«Ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում Թուրքիան կարևոր գործընկեր է». Պենտագոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

«Ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում Թուրքիան կարևոր գործընկեր է». Պենտագոն

16:58 18.01.2023

ԱՄՆ Պենտագոնի (Պաշտպանության նախարարություն) խոսնակ գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը Կոնգրեսում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներին, փոխանցում է Ermenihaber-ը։

Պատասխանելով Թուրքիա մատակարարվող F-16-երի և Հունաստանին տրամադրվող F-35-երի մասին հարցերին՝ խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն երկու երկրների հետ էլ հարաբերություններ ունի, և այդ ռազմական ինքնաթիռների գնման գործընթացներն իրար հետ կապ չունեն։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, ապա մենք միշտ ասել ենք, որ Թուրքիան մեզ համար կարևոր գործընկեր ու դաշնակից է։ Այդ իսկ պատճառով աշխատելու ենք Թուրքիայի առաջնորդների հետ այդ հարաբերություններն ուժեղացնել ու վստահ լինել, որ փոխադարձ ռազմական կարիքներն ուշադրության տակ են։ Շարունակելու ենք սերտ աշխատել»,- նշել է նա։

Այն հարցին, թե որոշ երկրներ առարկություններ ունեն Թուրքիային տրամադրվող F-16-երի վերաբերյալ, Ռայդերն ասել է, որ որոշումը պետք է Կոնգրեսը կայացնի։

«Ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում Թուրքիան կարևոր գործընկեր է»,- ընդգծել է խոսնակը։

Նա նաև ավելացրել է, որ 90-100 ուկրաինացի զինվոր «Patriot» համակարգի օգտագործման համար ԱՄՆ Օկլահոմա նահանգի «Fort Sill» ռազմաբազայում հատուկ պատրաստություն է անցնում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

09:00 11.07.2025

«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼ

Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

BACK_TO_TOP