Կառավարության որոշմամբ կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+30.09 oC

Կառավարության որոշմամբ կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության և կահավորման առանձնահատկությունները

12:26 16.01.2023

Գործադիրն առաջարկում է Կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները: Կառավարության որոշման համար առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակում վերոնշյալ առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա:

Ինչպես փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը՝ ««Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովի` հունվարի 16-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով` Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասնել է առաջարկվող կարգավորումները:

Նրա խոսքով այս պահի դրությամբ արդեն կան ոլորտի խնդիրների վերաբերյալ արձանագրումներ, մասնավորապես, աստիճանների թեքահարթակների բացակայության, զուգարանները լոգարաններից առանձնացված չլինելու, արհեստական լուսավորության կարգավորման հետ կապված: Փոխնախարարի գնահատմամբ Կառավարության որոշումն առիթ է` վերագնահատելու ձերբակալվածներին պահելու վայրերի առկա իրավիճակը եւ սահմանելու նոր չափորոշիչներ:

Առաջարկվում է Կառավարության որոշումն ընդունել օրենքի ընդունումից հետո` վեցամսյա ժամկետում: «Վերագնահատումներ են իրականացվում, եւ սա բավարար ժամանակահատված է` իրականացնելու առկա կարիքների եւ նոր չափորոշիչների գնահատում, ինչը պետք է արձանագրվի Կառավարության որոշման շրջանակում»,- ասել է Արփինե Սարգսյանը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հետաքրքրվել է` այս խնդիրները մինչ այժմ ինչպե՞ս են կարգավորվել եւ որոշ չափորոշիչներ ոչ միայն Կառավարության որոշմամբ, այլ նաեւ օրենքով ամրագրելու կարիք կա՞: Փոխնախարարը պարզաբանել է, որ մինչ 2022 թ. օգոստոսի 4-ն այդ կարգավորումները որոշակիորեն եղել են Կառավարության որոշման մակարդակում, բայց այսօր կարիք կա ավելի ամբողջական դրանք ներկայացնելու եւ հաստատելու Կառավարության համապատասխան որոշմամբ: Նշվել է, որ որոշ արձանագրումների համաձայն` ձերբակալված անձանց պահման վայրերը դեռեւս չեն համապատասխանում ակնկալվող չափանիշներին:

«Ինչ վերաբերում է օրենքի մակարդակով ամրագրմանը, ապա Կառավարության որոշումը կազմակերպատեխնիկական բնույթի հարցեր է կարգավորելու: Օրենքով ամրագրված է, որ կալանավորները, ձերբակալվածները եւ դատապարտյալներն արժանապատիվ կենսապայմանների ապահովման իրավունք ունեն` որպես հիմնական իրավունք: Սա թույլ է տալիս հիմնարար իրավունքից հետո Կառավար որոշմամբ դետալները նախատեսել»,- ընդգծել է փոխնախարարը:

Զարուհի Բաթոյանը կարեւորել է ոլորտում վերահսկողական մեխանիզմների կիրառումը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի խոսքով հատուկ ուշադրության է արժանի բժշկական ծառայության պատշաճ իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է եղել ձերբակալված եւ կալանավորված անձանց խցերին կից բժշկական ծառայություններ ունենալու կարեւորությանը:

Արփինե Սարգսյանը նշել է, որ շենքային պայմանները ոչ այնքան բավարար են, եւ հաճախ բժշկական զննության սենյակները համատեղվում են այլ գործողությունների կատարման սենյակների հետ: «Մեր խնդիրն է լինելու հստակ տարանջատել այս գործողությունը մնացյալ գործառույթներից, որ կարողանանք բարձր մակարդակով ապահովել բժշկական զննությունը եւ այլ խնդիրների հասցեականությունը»,- փաստել է նա:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը դրական է գնահատել առաջարկվող կարգավորումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին

19:06 10.07.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

19:00 10.07.2025

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

Բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

18:51 10.07.2025

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

18:40 10.07.2025

Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

18:33 10.07.2025

Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգը

Հայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

18:25 10.07.2025

Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել են

Հուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...

BACK_TO_TOP