20:00 17.01.2023
Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունն արվեստում հնարավոր է դարձնում թանգարաններ այցելել նաև ցուցադրությունների մասնակցել աշխարհի տարբեր ծայրերում՝ գտնվելով տանը։ Սա իրականություն է դարձել VR տեխնոլոգիաների կիրառությամբ։
Վիրտուալ աշխարհում՝ ինչպես իրականությունում․ արվեսատագետ Արտակ Թադևոսյանի արվեստանոցն ու ցուցադրությունը վերարտադրել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գյումրեցի մասնագետները։ Ցուցադրությունը Գյումրիում է, բայց VR ակնոցների օգնությամբ հասանելի է ամբողջ աշխարհին։
Գյումրեցի Արտակ Թադևոսյանի մասին Հայաստանում ու դրա սահմաններից դուրս հայտնի դարձավ մի քանի տարի առաջ, երբ բացահայտվեց նրա անսովոր խորհուրդ ունեցող արվեստը՝ փամփուշտներից ու պարկուճներից զարդերի պատրաստումը։ Պարկուճները, որոնք ընդամենը մետաղի ջարդոն են, զարդեր է պատրաստում, դրանք վերածվում են գեղեցիկ կախազարդերի, ապարանջանների, մատանիների։
Ստեղծագործական մի քանի տարիների ընթացքում դրանք էսթետիկ զարգացում են ունեցել։ Հիմա վարպետն ավելի հմտորեն ու ավելի հղկված զարդեր է ստանում։ Նրա արվեստը շատերին է հետաքրքրում, իսկ արվեստանոցը զբոսաշրջային ուղղություններից մեկն է դարձել։
«Տարվա ընթացքում իմ արվեստանոց է այցելում 4-5 հազար զբոսաշրջիկ արտերկրից։ Ես տեսնում եմ նրանց զարմանքը, հիացմունքը և հասկանում եմ, որ նրանից, ինչը մահ է բերում և վտանգում է մարդու կյանքը, ես էսթետիկ իր եմ ստանում։ Երբ համաշխարհային պատմությունն ես ուսումնասիրում, տեսնում ես, որ սերը, արվեստը փրկում են աշխարհը։Հավատացեք՝ կգա մի օր, որ ագրեսիա ծնողներն էլ կգիտակցեն, որ արվեստով ապրելն ավելի խաղաղ է, ավելի հանգիստ է»,- SHANTNEWS-ին ասել է արվեստագետ Արտակ Թադևոսյանը։
Ասլամազյան քույրերի պատկերասրահի մի անկյունում Արտակ Թադևոսյանի զարդերի կողքին նաև քանդակներն ու աբստրակտ՝ ժամանակակից արվեստի գործերն են ցուցադրվում։ Նկարչական աշխատանքներում ու քանդակներում ասելիքը նույնն է՝ ինչ զարդերի դեպքում է․ խաղաղության կոչ, պայքար պատերազմների ու բռնությունների դեմ։
Արտակ Թադևոսյանի աշխատանքները մարտ ամսին ցուցադրվելու են Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միացյալ նահանգներում անհատական առաջին ցուցահանդեսը նաև առաջինն է լինելու, որը հասանելի կդառնա վիրտուալ միջավայրում։ Բավական է հագնել VR ակնոցները և աշխարհի ցանկացած ծայրից կարող ես հայտնվել Արտակի արվեստանոցում կամ անհատական ցուցահանդեսին։
«2 րոպե հետո հայտնվում ես ցուցահանդեսում։ Բացարձակ տարբերություն չկա՝ դու իրական ցուցահանդեսում ես, թե մասնակցում ես ցուցահանդեսին քո տնից։ Սրան գումարած, որ այս հարթակը հնարավորություն է տալիս վարպետի աշխատանքները վերցնել, ուսումնասիրել։ Սա աշխարհում առաջին պրոյեկտներից է, որը հնարավորություն է տալիս վարպետի հետ ծանոթանալ, հաղորդակից լինել նրա ապրումներին, ստեղծագործական պրոցեսին»,-SHANTNEWS-ին ասել է «GO UP» ընկերության հիմնադիր Էդգար Ամիրյանը։
Մասնագետն է նշում՝ վիրտուալ ցուցահանդեսը 99 տոկոսով մոտեցված է իրականությանը, անգամ առավելություններ ունի։ Աշխարհի շատ թանգարաններ կարելի էր վիրտուալ հարթակում այցելել, բայց գյումրեցի մասնագետներն առաջինն են, որ ցուցահանդեսն են վիրտուալ տիրույթում հասանելի դարձնում։
Մասնագետները նպատակ ունեն Գյումրիի շատ այլ վարպետների աշխատանքների և պատմական կառույցների վիրտուալ հասանելիությունն ապահովել։ Սա համարում են ներդրում զբոսաշրջության զարգացման գործում։ Այլևս Գյումրի այցելելու համար պարտադիր չի լինի երկար ճանապարհ անցնել։ Գյումրին կայցելի բոլոր ցանկացողներին։
23:59 11.08.2025
Oգոստոսի 4-10-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունըՇաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների, եգիպտացորենի, կաղամբի, կարտոֆիլի, բանջարանոցային մշակաբույսերի, ձմերուկի և սեխի հասունացումը, կատարվել է բերքահավաք։ Դիտվել է խոտաբույսերի ցողունի աճ, շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը և չորացումը։ Լեռնային շրջաններում պտղատուների մոտ տեղի է […] ...
23:55 11.08.2025
Էրդողան. Հայաստան-Թուրքիա կարգավորման բանակցությունները կշարունակվեն տեխնիկական մակարդակովԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։ Նախագահի գրասենյակը X-ի միկրոբլոգում գրել է. «Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցը վերաբերում էր Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ։ Նշելով, որ խաղաղության կամքը արժեքավոր է տարածաշրջանի հանգստության տեսանկյունից, Էրդողանը շեշտել […] ...
23:53 11.08.2025
Չեխիայի ԱԳՆ. Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններինԵվրոպան կմասնակցի Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, բայց, հնարավոր է, ոչ օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի ձևաչափով։ Այս մասին հայտնել է Չեխիայի արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկին, հաղորդում է CTK լրատվական գործակալությունը։ «Եվրոպան ներկայումս վճարում է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության մեծ մասը։ Կարծում եմ, որ Եվրոպան, բնականաբար, կմասնակցի բանակցություններին։ Սակայն, հնարավոր է, ոչ այս […] ...
23:46 11.08.2025
Մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի հերթական սոցիալական նախաձեռնությունըԵրևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը՝ բնապահպանության վարչության հետ գործակցությամբ մեկնարկել է սոցիալական ծրագիր, որի շնորհիվ այն երեխաները, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչ և 10-15 տարեկան են, կարող են գրանցվել (զանգահարելով` 1-05 հեռախոսահամարին) և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն»: Կենտրոնն այսօր ընդունեց երեխաների առաջին խմբին: Այցի ընթացքում նրանք հնարավորություն ունեցան խաղալ և խնամել […] ...
23:37 11.08.2025
Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել սիրելիինՊորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնության առաջարկ է արել իր սիրելի Ջորջինա Ռոդրիգեսին։ Այս մասին հայտնել է Ռոդրիգեսը Instagram-ի իր էջում: «Այո՛։ Այս և մյուս բոլոր կյանքերում», – գրել է Ռոդրիգեսը՝ հրապարակելով մատանու նկարը: Իսպանական ԶԼՄ-ները նշում են, որ զույգը դեռ չի որոշել հարսանքի ամսաթիվը, բայց այն ծրագրում է անցկացնել մոտ ապագայում։ Ռոնալդոն ընտանիքի հետ տեղափոխվել […] ...
23:28 11.08.2025
Վարորդն ինքնավթարի է ենթարկվել. Մանրամասներ ավտոբուսների մասնակցությամբ դեպքիցԵրեւանի հանրային տրանսպորտի որեւէ վարորդ մեկ այլ վարորդի վրաերթի չի ենթարկել։ Վարորդը ենթարկվել է ինքնավթարի` մնալով սեփական մեքենայի եւ թիվ 7 երթուղին սպասարկող մյուս տրանսպորտային միջոցի արանքում նախնական ձեռքի արգելակման համակարգը չգործարկելու պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Երեւան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Այսօր 16:45-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում` 7 համարի […] ...