00:00 30.04.2025
Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության նոր զեկույցը ահազանգում է՝ նախկինում համեմատաբար անվնաս համարվող PFAS պոլիմերները (հայտնի որպես “հավերժ քիմիական նյութեր”) կարող են լուրջ ռիսկեր ներկայացնել ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
PFAS պոլիմերներն օգտագործվում են ամենօրյա ապրանքներում՝ տեքստիլ, կոսմետիկա, էլեկտրոնիկա և նույնիսկ «կանաչ» տեխնոլոգիաներում։
Ինչո՞վ են վտանգավոր․
Արդեն ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ պեր- և պոլիֆտորալկիլային միացությունները (PFAS) հայտնվել են հանրային և մասնագիտական ուշադրության կենտրոնում՝ մարդու առողջության և բնության վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունների պատճառով։ Մինչև վերջերս համարվում էր, որ PFAS պոլիմերները համեմատաբար անվտանգ են՝ իրենց մեծ մոլեկուլային կառուցվածքի պատճառով, սակայն նոր տվյալները փաստում են, որ այդ պնդումը կարող է ամբողջությամբ չհամապատասխանել իրականությանը։
EEA-ի նոր զեկույցը՝ «PFAS պոլիմերները՝ Եվրոպայի զրոյական աղտոտման, ցածր ածխածնային և շրջանառու տնտեսության նպատակների աջակցման համատեքստում», ներկայացնում է վերջին գիտական տվյալները՝ PFAS պոլիմերների առողջության, շրջակա միջավայրի և կլիմայի վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ։ Այն նաև հիմք է հանդիսանում Եվրոպական միության (ԵՄ) քաղաքական առաջարկների համար՝ ուղղված այս նյութերի օգտագործման սահմանափակմանը։
Գլխավոր մտահոգությունները PFAS պոլիմերների հետ կապված են․
ԵՄ-ի REACH կարգավորման շրջանակում վերջին շրջանում առաջարկվել է PFAS բոլոր խմբերի, ներառյալ պոլիմերների, համընդհանուր արգելք։ Այս նախաձեռնությունը ներկայացվել է Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նորվեգիայի և Շվեդիայի կողմից։ Թեև որոշ ոլորտների համար նախատեսվում են ժամանակավոր բացառություններ, ԵՄ-ն և Եվրոպական քիմիական գործակալությունը (ECHA) քննարկում են նաև այլ՝ մասնակի սահմանափակող տարբերակներ։
EEA-ի զեկույցում շեշտվում է, որ PFAS պոլիմերների ազդեցությունների գնահատումը պետք է իրականացվի դրանց ամբողջական կյանքի ցիկլի հաշվառմամբ՝ արտադրությունից մինչև թափոնների վերամշակում։ Սա կարևոր նախապայման է՝ ապահովելու ԵՄ-ի շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական չեզոքության և շրջանառու տնտեսության ռազմավարական նպատակների իրագործումը։
Ավելին՝ https://eu1.hubs.ly/H0jHgyM0
18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած18:39 20.07.2025
ՃՏՊ Թալին-Հացաշեն ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածՀուլիսի 20-ին` ժամը 15։33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արեգ-Հացաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թալին-Հացաշեն ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի […] ...
18:12 20.07.2025
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար լաստանավ է այրվելԻնդոնեզիայի Հյուսիսային Սուլավեսի նահանգի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 մարդ տեղափոխող ուղևորատար լաստանավում, ուղևորները ցատկել են նավից՝ կրակից խուսափելու համար: Առայժմ հաղորդվում է մեկ մարդու մահվան մասին։ Այս մասին կիրակի օրը հայտնել է «Ջակարտա Փոստ» թերթը։ «Կիրակի օրը Հյուսիսային Սուլավեսիի ափերի մոտ ուղևորատար «Բարսելոնա» լաստանավը հրդեհվել է, ինչի հետևանքով շատ ուղևորներ ստիպված են եղել […] ...
17:37 20.07.2025
Վիետնամում նավաբեկության զոհերի թիվն աճել էՎիետնամի Քուանգ Նինհ նահանգի ափերի մոտ շաբաթ օրը ցերեկը 48 զբոսաշրջիկ և անձնակազմի հինգ անդամ տեղափոխող զբոսանավի խորտակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, փրկվել է 10 մարդ, հայտնում է վիետնամական VNExpress լրատվական պորտալը։ Ավելի վաղ հաղորդվել էր 34 զոհի և 11 փրկվածի մասին։ «Կիրակի՝ հուլիսի 20-ին, որոնողական-փրկարարական գործողությունը ղեկավարող սահմանապահները հայտնաբերել և ջրից դուրս […] ...
17:16 20.07.2025
Զինծառայողներին «Դյուցազն» որակավորման կարգ շնորհելու քննություններըԱյս տարի «Դյուցազն» որակավորման կարգի համար մրցում են հատուկ նշանակության մարդիկ: Առաջին երկու փուլում ֆիզիկական պատրաստվածության ստուգատեսեր էին: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
16:49 20.07.2025
Իրանի և ԵՄ-ի միջև բանակցությունները տեղի կունենան ԺնևումԻրանի բանակցությունները եվրոպական «եռյակի» հետ տեղի կունենան հուլիսի 27-ին` Ժնևում, հայտնել են ԱՄԷ մայրաքաղաքից հեռարձակվող Sky News Arabia հեռուստաալիքի աղբյուրները։ «Իրանի բանակցությունները ԵՄ-ի եռյակի հետ տեղի կունենան հաջորդ կիրակի Ժնևում», – ասել են աղբյուրները։ ...
16:25 20.07.2025
Մասիս քաղաքում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը․կա տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Մասիս քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սերոբ Դ․-ի վարած «Toyota» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Պատրիցիյա Տ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ջրատարում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...