17:51 16.01.2023
Հունվարի 16-ին, ժամը 13:55-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան – Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Վերին Խոտանան 20-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․) չի կարողանում շարունակել ընթացքը։
Փրկարարները քարշակման միջոցով դուրս են բերել ավտոմեքենան։
23:43 23.07.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ հուլիսի 19-ին և 21-ին, Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Արաբկիրում՝ հուլիսի 19-ին և 20-ին, Շենգավիթում՝ հուլիսի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հուլիսի 16-ին, 19-22-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 19-22-ին, Արաբկիրում՝ հուլիսի […] ...
23:36 23.07.2025
Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները. հայտնի է՝ ինչ են քննարկել կողմերըՌուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը, որը տեղի է ունեցել Թուրքիայում, ավարտվել է: Այն տևել է մոտ 40 րոպե: Այս մասին հայտնել TASS-ը: Բանակցությունների ավարտից հետո Ռուսաստանի նախագահի օգնական, Կիևի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ առաջիկայում տեղի կունենա առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում։ Եվս մեկ փոխանակում՝ 250-ը 250-ի դիմաց ձևաչափով, […] ...
23:31 23.07.2025
Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիրին հարող հատված) կկազմակերպվի միջոցառում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը: ...
23:26 23.07.2025
Նոր Նորքում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է., որ երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքն ապահովելու նպատակով, Երևանի վարչական շրջաններում ընթանում են բակային տարածքների բարեկարգման աշխատանքներ: «Նոր Նորքում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը՝ ապահովելով հարմարավետ ու հասանելի պայմաններ մարդկանց համար»,- գրել է նա։ ...
23:19 23.07.2025
«Միլանը» 64 տարվա մեջ առաջին անգամ ոչ իտալացի ավագ կունենա2025/26 մրցաշրջանում «Միլանի» ավագը կլինի դարպասապահ Մայք Մենյանը, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: «Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին արդեն ստանձնել է այդ պատասխանատվությունը, սակայն միջանկյալ ժամանակահատվածում: Մաքս Ալեգրին վերացրել է այս հարցում բոլոր կասկածները՝ այդ կոչումը շնորհելով Մայք Մենյանին: Հզոր ընտրություն և հստակ ուղերձ դարպասապահին, որը մնում է «Միլանի» նախագծի անկյունաքարը»,- գրում է աղբյուրը: 1961 թվականից […] ...
23:14 23.07.2025
ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության շրջանակում որոշ փողոցներ փակ կլինենՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացման արարողության շրջանակում սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա […] ...