14:33 16.01.2023
««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը միտված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը` հունվարի 16-ի ԱԺ հերթական նիստում ներկայացնելով իր եւ Լուսինե Բադալյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը:
Նարեկ Զեյնալյանի խոսքով նախագծով նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ տեսչական մարմիններ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված եւ կեղծ դեղերը:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձրացնել նաեւ տուգանքի չափերը: Գործող կարգավորմամբ անօրինական ներկրված դեղերի մինչեւ 30 փաթեթ հայտնաբերելու դեպքում նախատեսվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, իսկ 30-ից ավելիի դեպքում` 350-ապատիկի չափով: Տուգանքի նախատեսված չափերը, ըստ հանձնաժողովի նախագահի, չափազանց քիչ են. անբարեխիղճ տնտեսվարողները վճարում էին եւ շարունակում վաճառել անօրինական ներկրված դեղորայքը: Փոփոխությամբ առաջարկվում է անօրինական ներկրված դեղերի մինչեւ 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում տուգանք սահմանել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5-ից ավելիի դեպքում` 2000-ապատիկի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու պարագայում նախատեսվում է լիցենզիայի կասեցում մինչեւ 2 ամիս ժամկետով, կրկին հայտնաբերելու դեպքում` լիցենզիայի դադարեցում:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հռիփսիմե Հունանյանը:
Հարակից զեկուցող, ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը նշել է, որ Կառավարության կողմից նախագիծն ընդունելի է եւ կարեւոր: Արմեն Դանիելյանի խոսքով գործադիրը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից:
18:40 10.07.2025
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն ՉախոյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...
18:33 10.07.2025
Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգըՀայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...
18:25 10.07.2025
Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...
18:17 10.07.2025
86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվին՝ որպես պետությանը պատճառված վնասի վերականգնումՍյունիքի մարզում, քրեական երեք վարույթների շրջանակում (նախաքննության փուլում), Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել 86 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Քրեական վարույթները վերաբերում են Քաջարան և Կապան համայնքներում գործող երեք ընկերությունների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով՝ թանկարժեք մետաղների արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն և հարկեր չվճարելուն»,-նշված […] ...
18:08 10.07.2025
Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիներըՄտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) Գլխավոր համաժողովների 66-րդ նստաշրջանի շրջանակում՝ հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Կազմակերպության գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Քննարկվել են Հայաստանի և WIPO-ի միջև համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով հատկապես ստեղծարար արդյունաբերության, մտավոր սեփականության պաշտպանության, նորարարական նախաձեռնությունների խթանման և Հայաստանի ազգային […] ...