golo de Gonçalo Ramos com dedicatória a Diogo […] ...

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

09:30 10.07.2025

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ ...

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

09:15 10.07.2025

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում․ Թրամփ

Գազայի հատվածում հրադադարը հնարավոր է մոտ ապագայում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարող եմ ասել ձեզ, որ մենք շատ մոտ ենք համաձայնագրի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա։ Թրամփը մեկնաբանում էր լրատվամիջոցների, մասնավորապես՝ Axios պորտալի հաղորդագրություններն այն մասին, որ նախորդ օրը հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի, ԱՄՆ ռազմավարական հարցերով […] ...

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

09:00 10.07.2025

Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է […] ...

BACK_TO_TOP